Երբ Աստված նոր կյանք է տալիս, նա նաև նրա համար կողակից է ստեղծում ...
Այսպես, 25 տարի առաջ Աստված արարել է մի հրաշք մանուկի` նրա մեջ դնելով ոչ միայն իր պատկերն ու նմանությունը, այլև բոլոր այն շնորհներն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ կլինեին այս մանուկին` հետագա տարիների ընթացքում կրթվելու, զարգանալու ու կատարելագործվելու համար ...
Այդ հրաշք մանուկին ծնողները, կամ ավելի ճիշտ` մորեղբայրը, Տիգրան անունով կնքեցին: Եվ Տիգրանն աճեց ու մեծացավ հարազատների ու բարեկամների սիրո ու հոգատարության մեջ:
Բացառիկ ունակություններով օժտված Տիգրանն առաջատար էր ոչ միայն դպրոցում, այլև բուհում, իսկ այժմ իր մասնագիտությամբ է Հայաստանի առաջատարը: Եվ նա, ինչպես արդեն ապացուցել է, սրանով չի բավարարվում, այլև` ձգտում է ավելիին ու ավելիին:
Այսօր Տիգրանը նշում է 25-ամյա հոբելյանը: Ետ նայելով իր ապրած տարիներին` նա հպարտորեն կարող է ասել, որ կարողացել է անել առավելագույնը, ինչ ունակ է անել 25-ամյա պատանին` բարձրագույն կրթություն, սիրած մասնագիտություն ու սիրած աշխատանք, անձնական բնակարան, բարի ու ազնիվ ընկերներ և ամենակարևորը` սիրող ու հավատարիմ կին, ով Տիգրանին անսահման երջանիկ է դարձնում ...
Հիմա սկսենք սկզբից:
... Երբ Աստված նոր կյանք է տալիս, նա նաև նրա համար կողակից է ստեղծում:
Ահա թե ինչպիսի հրաշք կողակից է ստեղծել Աստված ինձ համար: Եվ իզուր չէ իմ այն համոզմունքը, որ Աստված մեզ շատ է սիրում ...
Հ.Գ. - Շնորհավոր ծնունդդ իմ սեր, իմ կյանք ու իմ երջանկություն, հրաշք էակ, ով ոչ միայն ինձ դարձրել է աշխարհի ամենաերջանիկ կինը, այլև` յուրաքանչյուր օրս լցնում է նոր հույսերով, նոր նպատակներով, նոր ձգտումներով ու նոր հեքիաթով ...
Սիրում եմ քեզ ...
No comments:
Post a Comment