Բրիստոլում բոլորը ծխում են: Դժվար չէ նման կարծիք կազմել, եթե նոր ես ոտք դրել այս քաղաք ու փողոցով քայլելիս մարդկանց ուշադրություն ես դարձնում: Այնպիսի տպավորություն է, թե բոլորն են ծխում` և´ կանայք, և´ տղամարդիկ, և´ ահելներն ու ջահելները:
Բայց ... այստեղ պարզապես բոլորը ծխում են փողոցում` իրենց իսկ աշխատանքի վայրի մուտքի մոտ, փաբերի ու սրճարանների դիմաց` գարեջրի բաժակը կամ շիշը ձեռքին, տուն գնալու ճանապարհին...
Բանը նրանում է, որ այստեղ ռեստորաններում կամ սրճարաններում և մյուս հասարակական վայրերում ծխելը բոլորի համար է արգելված, հետն էլ այսպիսի ցուցանակներով:
Ոգևորվել էի: Մտածում էի, չէ՞ որ մեզ մոտ էլ է օրենքով արգելվում հասարակական վայրերում ծխելը, այդ դեպքում ինչու՞ որոշ սրճարաններում ծխելն առհասարակ չի արգելվում, իսկ որոշներում էլ` կան ծխողների և չծխողների բաժիններ:
Հենց այս մասին էի ցանկանում գրել նախքան «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը կկարդայի: Պարզվում է, որ սրճարանների, ռեստորանների և հանրային սննդի այլ վայրերում չծխելու սահմանափակումն այնքան էլ խիստ չէ: Ըստ օրենքի` վերոնշյալ վայրերում «ծխելու համար կարող են լինել առանձնացված տարածքներ, հատվածներ, գոտիներ»:
Լա´վ, հասկացանք, օրենքը թույլ է տալիս: Այդ դեպքում` ինչու՞ շատ սրճարաններում, բարերում ու փաբերում կան ոչ թե այդ «տարածքներ, հատվածներ, գոտիներ»-ը, այլ առհասարակ չկան չծխողների համար առանձնացված տարածքներ, եղածի դեպքում էլ` խիստ սահմանափակ տեղերով ... Մի՞գուցե օրենքը հստակեցում է պահանջում ...
Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք` չծխողներս, չենք կարող դժգոհել, առավել ևս` բողոքել, եթե սննդի մի պատառի հետ կուլ ենք տալիս նաև նիկոտինով հարուստ օդ: Մեզ մնում է միայն քաղցը հագեցնելուց առաջ խոհեմ գտնվել և ճշտել` արդյո՞ք տվյալ վայրում մեզ` չծխողներիս, համար հատկացված հատուկ տեղեր կան:
Հ.Գ. - Հիմա համոզված եմ. «Բրիստոլում բոլորը պայմանները ստեղծված են ի օգուտ չծխողների» ... :)
minchev es temain hasnel@ enqaaan baner kan,vor iranc texum cheeen! chnayac,ete hamematenq mi qani tari arajva paymanneri het,hima es temayov Erevanum problemner@ aveli qich en,vorovhetev hima gone enpisi srcharanner u snvelu texer kan,vortex chcxoxneri hamar arancin srahner kan. bayc ete arhasarak aprum es mi mardu het,um hamar cxel@ kensakerpa,arden es ervuyt@ qo hamar problem chi,vorovhetev qo organizm@ sovor a sigareti cxi voroshaki chapabajni...! :)
ReplyDelete:))) Դեմ չեմ, ես էլ եմ դրական գնահատում փոփոխությունները: Բայց եթե մենք նման երևույթներին ուշադրություն չդարձնենք, մի օր մեզ մոտ էլ, աշխարհի շատ երկրների նման, այդ խնդիրն էլ կդառնա առաջնային, ու պետությունն ամեն ինչ կանի եզակի թվով չծխողներին ծխից «պաշտպանելու» համար :)))
ReplyDeleteVoncem zzvum vor mazerics "Pepelnicai" hota galis..Im Hayastanum iroq vor hatuka uzumes gnas xmes @nkernerit het piti dimanas vorovhetev Mux@ anpakasa:P
ReplyDeleteCool and I have a super offer: Where To Remodel House home renovation jobs
ReplyDelete