12 October 2010

Ճանապարհորդություն դեպի Անգլիա

Տիգրանի աշխատանքի պատճառով կամ շնորհիվ մենք շուրջ 37 օր անցկացնելու ենք Անգլիայում, մասնավորապես Բրիստոլ քաղաքում:
Հենց Լոնդոնի օդանավակայանից էլ ակնհայտ էր, որ մենք ոտք ենք դրել արքայական մի երկիր, որտեղ ժողովրդավարությունը ոչ թե թելադրված է աշխարի գերտերությունների կամ ուժերի կողմից, այլ երկրի քաղաքացիների, ովքեր էլ հենց Անգլիան դարձրել են այնպիսին, ինչպիսին որ է:


Չեմ կարող ասել` հավաստի են այն պնդումները, թե անգլիացիները սառնարյուն են, բայց կարող եմ վստահեցնել, որ նրանք ժպտում են` ի սրտե ու պատրաստ օժանդակության ցանկցած հարցում: Սա մի երկիր է, որտեղ Վերածննդի դարաշրջանը չի արտահայտվել միայն արվեստում. սա մի երկիր է, որտեղ մարդը վերածնվել է` գիտակցելով իր դերն ու կարևորությունը Երկրի վրա, սա մի երկիր է, որտեղ մարդը հենց ընկալվում է` որպես ամենակատարյալը Երկրում:


Գուցե տպավորություններս սուբյեկտիվ են, զուտ զբոսաշրջիկի աչքերով, ով ցանկանում է իրեն ընդձեռնված կարճ ժամանակահատվածում տեսնել միայն գեղեցիկը, բարին, բայց այդ ամենը, միանշանակ, շինծու չէ: Ամեն քայլափոխի ակնհայտ է, որ մի աներևույթ ուժ ղեկավարում ու ներդաշնակում է ամեն ինչ` բնությունը, ճարտարապետությունը, երթևեկությունը, մարդկանց:


Իսկ մեզ նմաններին մնում է միայն վայելել այն, ինչ տրված է և լավագույնը պատմել թագավորական Անգլիայի մասին:

2 comments:

  1. joxovurd jan,, es texyak chem vonc te inch,, hankarcaki mta es kayq@.. bayc xndrum em kaseq inc te vonc gnam Anglia` London,.. es uxxaki cever@ chgitem, es Xarabaxic em, anchapahas,, u inc miayn cevern aseq te skzbic incha petq,, heto vonc,, xndrum em...shat em ee uzum,, suristakanov mi 2-3 shabat anckacnem Angliaym..

    ReplyDelete
  2. Հարգելի Գոռ
    Ուրախ եմ, որ ընթերցում եք իմ գրառումները, բայց ցավոք, ոչնչով օգնել չեմ կարող: Բանը նրանում է, որ մենք Անգիա ենք գնացել գործուղման և փաստաթղթերի պատրաստման հարցերով զբաղվել է աշխատավայրը: Միգուցե դիմեք զբոսաշրջության որևէ գործակալության, նրանք Ձեզ ավելի հստակ տեղեկատվություն կտրամադրեն: :))

    ReplyDelete