Օրերս ընկերներիցս մի քանիսը կոչ էի անում ստորագրել Երևանի նոր քաղաքապետին ուղղված նամակի տակ: Այդպիսով նամակի տակ ստորագրողներն իրենց բողոքն են արտահայտում «թափառող կենդանինների խնդիրը սպանդի միջոցով լուծելու դեմ» և հորդորում են վարվել «այնպես, ինչպես քաղաքակիիրթ երկրներում է»:
Թե ինչպե՞ս են քաղաքակիրթ երկրները լուծել թափառող կենդանիների խնդիրը` խնայելով միայն աղավիններին, նամակից այդպես էլ չտեղեկացա: Սակայն խոստովանեմ, որ ինձ իսկապես հետաքրքրում էր, քանի որ փորձը ցույց է տալիս, որ մենք բոլոր խնդիրները լուծում ենք այնպես, ինչպես քաղաքակիրթ երկրներում: Ասենք, օրինակ, ավտոմեքենայի ամրագոտիները ստիպված կապում ենք քաղաքի որ հատվածում էլ լինենք այնպես, ինչպես քաղաքակիրթ երկրներում է, սակայն փաստ է, որ մեր հանրապետության ոչ բոլոր քաղաքներում, էլ չեմ ասում մյուս բնակավայրերում է, որ հնարավոր է երթևեկել այնպես, ինչպես քաղաքակիրթ երկրներում....
Ինչևէ ... խոսքս այս մասին չէ: Խոսքս առհասարակ ինչ-որ բանին «դեմ» լինելու մասին է: Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին,այն դեպքում, երբ նույնիսկ հայերեն չենք ցանկանում սովորել, մենք դեմ ենք դելֆինարիում ունենալուն, այն դեպքում, երբ մեզանից շատերը հպարտությամբ իրենց գեղեցիկ ակվարիումում պահում են ոչնչացման եզրին կանգնած ձկնատեսակներ, մենք դեմ ենք շների սպանդին, այն դեպքում երբ Հանրապետությունում թափառող շների միակ կացարանին չենք զոհաբերի մի կտոր չոր հաց...
Չէ´, խոսքս այս մասին էլ չէ: Պարզապես ամեն անգամ «դեմ» շարժման մասին լսելիս Մայր Թերեզային եմ հիշում, ում համոզմամբ «Պետք չէ մասնակցել այն ակցիային, որն ընդդեմ պատերազմի է, այլ` այն ակցիային, որը հանուն խաղաղության է»: Ինչու՞ մեզանում դեռ չեն ստեղծվում այդպիսի միավորումներ, օրինակ, «Հանուն ոսկեղենիկ հայոց լեզվի իմացության», «Հանուն կենդանիների բնական զարգացման ու բազմացման», «Հանուն թափառող կենդանիների պաշտպանության», «Հանուն Մոսկվա կինթատրոնի բաց դահլիճի գործարկման» ...
Ես ապրում են ՀԱՆՈւՆ....
No comments:
Post a Comment