17 May 2011

Ինչո՞վ են նման ոստիկանն ու եհովայի վկան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԳՐԱՌՈՒՄԸ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ ՎԻՐԱՎՈՐԵԼ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ` ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ ԱՅԴ ՄԵԿԸ ՈՍՏԻԿԱՆ, ԹԵ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ Է
 

  1.  Հայաստանի Ոստիկանության, ինչպես նաև Հայաստանում եհովայի վկաներ  կազմակերպության ներկայացուցիչները մշտապես փողոց, այլ կերպ ասած` ծառայության են դուրս գալիս զույգերով:
  2. Ինչպես ոստիկանության ներկայացուցիչները, այնպես էլ եհովայի վկաները իրենց «ծառայությունը» կատարում են համապատասխան համազգեստով:
  3. Թե´ ոստիկանների և թե´ եհովայի վկաների համազգեստում պարտադիր պայման է  զենքի առկայությունը: Տարբերությունը կայանում է նրանում, որ վկաների համար «անհրաժեշտ զենքը» նշումներով հարուստ Աստվածաշունչ մատյանն է:
  4. Թե´ ոստիկանության, թե´ եհովայի վկաներ կազմակերպության ներկայացուցիչները հանդիպած յուրաքանչյուր քաղաքացու հավաստիացնում են, որ «իրենց մատուցած ծառայությունն անփոխարինելի ու անգերազանցելի է»: Տարբերությունը ծառայությունների բովանդակության մեջ է. Ոստիկանության ներկայացուցիչները մեզ «սովորեցնում են» ապրել օրենքի տառին հավատարիմ, իսկ եհովայի վկաները մեր առաջ «բացում են» դեպի հավիտենական կյանք տանող ճանապարհի դռները:
  5. Թե´ ոստիկանները և թե´ եհովայի վկաները իրենց «որսած» յուրաքանչյուր մարդու համար պարգևատրում են ստանում: Ու եթե առաջինները օրինազանցներին արագ հայտնաբերելու և բաժանմունք ներկայացնելու համար   խրախուսվում են, երկրորդները` հույս ունեն, որ երկնքի արքայությունում իրենց լավագույն տեղերն են տրամադրվելու:
  6. Օրերս պարզվեց նաև, որ թե´ ոստիկանին և թե´ եհովայի վկային որևէ բան բացատրելու  կամ նրանց անօրինական վարքը սանձելու փորձերը կարող են ավարտվել մի լավ ծեծկռտուքով:
  7. Թերևս ամենակարևոր նմանություն-կոչը խելամիտների համար է. «Ամեն գնով խուսափեք ոստիկանների և եհովայի վկանների հետ որևէ առնչություն ունենալուց»:  :)