ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԳՐԱՌՈՒՄԸ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ ՎԻՐԱՎՈՐԵԼ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ` ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ ԱՅԴ ՄԵԿԸ ՈՍՏԻԿԱՆ, ԹԵ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ Է
- Հայաստանի Ոստիկանության, ինչպես նաև Հայաստանում եհովայի վկաներ կազմակերպության ներկայացուցիչները մշտապես փողոց, այլ կերպ ասած` ծառայության են դուրս գալիս զույգերով:
- Ինչպես ոստիկանության ներկայացուցիչները, այնպես էլ եհովայի վկաները իրենց «ծառայությունը» կատարում են համապատասխան համազգեստով:
- Թե´ ոստիկանների և թե´ եհովայի վկաների համազգեստում պարտադիր պայման է զենքի առկայությունը: Տարբերությունը կայանում է նրանում, որ վկաների համար «անհրաժեշտ զենքը» նշումներով հարուստ Աստվածաշունչ մատյանն է:
- Թե´ ոստիկանության, թե´ եհովայի վկաներ կազմակերպության ներկայացուցիչները հանդիպած յուրաքանչյուր քաղաքացու հավաստիացնում են, որ «իրենց մատուցած ծառայությունն անփոխարինելի ու անգերազանցելի է»: Տարբերությունը ծառայությունների բովանդակության մեջ է. Ոստիկանության ներկայացուցիչները մեզ «սովորեցնում են» ապրել օրենքի տառին հավատարիմ, իսկ եհովայի վկաները մեր առաջ «բացում են» դեպի հավիտենական կյանք տանող ճանապարհի դռները:
- Թե´ ոստիկանները և թե´ եհովայի վկաները իրենց «որսած» յուրաքանչյուր մարդու համար պարգևատրում են ստանում: Ու եթե առաջինները օրինազանցներին արագ հայտնաբերելու և բաժանմունք ներկայացնելու համար խրախուսվում են, երկրորդները` հույս ունեն, որ երկնքի արքայությունում իրենց լավագույն տեղերն են տրամադրվելու:
- Օրերս պարզվեց նաև, որ թե´ ոստիկանին և թե´ եհովայի վկային որևէ բան բացատրելու կամ նրանց անօրինական վարքը սանձելու փորձերը կարող են ավարտվել մի լավ ծեծկռտուքով:
- Թերևս ամենակարևոր նմանություն-կոչը խելամիտների համար է. «Ամեն գնով խուսափեք ոստիկանների և եհովայի վկանների հետ որևէ առնչություն ունենալուց»: :)
Lil jan viravorelu voch mi ban chka, lriv obyektiv gnahatakan :)))
ReplyDelete:)) Շնորհակալ եմ... :))
ReplyDeleteshat hetaqrqir blog e! hrashali verlucutyan ev hamematutyan kareli e handipel ayste zetexvac mtqerum! kecces Lilit jan!
ReplyDeleteՇնորհակալ եմ բարի խոսքերի համար :)) Ուրախ եմ, որ դուր եկավ :)))
ReplyDeleteSKZBUM ASEM VOR PETQ E HATUK ANUNNERE MECATAROV GRVI...
ReplyDeleteBACI AYD SKZBUNQNERE SXAL EN GRVEL ERKNQI ARQAYUTYAN HET KAPVAC....
Եթե հատուկ անուն ասելով ի նկատի ունեք «եհովայի վկա» արտահայտությունը, ապա ասեմ, որ ես սկզբունքորեն եմ այն փոքրատառով գրել, ինչ վերաբերում է երկնքի արքայության հետ կապված մտքին, ապա թերևս հասկանալի պետք է լիներ, որ գրառումս նպատակ չի հետապնդում նույնությամբ ներկայացնել այն, ինչ եհովայի վկաները քարոզում են...
DeleteՈղջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740
ReplyDelete