Հայկական հուշարձանների հանդեպ մեր ունեցած վերաբերմունքի, հուշարձանների պահպանության խոչընդոտների և դրանց լուծման ուղղված քայլերի մասին HayNews.am-ը զրուցեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ, պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ:
Պարոն Կարապետյան, տեղեկություններ ունե՞ք այն մասին, թե Վանում տեղի ունեցած երկրաշարժերն ինչ վնաս են հասցրել Արևմտյան Հայաստանի սահմաններում գտնվող հայկական հուշարձաններին:
Ցավոք, տեղյակ եմ այնքանով, որքանով որ տեղեկատվական կայքերը հաղորդում են: Տեղադրվել էին նկարներ, և տեսանք, որ Վարագա վանքի սյունասրահը փլված է, հաղորդագրություն տրվեց Ախթամարի Սուրբ Խաչի գմբեթի վնասված լինելու մասին, հետո հերքերցին, հիմա նորից ասում են, թե գմբեթը ճաքել է: Որոշակի ստույգ բաներ ասել չենք կարող, մինչև ինքներս չտեսնենք:
Հայաստանում ևս վերջերս բնական աղետները, մասնավորապես սողանքները, լուրջ վնասներ հասցրեցին: Արդյո՞ք դրանք վնասել են նաև հուշարձանները:
Վտանգի մեջ է Գոշավանքը, որի ամբողջ վանական համալիրի տեղանքը սողանքի խնդիր ունի: Նույն խնդիրն ունի նաև Ջուխտակ վանքը: Մեր անխոհեմ քայլերը բերում են ոչ միայն ճանապարհի փլուզումի, որ զոհեր ենք ունենում, այլև մեր անխոհեմ քայլերը բերում են պատմական հուշարձանների գտնված վայրերի, երբեմն ամբողջ տարածքի սողանքի, որ արդեն որևէ շենք նորոգելով էլ չենք կարող փրկել: Օրինակ` Մակարավանքը, երբ որ խորհրդային տարիներին ուզում էին վերականգնել, մեծ շինհրապարակ բացեցին, և բավական հաստաբուն անտառի մի հատված կտրեցին, իսկ այդ ծառերն էին, որ թե հողի գոլորշիացումն էին ապահովում, և թե իրենց արմատներով` հողի կայունությունը: Այդ տարածքում հենց ծառերը հատելուց հետո սողանքների երևույթը տարեց տարի նկատելի դարձավ: Ճիշտ է, վերականգնեցին շենքը, բայց հիմա վերականգնված վիճակով հոսում է, այսինքն` հենց վերականգնված պետք է կորցնենք:
Շատ է խոսվում Վրաստանում հայկական եկեղեցիների անմխիթար վիճակի մասին: Արդյո՞ք Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու օրինական կարգավիճակը կարող է այդ ուղղությամբ դրական ազդեցություն ունենալ:
Լավ է, որ կարգավիճակը տրվեց, քանի որ փաստորեն մինչ այդ ապօրինի էր Հայ Առաքելական եկեղեցին գործունեություն ծավալում, բայց կարծում եմ, որ այդ կարգավիճակը չի կարող փոխել մեր կեցվածքն առ մեր պատմական հուշարձանները: Ուղղակի այդ անտարբերությունը, որ չգիտեմ` ինչու այդքան խորացել ու արմատացել է, ակնհայտ է: Մենք այսօրվա մեր պետականության սահմանների մեջ ենք հյուրի պես ապրում, էլ ուր մնաց Վրաստանում, հատկապես Թբիլիսիում, որ հենց հյուր ենք, կրկնակի հյուր ենք դառնում: Ես երբևէ չեմ տեսել, որ Հայ եկեղեցին գոնե եկեղեցիների ու վանքերի նկատմամբ հոգս քաշած լինի, նույնիսկ հայրենիքում չեմ տեսնում, էլ ուր մնաց` Վրաստանում:
Հուշարձանների պաշտպանության կամ հուշարձանների «այլանդակումն» արգելելու համար շատ հաճախ հանդես են գալիս քաղաքացիական նախաձեռնությունները, սա ինչի՞ մասին է խոսում:
Սեփական մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի պակաս կա: Ամեն ոլորտում ենք դա տեսնում: Ժամանակակից գերեզմաններն այսօր այցելում ենք և տեսնում ենք 1920-1930 թթ.-ի, մինչև 1940 թ-ականների` այցելու չունեցող գերեզմանների տեղերը վերավաճառվում են, և նոր թաղումներ անելիս մենք մեր ձեռքով ոչնչացնում ենք հին տապանաքարը: Օրինակ, Զեյթունի գերեզմանոցում մենք տեսնում ենք որ 1930-ականների տապանաքարերը ինչ-որ տեղ գլորված են, իսկ գերեզմանի տեղը վերավաճառված է: Այսինքն` եթե նոր հանգուցյալի տերը, որը ևս հուշաքար է դնում, կարող է այդ կերպ վարվել այդտեղ արդեն թաղված մարդու հիշատակի հետ, չեմ իմանում, թե նա ի՞նչ հիմքով է հույս տածում, որ իր հանգուցյալի հիշատակն ավելի երկար պետք է հարգվի: Մենք անհարգանք ենք մեր իսկ նախնիների հիշատակի առջև, և բոլոր մեր մշակութային կորուստները այս հարգանքի բացակայությունից է:
Վերանորոգելով այլակերպելու վերջին օրինակը, թերևս Գանձասարի պատմական պարիսպն էր: Այս մասին ի՞նչ կասեք:
Գանձասարում նույն երևույթն է, հարգանքի և գիտակցության ու բարեկրթության պակասը կա, մեկ բառով` տգիտություն է: Եթե մարդ իր ճաշակի համեմատ կարող է մոտենալ որևէ հուշարձանի և իր ճաշակի սահմաններով ինչ-որ ինքնագործունեություն ծավալել, սա էլ դրանից է գալիս: Գանձասարի եկեղեցին ու գավիթը կառուցած Իշխան Հասան-Ջալալն ու իր տիկինը ինչ ասես արել են` եկեղեցին շքեղացնելու, գլուխգործոց դարձնելու համար, և միամտություն է կարծել, որ նման կառույց ստեղծող մարդը դրամ է խնայել` վանքի պարիսպը սրբատաշ չանելու հաշվին, ու կոպտատաշ քարով է սարքել: Պարզ է, որ սրբատաշ չի արվել, որովհետև որևէ այլ սրբատաշ կառույց պիտի խանգարեր, պիտի մրցակցեր արդեն գոյություն ունեցող եկեղեցու հետ: Սա վերածնունդի ժամանակաշրջանի բյուրեղացած ճաշակն է, որ դրսևորվել է նման մոտեցումներով: Եվ այսօրվա մեր գործարարը, կամ հոգևորականը , մենք տեսնում ենք, որ բացարձակ կրողը չեն մեր դարավոր մշակույթի, օրենքների ժառանգորդը չեն և խելքից փչած բաներ են անում: Ի՞նչ է նշանակում` սրբատաշ անենք ավելի գեղեցիկ է: Ամբողջ Արցախի տարածքում մատներով կհաշվենք սրբատաշ կառույցները, մնացածը կոպտատաշ քարով է կառուցված, հիմա ի՞նչ անենք, բոլորը երեսապատե՞նք, որպեսի խոտ չբուսնի: Խոտ չի էլ բուսնել, դրանք դարավոր կառույցներ են, բայց չի կառուցված, խոտ չի էլ բուսնի, եթե կառուցելուց որակով կառուցենք, և վերականգնենք` ոչ թե վերակառուցենք: Եվ իսկապես, ցավոք սրտի, մեր հուշարձանները վերակառուցում ենք, անունը դնում ենք վերականգնում, բայց արդյունքում վերակառուցում ենք` երբեմն անճանաչելի այլափոխված:
Ի՞նչ կասեք Երևանում նկատվող տենդենցի մասին. Մեկը մյուսի ետևից քանդվում են պատմամշակութային հուշարձանները` փոխարենը բարձրահարկեր կամ հյուրանոցներ են կառուցվում:
Բնականաբար, որպես շարքային քաղաքացի, ես էլ կուզերի, որ մենք հին Երևանից մի բան ունենայինք, բայց տարեց տարի տարբեր պատճառներով, պակասեցին: Հարցի խորքով պատասխան չեմ կարող տալ, քանի որ ինչով, որ ես զբաղվել եմ, միշտ եղել է ներկայիս Հայաստանի սահմաններից դուրս` պատմական Հայաստանի տարածքում: Միայն կարող եմ ափսոսանք հայտնել, ու ցավում եմ, որ Երևանում հին շենքերը վերանում են: Ճիշտն ասած, կան շենքեր, որ ես չեմ կարծում, որ պետք է պահվեն, այո´, կան շենքեր, որոնք խեղճության, ամենախեղճ շրջանի կառույցներ են: Բայց շենքեր էլ կան, անշուշտ, որ պետք է պահպանվեն, ու դրանց մի մասն արդեն քանդել են: Քանդել են տարբեր մարդիկ, տարբեր խոստումներով, որոշները թվագրվեցին` իբր այլ վայրում կառուցվելու համար, բայց ոչ մեկը չտեսավ` որտեղ տեղափոխեցին… Կուզեի, որ մենք ավելի արժեևորեինք և ըստ արժավույն վերաբերվեինք մեր ժառանգությանը:
Ի՞նչ պետք է արվի այս խեղաթյուրումները բացառելու համար:
Կարևոր է, որ մենք մեր հնարավորությունները և ջանքերը ներդնենք ամենագլխավոր գործի վրա` կրթական համակարգում պետք է խորացնել հայրենաճանաչությունը: Մենք նույնիսկ ինքնաճանաչ չենք, էլ ուր մնաց հայրենաճանաչ, և այս տեսակ անտարբերությունը, ամեն տեսակ փորձանքները,միշտ ասել եմ, հայրենաճանաչության և ինքնաճանաչության զրոյական վիճակից է: Մի բան որ չես ճանաչում` չես սիրում, չես սիրում` չես կարող կապվել, մենք մեր հայրենիքը չենք ճանաչում, դրա համար ենք այդքան հեշտ լքում, գնում ենք օտար ափեր ու վերջանում, մինչդեռ ազգությունդ միայն Հայրենիքիդ սահմանների մեջ կարող ես պահել: Մինչդեռ մենք այսօր հասել ենք մի վիճակի, որ հայ մարդը թքած ունի իր ազգության վրա, որովհետև հաստատ ինքը գիտի, որ հեռանալով իր ազգությունը չի կարող պահել: Լավ, ինքը մի կերպ քարշ կգա` իբրև հայ, մի կերպ կխոսի, բայց իր երեխան գնալով ռուսական մանկապարտեզ, ռուսական դպրոց կկլանի այդ միջավայրը, և երեխուդ էլ չես կարող մեղադրել, հանցագործությունը դու ես կատարել, որ երեխադ ծնվել ու մեծանում է օտարության մեջ: Մենք այդ քայլն անում ենք առանց գիտակցելու, իսկ անում ենք, որովհետև հայրենաճանաչ չենք:Հուշարձաններ վերանորոգելն էլ, եթե անորակ ենք վերականգնում, նորից հայրենաճանաչության թերի կամ բաց վիճակից է գալիս: Մենք մեր արմատը պետք է զգանք, և արմատին հավատարիմ պետք է ապրենք: Սա է գլխավորը, իսկ արմատը կարող ես զգալ, եթե դու հայրենաճանաչ ես:
23 November 2011
19 November 2011
Թուրք հեղինակի գիրքը Երևանում կտպագրվի պետպատվերի շրջանակներում
Բանաստեղծ, թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանը, ով հայտնի է հատկապես իրանական գրականության` հայերենի թարգմանություներ կատարելով, այժմ աշխատում է թուրք նորարար բանաստեղծ Օքթայ Ռաֆաթի «Մի ծուխ ծխախոտից» գրքի թարգմանության վրա: Գիրքը 2012 թ-ին տպագրվելու է պետպատվերի շրջանակներում: Այս առիթով HayNews.am-ը զրուցեց թարգմանչի հետ: Ստորև ներկայացնում ենք զրուցը.
Ինչպե՞ս ձեռնամուխ եղաք թուրք գրականության, այն էլ միջնորդավորված լեզվից թարգմանության գործին:
Ես աշխատում եմ առհասարակ չմոտենալ այնպիսի գործերի, որոնց բնագրի լեզվին չեմ տիրապետում, սակայն երբեմն այնքան եմ գայթակղվում, որ չեմ կարողանում ինձ զսպել: Օրինակ ես այդպես միջնորդավորված թարգմանություններ կատարել եմ, քանի որ մտածում եմ, լավ ինչքան սպասեմ, որ մի ճապոներենի կամ պորտուգալերենի մասնագետ կգտնվի, որն այս գործը բնագրից կթարգմանի: Ավելի լավ չէ հիմա ես թարգմանեմ, կծանոթանան, թե ինչ հեղինակ կա, ինչպիսի աշխատություններ ունի, և ժամանակ կգա այդ լեզվի մասնագետը կթարգմանի բնօրինակից:
Ինչ վերաբերում է Օքթայ Ռաֆաթին, որն իր երեք ընկերների հետ հանդիսանում է թուրք նորագույն գրականության հիմնադիրներից, ես պատահական ծանոթացա: Այսօր, երբ կարդում ես նրա ստեղծագործությունները, զարմանում ես` այդքան պարզ, այդքան մարդկային, այդքան պատկերավոր պոետական մտածողության վրա, հատկապես նրա ժամանակաշրջանում, երբ իր մոտեցումներն անընդունելի են եղել նույնիսկ արվեստագետների համար: Այս հեղինակն իսկական հեղաշրջում է կատարել ժամանակակից թուրքական պոեզիայում:
Ինչպե՞ս «Մի ծուխ ծխախոտից»-ը ներառվեց պետպատվերով տպագրվելիք գրքերի ցանկում:
Երբ գիրքը ներկայացրի, հույս չունեի, թե հնարավոր է, որ այն ընդունվի և տպագրվի պետպատվերի շրջանակներում: Բայց ի պատիվ մեզ և մեր պետության` թուրք հեղինակի այս գիրքը տպագրվելու է և 2012 թ-ին կներկայացվի ընթերցողներին:
Հայ-թուրքական հարաբերությունները վերջին շրջանում, հատկապես, շոշափելի են մշակութային համագործակցությունների ասպարեզում: Հայաստանում ցուցադրվում են թուրք ռեժիսորների ֆիլմերը, թուրք ռեժիսորներն այցելում են Երևան և հանդիպում են ունենում հայ ռեժիսորների հետ, համատեղ ֆիլմեր են նկարահանվում, Հայաստանը մասնակցում է Թուրքիայում կազմակերպվող գրքերի միջազգային փառատոներին, հիմա էլ` հայերենով հրատարակելու ենք ևս մի թուրք գրողի աշխատանք: Ինչո՞վ են կարևոր նման նախաձեռնությունները:
Կարծում եմ, նման նախաձեռնությունները, հայ-թուրքական համագործակցությունները շատ կարևոր են, դրանք շատ լավ առիթ են, որ ցույց տանք, որ մենք հատկապես բարձր արվեստի արժեքի հետ գործ ունենք և այնտեղ, որտեղ արվեստ ու արժեք կա, մենք որևէ թշնամություն չենք տեսնում: Սա շատ դրական միտում է: Դեռևս 2 տարի առաջ, երբ մեր նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները, ես իմ հարցազրույցներից մեկի ընթացքում հայտնեցի, որ այդ քայլը մեր նախագահի կողմից սխրագործություն է: Ես կարծում եմ, որ պետք չի, որ մենք անընդհատ մեզ հետ պահենք: Անշուշտ, Ցեղասպանությունը, որն իրականացվել է մեր հանդեպ, ահավոր է, և եթե նույնիսկ թուրքերը մեզանից ներողություն խնդրեն, եթե նույնիսկ մեր հողերը վերադարձնեն, եթե նույնիսկ մեր եկեղեցիներն ու մյուս հուշարձանները վերականգնեն, միևնույն է` մենք չենք մոռանա, քանի որ դա մարդկային ուղեղի մեջ չտեղավորվող հանցագործություն է, որը նույնիսկ չի կարելի համեմատել հրեաների Հոլոքոստի հետ: Սակայն կինոն, գրականությունը, արվեստն առհասարակ նպաստում է, որ մենք իրար ճանաչենք, որ իրար հետ լեզու գտնենք, այդ ամենը նպաստում է մարդկային փոխհարաբերությունների ստեղծմանը, կամուրջներ ստեղծելուն, և չգնալ այդ կամուջներով, չհանդիպել մշակութային գործիչների հետ, չառնչվել արվեստի հետ, կարծում եմ` առնվազն հանցագործություն է:

18 November 2011
Ձմեռը գալիս է, «նիսյայի» տետրերը հաստանում են
«Ամեն ամիս էլ նույն խանութից պարտքով ապրանք եմ վերցնում. հաց, մակարոն, ձավարեղեն, մեկ-մեկ էլ միս… ամեն օրվա ուտելու բան: Հետո աշխատավարձիս օրը տանում, փակում եմ պարտքերս»,- HayNews.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Գայանեն, ով Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իրենց փողոցի մոտ գտնվող փոքրիկ հանրախանութից յուրաքանչյուր ամիս 30-40 հազար դրամի պարտքով ապրանք է վերցնում:
Տիկին Գայանեն մոտակայքում գտնվող գեղեցկության սրահներից մեկում հավաքարար է, և «հույսը դնում է իր ստացած աշխատավարձի վրա», որ ամսական շուրջ 35 հազար դրամ է կազմում: Ամուսնու աշխատավարձը բավարարում է միայն դստեր ուսման վարձը և ճանապարհածախսը հոգալու համար:
Սակայն պարոն Ռոբերտի խանութում տիկին Գայանեն միակ պարտք վերցնողը չէ: Այս փոքրիկ հանրախանութը յուրաքանչյուր ամիս, սեփականատիրոջ խոսքերով, շուրջ 350 հազար դրամի ապրանք է վաճառում` ապառիկով:
Նկարագրված պատկերը, սակայն, հատուկ չէ միայն Երևանին ու նրա համայնքներին: Այն ավելի մուգ երանգներ ունի մարզերում, որտեղ գրեթե գոյություն չունի մի խանութ, որը ապառիկով վաճառած ապրանք ու «նիսյայի տետր» չունենա: Ամեն դեպքում, HayNews.am-ի այցելած բոլոր խանութներն էլ գնորդների պարտքերը գրանցող մատյաններ ունեին: Խանութների սեփականատերերի խոսքերով, հիմնականում իրենցից «պարտքով են վերցնում օրվա համար ամենաանհրաժեշտ պարագաները` հաց, բանջարեղեն, հատիկեղեն, կաթնամթերք, ծխախոտ, լվացքի պարագաներ և այլն»: Ու հիմնականում, խանութները պարտքով ապրանք են տալիս իրենց շրջակայքում բնակվողներին, ում աշխատավարձը «հազիվ հերիքում է նախորդ ամսվա կուտակած պարտքերը մարելուն»:
Ապառիկ վաճառք, անշուշտ, իրականացնում են գրեթե բոլոր խանութները` բացառությամբ մեծ սուպերմարկետների: Սակայն մեր Հանրապետության փոքր հանրախանութներում ապառիկ վաճառք իրականացնելու համար ո’չ գրանցված աշխատողներ են պետք, ո’չ էլ բանկից համապատասխան փաստաթուղթ: Գնորդի հետ կատարած ցանկացած գործարք իր տեղն է գտնում «նիսյայի տետրում»:
«Մենք, օրինակ, 2 տետր ունենք: Մեկում դեռ անցած տարվանից նիսյա ապրանք վերցնողներ կան»,- HayNews.am-ի հետ զրույցում հայտնեց Էջմիածնի Կարճիկյան փողոցում գտնվող փոքր խանութներից մեկի սեփականատեր Սիլվան ու հավելեց, որ բոլոր պարտատերերին անձամբ ճանաչում է, ու 30-40 հազար դրամից ավել պարտք ոչ մեկին չի տալիս:
Թե յուրաքանչյուր պարտք վերցնող մինչև ի՞նչ չափի գումարի կարող է ապառիքով առևտուր անել, շատ հարաբերական է` կախված թե’ խանութի գտնվելու վայրից, թե’ գնորդի կարողություններից ու խանութպանի հետ ունեցած մտերմությունից, թե’ խանութի ամսական շրջանառությունից: Այս գումարը, սակայն, տատանվում է 20-100 հազարի շրջակայքում:
Այլ հարց է, թե միջինում 10-20 հազար օրական եկամուտ ունեցող խանութն ինչպե՞ս է ամսական 300-500 հազար դրամի ապրանք վաճառում` «նիսյայի տետրում գրանցելով»:
«Դե մենք էլ մեր հերթին ենք պարտք»,- գրեթե նույն պատասխանը տվեցին մեր այցելած բոլոր խանութների սեփականատերերը: Նրանց խոսքերով` իրենք էլ պարտք են սննդամթերքի առաքիչներին, մեծածախ առևտուր իրականացնող խանութներին և այլն:
Խանութների սեփականատերերը համակարծիք էին նաև մի հարցում` այս տարվա ընթացքում տեղի ունեցած գնաճը ոչ միայն ավելացրել է պարտք վերցնողների, այլև պարտքի քանակը: Նրանց խոսքերով` ձմռան ամիսներին իրենց տետրերը ևս հաստանում են, քանի որ «շինարարությունը կանգնում է, օրվա աշխատանքով տուն պահողներն էլ այլևս բան ու գործ չունեն»:
Փոքր խանութներով իրենց ընտանիքը պահողները հույսները դնում են Ամանորի վրա, երբ բոլորը` ուզած, թե չուզած, պետք է իրենց ամանորյա սեղանները լցնեն: Մենք էլ մեր հերթին հույս ունենք, որ գալիք Նոր տարին ևս չի նշանավորվի նոր գնաճով ու ավելի չի հաստացնի` արդեն իսկ հաստ «նիսյայի տետրերը»:
HayNews.am
Հ.Գ.
Ասում են, որ մի օր Ապարանում խանութ թալանելու ժամանակ գողերը «նիսյայի տետրից» ջնջել էին նաև իրենց պարտքը:

16 November 2011
Հատուկ կարիքներով երեխաներին օգնողներ կան, տարածք չկա
Երկու տարեկան Ռոբերտի ջերմությունը, բժշկի սխալի պատճառով, բարձրացել է, որի հետևանքով նա ընկել է թմբիրի (կոմայի) մեջ: Մեկ շաբաթ կյանքի ու մահվան դեմ պայքար տալով, ծնողներն ու բժիշկները արդեն հույսները կտրած, անջատել են Ռոբերտի կյանքն ապահովող բոլոր սարքավորումները: Հենց այդ ժամանակ էլ երեխան արթնացել է: Արթնացել է, սակայն այլևս չի խոսել, երկար ժամանակ չի քայլել և վարքի մեջ սկսել են նկատվել տարօրինակ երևույթներ: Բժիշկների եզրակացության համաձայն` Ռոբերտը տառապում է հոգեկան շեղվածությամբ` ձեռքբերովի աուտիզմով:
Ռոբերտն արդեն 5 տարեկան է: Երեխայի հետ շուրջ 5 ամիս աշխատած հատուկ մանկավարժ, լոգոպետ Շուշանիկ Հովհաննիսյանը HayNews.am-ի հետ զրույցում ուրախությամբ փաստեց, որ երեխան արդեն սկսել է խոսել ու կարդալ է սովորում, առանց նախապես սովորեցնելու` ճանաչում է երկնիշ ու եռանիշ թվերը:
Չորսամյա Տաթևիկն ի ծնե ունի հոգեկան շեղվածություն, դարձյալ` աուտիզմ: Մանկավարժների և ֆիզոթերապևտների հետ աշխատանքի արդյունքում` երեխան այսօր լուրջ առաջընթացներ է գրանցել իր վարքում: Նրա հետ զբաղվող մասնագետները զարմանքով նշում են, որ Տաթևիկը 5 րոպեում է հավաքում ցանկացած փազլ, երբ հասուն մարդը դրա վրա ծախսում է 2-3 ժամ:
Ռոբերտն ու Տաթևիկը (անունները փոխված են) այն 30 երեխաներից են, ովքեր հաճախում էին Էջմիածնում գործող «Հատուկ կարիքնեով երեխաների վերականգնողական կենտրոնե: Կենտրոնը, որը բացվել էր ֆիզիոթերապևտ Մարթա Հովսեփյանի նախաձեռնությամբ, 6 ամիս աշխատելուց հետո դադարեցրել է իր գործունեությունը` լիցենզիայի և տարածքի խնդիրների պատճառով: Այսօր կենտրոնի վերաբացման ուղղությամբ` նախկին կենտրոնում աշխատող մասնագետները քայլեր են ձեռնարկում:
«Կազմել եմ ծրագիր և այն ներկայացրել եմ Մայր Աթոռ: Ծրագրում ներառված են բոլոր 30 երեխաների պատմությունը, նրանց խնդիրների նկարագրությունը: Ներկայացրել ենք նաև, թե ինչպիսի՞ գործունեություն է ծավալելու կենտրոնը, որ երեխան ինչպիսի՞ օգնության կարիք ունի, ովքե՞ր են աշխատելու այդ երեխաների հետ, որ մասնագետն ի՞նչ է անելու, ինչպե՞ս է կենտրոնն օգնելու այդ երեխաներին, և ինչպիս՞ի արդյունքներ է գրանցելուե,- պատմեց Շուշանիկ Հովհաննիսյանն ու ուրախությամբ նշեց, որ ծրագիրն արժանացել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հավանությանը, ով խոստացել է կենտրոնի վերաբացման համար տարածք տրամադրել:
Հատուկ մանկավարժը հայտնեց նաև, որ հոգեկան և ֆիզիկական շեղվածություն ունեցող 2-16 տարեկան երեխաների թիվը Էջմիածնում շատ ավելին է, քան 30-ը, բայց քանի որ կենտրոնը հնարավորություն է ունեցել աշխատել սահմանափակ թվով երեխաների հետ, այդ պատճառով ընտրվել են ամենից շատ օժանդակության կարիք ունեցողները:
«Կան երեխաներ ուղեղային կաթվածով, ովքեր չեն կարողանում քայլել, խոսել, կան մտավոր հետամնաց երեխաներ և հոգեկան խանգարումներով` աուտիզմով երեխաներ, որոնց հետ պետք է աշխատել ամեն օր: Բացի այդ` պակաս օգնության կարիք չունեն ծնողները, հատկապես մայրերը, ովքեր չեն հասկանում, թե ինչն է իրենց երեխայի խնդիրը, չեն ընդունում, որ իրենց երեխան չի կարող մյուսների պես դառնալ, երբեմն հուսահատվում են և մտածում են, որ ինչ էլ անեն, չեն կարողանա օգնել իրենց երեխաներինե,- նշեց հատուկ մանկավարժն ու հայտնեց, որ կենտրոնի վերաբացման դեպքում նախկին կենտրոնում աշխատող 4 մասնագետները` ֆիզիոթերապևտը, հոգեբանը, հատուկ հոգեբանն ու, այդ թվում` նաև ինքը` հատուկ մանկավարժ, լոգոպետը պատրաստակամություն են հայտնել կամավոր հիմունքներով աշխատել երեխաների և նրանց ծնողների հետ:
Տեղեկացնենք, որ Էջմիածնում նմանատիպ կենտրոններ չկան, մասնագետներն էլ քիչ են, ովքեր այժմ երեխաների հետ աշխատում են տնային պայմաններում: Ու ստացվում է այնպես, որ Էջմիածնում և հարակից շրջաններում ծնված նմանօրինակ խնդիրներով, հատկապես աուտիզմով երեխաների ծնողները ստիպված են դիմել մայրաքաղաքում գործող կենտրոնների օգնությանը:
«Սակայն այստեղ էլ կան խնդիրներ: Հոգեկան կամ ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաները չեն կարող օգտվել հասարակական տրանսպորտից, մյուս կողմից` ոչ բոլորի ծնողներն են ի վիճակի ամեն օր իրենց երեխաներին հասցնել մայրաքաղաք, բացի այդ` մայրաքաղաքում գործող կենտրոններն էլ մասնավոր են, և ոչ բոլորն են ի վիճակի վճարել այդ ծառայությունների դիմացե,- բացատրեց Շուշանիկ Հովհաննիսյանն ու տեղեկացրեց, որ, օրինակ, աուտիզմ ունեցող երեխաների հետ 1 ժամ աշխատելը Երևանի համապատասխան կենտրոններում արժե 2000-6000 դրամ:
Հատուկ մանկավարժը ցավով նշեց, որ շատ հաճախ, օգտվելով իրավիճակից, հուսահատ ծնողներին «օգնությանե ձեռք են մեկնում էքստրասենսները, ովքեր, նրա խոսքերով, արդեն իրենց գործունեությունն են ծավալում առողջապահական կենտրոններում:
«Էքստրասենսները արդյունք չեն խոստանում: Նրանք այս առումով ոչ մեկին չեն խաբում: Սակայն հուսահատված ծնողները միջոցներ չեն խնայում, որպեսզի այդ տարբերակն էլ փորձեն` որևէ կերպ իրենց երեխային օգնած լինելու համարե,- նշեց Շուշանիկ Հովհաննիսյանը, ով տեղեկացրեց, որ էքստրասենսի միայն մեկ այցելությունը արժե 10 հազար դրամ, որից հետո, եթե նա համաձայնի աշխատել երեխայի հետ, ապա 40 րոպեանոց սեանսի համար պահանջում է 50-80 հազար դրամ գումար:
«Արդյունք խոստանում են թուղթ ու գիր անողներն ու աղոթողները, որոնք ևս մինչ օրս արդյունք չեն գրանցելե,- նկատեց լոգոպետն ու հավելեց, որ քիչ չեն նաև այն ծնողները, ովքեր դիմում են վերոնշյալ մեթոդներին:
Բացի այդ` մասնագետը նշեց նաև, որ այս երեխաները, իրենց հիվանդությունից զատ, մեկուսացած են հասարակության կողմից. նրանք չեն կարողանում հաճախել ո'չ մանկապարտեզ և ո'չ դպրոց:
«Մանկապարտեզ ընդունել նրանց չեն մերժում, սակայն որոշ ժամանակ հետո դայակները խնդրում են ծնողներին հանել երեխային մանկապարտեզից, քանի որ դայակները, չունենալով համապատասխան պատրաստվածություն ու փորձառություն, չեն կարողանում հոգեկան կամ ֆիզիկական շեղումներ ունեցող երեխաների հետ աշխատելե,- հայտնեց Հովհաննիսյանը, ում տեղեկացմամբ` Էջմիածնում դե յուրե գոյություն ունի ներառական դպրոց, որը, սակայն, դե ֆակտո որպես ներառական չի գործում:
Մեր զրույցի վերջում Շուշանիկ Հովհաննիսյանը լավատեսորեն հույս հայտնեց, որ «Հատուկ կարիքով երեխաների վերականգնողական կենտրոնե-ի վերաբացումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամության իրավունքների համար պայքարի միջազգային օրը:

Subscribe to:
Posts (Atom)