Երկու տարեկան Ռոբերտի ջերմությունը, բժշկի սխալի պատճառով, բարձրացել է, որի հետևանքով նա ընկել է թմբիրի (կոմայի) մեջ: Մեկ շաբաթ կյանքի ու մահվան դեմ պայքար տալով, ծնողներն ու բժիշկները արդեն հույսները կտրած, անջատել են Ռոբերտի կյանքն ապահովող բոլոր սարքավորումները: Հենց այդ ժամանակ էլ երեխան արթնացել է: Արթնացել է, սակայն այլևս չի խոսել, երկար ժամանակ չի քայլել և վարքի մեջ սկսել են նկատվել տարօրինակ երևույթներ: Բժիշկների եզրակացության համաձայն` Ռոբերտը տառապում է հոգեկան շեղվածությամբ` ձեռքբերովի աուտիզմով:
Ռոբերտն արդեն 5 տարեկան է: Երեխայի հետ շուրջ 5 ամիս աշխատած հատուկ մանկավարժ, լոգոպետ Շուշանիկ Հովհաննիսյանը HayNews.am-ի հետ զրույցում ուրախությամբ փաստեց, որ երեխան արդեն սկսել է խոսել ու կարդալ է սովորում, առանց նախապես սովորեցնելու` ճանաչում է երկնիշ ու եռանիշ թվերը:
Չորսամյա Տաթևիկն ի ծնե ունի հոգեկան շեղվածություն, դարձյալ` աուտիզմ: Մանկավարժների և ֆիզոթերապևտների հետ աշխատանքի արդյունքում` երեխան այսօր լուրջ առաջընթացներ է գրանցել իր վարքում: Նրա հետ զբաղվող մասնագետները զարմանքով նշում են, որ Տաթևիկը 5 րոպեում է հավաքում ցանկացած փազլ, երբ հասուն մարդը դրա վրա ծախսում է 2-3 ժամ:
Ռոբերտն ու Տաթևիկը (անունները փոխված են) այն 30 երեխաներից են, ովքեր հաճախում էին Էջմիածնում գործող «Հատուկ կարիքնեով երեխաների վերականգնողական կենտրոնե: Կենտրոնը, որը բացվել էր ֆիզիոթերապևտ Մարթա Հովսեփյանի նախաձեռնությամբ, 6 ամիս աշխատելուց հետո դադարեցրել է իր գործունեությունը` լիցենզիայի և տարածքի խնդիրների պատճառով: Այսօր կենտրոնի վերաբացման ուղղությամբ` նախկին կենտրոնում աշխատող մասնագետները քայլեր են ձեռնարկում:
«Կազմել եմ ծրագիր և այն ներկայացրել եմ Մայր Աթոռ: Ծրագրում ներառված են բոլոր 30 երեխաների պատմությունը, նրանց խնդիրների նկարագրությունը: Ներկայացրել ենք նաև, թե ինչպիսի՞ գործունեություն է ծավալելու կենտրոնը, որ երեխան ինչպիսի՞ օգնության կարիք ունի, ովքե՞ր են աշխատելու այդ երեխաների հետ, որ մասնագետն ի՞նչ է անելու, ինչպե՞ս է կենտրոնն օգնելու այդ երեխաներին, և ինչպիս՞ի արդյունքներ է գրանցելուե,- պատմեց Շուշանիկ Հովհաննիսյանն ու ուրախությամբ նշեց, որ ծրագիրն արժանացել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հավանությանը, ով խոստացել է կենտրոնի վերաբացման համար տարածք տրամադրել:
Հատուկ մանկավարժը հայտնեց նաև, որ հոգեկան և ֆիզիկական շեղվածություն ունեցող 2-16 տարեկան երեխաների թիվը Էջմիածնում շատ ավելին է, քան 30-ը, բայց քանի որ կենտրոնը հնարավորություն է ունեցել աշխատել սահմանափակ թվով երեխաների հետ, այդ պատճառով ընտրվել են ամենից շատ օժանդակության կարիք ունեցողները:
«Կան երեխաներ ուղեղային կաթվածով, ովքեր չեն կարողանում քայլել, խոսել, կան մտավոր հետամնաց երեխաներ և հոգեկան խանգարումներով` աուտիզմով երեխաներ, որոնց հետ պետք է աշխատել ամեն օր: Բացի այդ` պակաս օգնության կարիք չունեն ծնողները, հատկապես մայրերը, ովքեր չեն հասկանում, թե ինչն է իրենց երեխայի խնդիրը, չեն ընդունում, որ իրենց երեխան չի կարող մյուսների պես դառնալ, երբեմն հուսահատվում են և մտածում են, որ ինչ էլ անեն, չեն կարողանա օգնել իրենց երեխաներինե,- նշեց հատուկ մանկավարժն ու հայտնեց, որ կենտրոնի վերաբացման դեպքում նախկին կենտրոնում աշխատող 4 մասնագետները` ֆիզիոթերապևտը, հոգեբանը, հատուկ հոգեբանն ու, այդ թվում` նաև ինքը` հատուկ մանկավարժ, լոգոպետը պատրաստակամություն են հայտնել կամավոր հիմունքներով աշխատել երեխաների և նրանց ծնողների հետ:
Տեղեկացնենք, որ Էջմիածնում նմանատիպ կենտրոններ չկան, մասնագետներն էլ քիչ են, ովքեր այժմ երեխաների հետ աշխատում են տնային պայմաններում: Ու ստացվում է այնպես, որ Էջմիածնում և հարակից շրջաններում ծնված նմանօրինակ խնդիրներով, հատկապես աուտիզմով երեխաների ծնողները ստիպված են դիմել մայրաքաղաքում գործող կենտրոնների օգնությանը:
«Սակայն այստեղ էլ կան խնդիրներ: Հոգեկան կամ ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաները չեն կարող օգտվել հասարակական տրանսպորտից, մյուս կողմից` ոչ բոլորի ծնողներն են ի վիճակի ամեն օր իրենց երեխաներին հասցնել մայրաքաղաք, բացի այդ` մայրաքաղաքում գործող կենտրոններն էլ մասնավոր են, և ոչ բոլորն են ի վիճակի վճարել այդ ծառայությունների դիմացե,- բացատրեց Շուշանիկ Հովհաննիսյանն ու տեղեկացրեց, որ, օրինակ, աուտիզմ ունեցող երեխաների հետ 1 ժամ աշխատելը Երևանի համապատասխան կենտրոններում արժե 2000-6000 դրամ:
Հատուկ մանկավարժը ցավով նշեց, որ շատ հաճախ, օգտվելով իրավիճակից, հուսահատ ծնողներին «օգնությանե ձեռք են մեկնում էքստրասենսները, ովքեր, նրա խոսքերով, արդեն իրենց գործունեությունն են ծավալում առողջապահական կենտրոններում:
«Էքստրասենսները արդյունք չեն խոստանում: Նրանք այս առումով ոչ մեկին չեն խաբում: Սակայն հուսահատված ծնողները միջոցներ չեն խնայում, որպեսզի այդ տարբերակն էլ փորձեն` որևէ կերպ իրենց երեխային օգնած լինելու համարե,- նշեց Շուշանիկ Հովհաննիսյանը, ով տեղեկացրեց, որ էքստրասենսի միայն մեկ այցելությունը արժե 10 հազար դրամ, որից հետո, եթե նա համաձայնի աշխատել երեխայի հետ, ապա 40 րոպեանոց սեանսի համար պահանջում է 50-80 հազար դրամ գումար:
«Արդյունք խոստանում են թուղթ ու գիր անողներն ու աղոթողները, որոնք ևս մինչ օրս արդյունք չեն գրանցելե,- նկատեց լոգոպետն ու հավելեց, որ քիչ չեն նաև այն ծնողները, ովքեր դիմում են վերոնշյալ մեթոդներին:
Բացի այդ` մասնագետը նշեց նաև, որ այս երեխաները, իրենց հիվանդությունից զատ, մեկուսացած են հասարակության կողմից. նրանք չեն կարողանում հաճախել ո'չ մանկապարտեզ և ո'չ դպրոց:
«Մանկապարտեզ ընդունել նրանց չեն մերժում, սակայն որոշ ժամանակ հետո դայակները խնդրում են ծնողներին հանել երեխային մանկապարտեզից, քանի որ դայակները, չունենալով համապատասխան պատրաստվածություն ու փորձառություն, չեն կարողանում հոգեկան կամ ֆիզիկական շեղումներ ունեցող երեխաների հետ աշխատելե,- հայտնեց Հովհաննիսյանը, ում տեղեկացմամբ` Էջմիածնում դե յուրե գոյություն ունի ներառական դպրոց, որը, սակայն, դե ֆակտո որպես ներառական չի գործում:
Մեր զրույցի վերջում Շուշանիկ Հովհաննիսյանը լավատեսորեն հույս հայտնեց, որ «Հատուկ կարիքով երեխաների վերականգնողական կենտրոնե-ի վերաբացումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամության իրավունքների համար պայքարի միջազգային օրը:
No comments:
Post a Comment