17 October 2011

24/24-ը` վրաց ազգային հումոր

Հենց հատում ես հայ-վրացական սահմանը, սկսում ես սևեռել ուշադրությունդ նույնիսկ ամենաանկարևոր բաների վրա: Սակայն, որքան էլ անուշադիր լինես, միևնույն է` անհնար է դեպի Թբիլիսի տանող ճանապարհին հանդիպող բենզալցակայանների և խանութների վրա չնկատել 24/24 գրությունը:

Այո´, այո´, խոսքն այն մասին է, որ տվյալ հաստատությունը շուրջօրյա է: Սակայն մեր վրացի հարևանները, այդպես էլ չհասկացանք, թե ինչու՞ են շուրջօրյան ընդգծում 24/24 -ով և ոչ թե 24/7 գրությամբ:
 Նշեմ, սակայն, որ   24/24 գրությունն ամենուր է նաև Թբիլիսիում, որտեղ շուրջօրյայի ճիշտ գրելաձևին հազվադեպ կարելի է հանդիպել: Այստեղ 24/24 -ով աշխատում են ոչ միայն փոքրիկ կրպակներն ու մեծ հանրախանութները, բառերն ու սրճարանները, այլև բանկոմատներն ու տարադրամի փոխանակման կենտրոնները:
Հավանաբար սա վրաց ազգային հումոր է` նման բոլորիս հայտնի հին անեկտոտին, երբ վրացին հարցնում է հային, թե որքան է Հայաստանում վարդակ հասնող հոսանքի լարումը: Եվ ի պատասխան հայի` 220 վոլտի, հակադարձում է` «Իսկ մեզ մոտ 221 է»: :)))


Հ.Գ. - Ի դեպ, մեր վրացի ընկերների համար այնքան սովորական է 24/24 գրությունը, որ նրանք չեն էլ նկատում սխալն ու ճիշտը, և մի լավ ծիծաղում են, երբ մենք այդ մասին հարցնում ենք:

4 comments:

  1. Iranq asum en or@ 24 zham ev 24 or amsva mej :-D
    Mnacac 6 or@ hangstanum en :-D

    ReplyDelete
  2. Ու եթե հանկարծ մի օր չեն աշխատում, նշանակում է այդ 6 օրերից մեկն է :DDD

    ReplyDelete
  3. YES,simply neeed to be corrected;
    good poin (IM ASHKHARHE)hope they'll read ur article, this time maybe!they'll correcte it...:-D

    ReplyDelete