19 October 2011

Միայն թուրքն է քանդում

Հայկական ճարտարապետության մասին խոսելիս շատերը, հատկապես քաղաքական ու հասարակական գործիչները, ցավով հայտնում են, որ մեր ճարտարապետությունը, մնալով օտար հողում, ոչնչացվել է: Այդժամ անպայման հիշում ենք Անիի հազար ու մի եկեղեցիները, Նախիջևանի գերեզմանատունն ու խաչքարերը, Թուրքիայի տարածքում գտնվող գրեթե բոլոր եկեղեցիները, Վրաստանում վրացականացվող հայկական եկեղեցիներն ու տները, ու այսպես շարունակ:

Չենք մոռանում նաև պայքարելու, միջազգային հանրության ուշադրությունը մեր ոչնչացող մշակույթի վրա սևեռելու կոչեր անել: Շարունակ պնդում ենք, որ այն, ինչ օտարն անում է հայկական ճարտարապետության եզակի նմուշների հետ, հանցագործությունն է, մշակութային ցեղասպանություն, և պետք է պատժվի միջազգային ատյանների կողմից: Ու գրեթե միշտ ընդգծում ենք, որ թուրքը մտադրվել էր ոչ միայն վերացնել հայի տեսակը, այլև մտադաիր է իսպառ ոչնչացնել տարածաշրջանում հայի գոյության մասին փաստող ամեն ինչ:

Դրա հետ մեկտեղ, սակյան մոռանում ենք խոսել սեփական հողի վրա մշակութային ցեղասպանություն իրականացնողների մասին: Հանգիստ խղճով աչք ենք փակում օր օրի մեր իսկ մայրաքաղաքում պատմական հուշարձանների ոչնչացման փաստի առաջ: Ու այս առիթով որևէ քաղաքական գործիչ երբևէ հայտարարությամբ հանդես չի գալիս:

Կարծես բողոքելու ու իրավիճակի մասին բղավելու առաքելությունը տրված է միայն անհատներին ու որոշ հասարակական գործիչների, ովքեր իրապես մտածողներ են, ովքեր իրապես ցավում են մեր մշակույթի ու ճարտարապետության ոչնչացման համար: Պայքարողները մարդիկ են, ովքեր իրապես հավատում են, որ մշակութային ցեղասպանություն ապրած հայը, չի կարող իր ստեղծած հողի վրա ցեղասպանություն իրականացնել, որ ոչնչացնող հայը չի կարող համոզված լինել, թե սերունդներն այս ևս մոռացության կմատնեն, իսկ պահանջատիրությամբ հանդես եկողները, իզուր կվատնեն իրենց ջանքերը...

Ամեն օր սոցիալական ցանցերում հայտնվում է ևս մեկ պատմամշակութային հուշարձանի քանդման մասին նորություն: Ամեն օր հարյուրավոր պահանջներ են հնչում` դադարեցնել ցեղասպանությունը... Սակայն, օրինակ, Երևանի քաղաքապետի ֆեյսբուքյան էջի պատին որևէ շենքի քանդման մասին որոշումը վերանայել խնդրողի գրածի տակ միայն ավելանում են համախոհների մեկնաբանություններն ու նույնանուն պահանջի կոչերը, իսկ քաղաքապետարանը լռում է` ինչպես ձայն բարբառո հանապատի...
Լուսանկարը` Հայկ Բիանջյանի
Ու սկսում ես սարսափել ...

Ախր մի՞թե ավելի վայրագույթուն չէ սեփական ազատ հողի վրա պատմական հուշարձաններն անհետ ոչնչացնելը, քան օտարի հողում անտեր թողնվածի հանդեպ վայրագությունների մասին անընդհատ բարձրաձայնելը...

Ախր հետո ումի՞ց ենք պահանջելու դատ ու դատաստան, երբ մենք ինքեներս ենք նույն քաղաքականության ու նույն մարտավարության կրողը...

Ախր ու՞մ ենք խնդրելու աչալուրջ հետևել, որպեսզի օտարի հողում ևս մեկ հայկական հուշարձան չջնջվի, երբ ինքներս աչք ենք փակում մեր մայրաքաղաքի կենտրոնում օրը ցերեկով պատմական հուշարձանի հիմնահատակ ջնջման փաստի առաջ...

Ու՞մ ենք թշնամի կոչելու` նրան, ով սեփական պատմությունը ստեղծելու համար է ոչնչացնում, թե նրան, ով ոչնչացնում է` ստեղծած պատմությունը քանդելով...

Ու արդյո՞ք կարողանալու ենք պնդել, որ մեր մշակույթը քադել, որ մեր տեսակի պատմական հիշողությունը վերացնել ցանկացողը միայն թուրքն է...

4 comments:

  1. We are known and proud by our hitory and art...,those are our treasur now were destroying,very sad thanks for informing us this important issue "need to be stop", thanks for(IM ASHKHAR)very well written and covering evry poit of the issue.

    ReplyDelete
  2. Thank you for reading and sharing :)

    ReplyDelete
  3. we all Armenians should be aware of this and do somthing about it, I think lot of us don't know that! this is happening in our homeland.
    Thank you, what a nice article

    ReplyDelete
  4. Thank you very much. And thank you that you are so far but with Armenia.

    ReplyDelete