Նոր հեռախոս էի ուզում, ստացա: Ինձ շատ գրավեց Անգլիայում բջջային կապի «Vodafone» օպերատորի հեռախոսներից մեկը: Վաճառողն էլ հավաստիացրեց, որ այն կարող ենք օգտագործել նաև մեր երկրում` ցանկացած բջջային կապի օպերատորի քարտով: Չնայած դրան` նաև «Vodafone»-ի քարտ նվիրեց … Ինչևէ … Հավատացինք ու հեռախոսը հետներս Հայաստան բերեցինք: Բայց պարզվեց, ոչ միայն չենք կարող օգտագործել, քանի որ հեռախոսն արգելափակում է քարտը, այլև արգելափակումը հնարավոր չէ նույնիսկ «կոտրել»:
«Դե լավ, ինչ արած, մեկ է` 2 ամիս հետո նորից ենք վերադառնալու Անգլիա»,- մտածեցինք մենք ու որոշեցինք հեռախոսի արգելափակիչ կոդը հեռացնել օրենքով:
Ի զարմանս մեզ` «Vodafone»-ի սպասարկման կենտրոններում հայտնեցին, որ տվյալ հեռախոսի համապատասխան կոդը` արգելափակումը վերացնելու համար, իրենք չունեն բազայում: Ավելի զարմանալին այն էր, որ նրանք մեզ ուղարկեցին մասնավոր մի վայր, որտեղ հենց զբաղվում են հեռախոսների կոդերը «կոտրելով»: Հա, մի զարմանալի բան էլ նշեմ. «Vodafone»-ում արգելափակիչ կոդը հանելու համար պետք է վճարեինք 20 ֆունտ, իսկ մասնավորում մեզանից 10 ֆունտ պահանջեցին:
Այստեղ էլ վստահեցրեցին, որ գործն ընդամենը 20 րոպե կպահանջի: Բայց հետո անհրաժեշտ եղավ ոչ միայն 1 ժամ, այլև 1 օր, 2 օր … 3 օրը միայն հեռախոսն անհույս մեզ հետ վերադարձրին. «Կներեք, ոչնչով չենք կարող օգնել»:
Ու հիմա ես նորից նոր հեռախոս ունենալու ցանկություն ունեմ: Չէ´, չեմ ուզում նորը գնել, ուզում եմ օգտագործել իմ նոր հեռախոսը, որը 1 ամիս եմ վայելել, այն էլ Անգլիայում:
Hima inch es arajarkum? :))))
ReplyDeleteԿյանքս, 2 առաջրակ ունեմ :))
ReplyDeleteԱռաջարկում եմ.
1. Գնալ ու կռվել «Vodafone»-ի հետ, պահանջել, որ կա´մ հանեն արգելափակող կոդը, կա´մ փոխեն իմ հեռախոսն ու առանց կոդի հեռախոս տան,
2. Վաճառեն իրենց այդ «սոֆթվեար» կոչվածը հայաստանյան օպերատորներին, որ վերջիններիս հեռախոսների կոդը 1000 դրամով հնարավոր չլինի կոտրել: