24 December 2012
Բարև սիրելի Ձմեռ Պապ
Պետք է խոստովանեմ, որ առաջին անգամ եմ քեզ նամակ գրում: Երբ մենք մանուկ էինք, Քեզ նամակ գրելու մշակույթը դեռ չէր ձևավորվել: Այն ժամանակներում մեր մտքով նույնիսկ չէր անցնում, որ Քո անունից բարձերիս տակ հայտնվածը նույնն է, ինչ կա ամանորյա սեղանին:
Նախքան քեզ գրելս, մտածում էի, որ անձնական նվերներ կուզեի. հիմա դասակարգում եմ. լուսանկարչական ապարա՞տ, չէ, մի քանի ամսից կունենամ, նոր զգե՞ստ, չէ, գնում եմ գնելու…
Չնեղանաս, այնպես չէ, որ քեզանից նվեր ստանալու ակնկալիք չունեմ, բայց հիմա, երբ գրում եմ, մտածում եմ սահմանին կանգնած զինվորի մասին. ուզում եմ, որ նա տաք ոտնամաններում ամանորը դիմավորի, ուզում եմ, որ իմ անհոգությամբ հրճվի նոր տարին ավետող հրավառությամբ: Մտածում եմ ծնողներիս մասին. ուզում եմ, որ միշտ առողջ կողքիս լինեն, մտածում եմ այն մանկան մասին, ով հավատում է Քեզ. ուզում եմ, որ նրան տանես իր սրտի ուզածը…
Հիմա է, թերևս, որ մտածում եմ, ախր ուզածս ունենալու համար ամեն հնարավորը տվել ես, նույնիսկ Քեզ հավատալու ունակությունը: Ուրեմն, ինչպես ամանորյա իր նվերի մասին միայն մտածող երեխա, ուզում եմ, որ խաղաղություն բերես...
Մեր մասին չանհանգստանաս. ես կունենամ, թե լուսանակարչական ապարատ ու թե նոր զգեստ, զինվորը տաք վառարանի կողքին նստած, ծնողներս առողջ կլինեն, իսկ այն պստիկը միշտ իր ուզածը կստանա…
Հ.Գ. Քիչ էր մնում մոռանայի. այնպես արա, որ Վահեն գալիք տարում ամուսնանա, իսկ Տիգրանս էլ Կիևի նախագծին մասնակցի :)
20 December 2012
Կտավ
Դարպասը հազիվ բացեցինք. խոտը բարձրացել էր։ Չնայած դրան տունը մեզ էր
սպասում. մուտքին ցողե գորգ էր փռել։ Խնամքով սարքած ամառանոցն էլ
միանգամից ընդունեց տանտիրոջ ջերմությամբ, որ հանկարծ նրա բացակայությունը
չզգանք։
Ճռճռացող հատակն ու առաստաղից կախված սարանդոստիկները միայն լուռ պատմեցին այն ցավը, որը տունը զգում է վարպետի հեռանալուց հետո։ Այս պատերից ներս Խաչիկ Ղարաբեկյանի արվեստի վկան հենց տան պատերն էին։ Վաղեմի արվեստանոցի բազմերանգ կտավներից և ոչ մեկը տեղում չէր։ Փոշու մեջ կորած մոլբերտն ու ներկապնակը գույների, նոր դիմանկարների ու բնապատկերների կարիք ունեին։ Երկար նայեցին մեզ ու հաստատ տեսան այնպես, ինչպես վարպետը կնստեցներ ու կանմահացներ։
Ոչինչ էլ պետք չէ իմանալ Ղարաբեկյանի ու նրա ստեղծածի մասին․ բավական է բացել նրա պատշգամբի դուռն ու դուրս նայել։ Նկարչի ոգեշնչման աղբյուրը կբռնի ձեռքդ, կպտտի Ահնիձորում, կտանի իր աշխարհները, հատիկ-հատիկ կպատմի հերոսների ու հույզերի մասին։ Կլսես նրա թավ ձայնը, հոգու խաղաղության մեջ կլողաս ու այս անառիկ տունն ու բնությունն առհավետ կսիրես։
Հետո, երբ նորից կմոլորվես քաղաքի աղմուկներում, մի մաքուր առավոտ կգա ետևիցդ, արդեն սիրտդ քննած իմաստունի պես աչքերիդ կնայի, ու միայն իրեն հատուկ տաղանդով կփոխանցի ապրած գույները, ներդաշնակությունն ու քիմքդ լայն կբացվի, որ ներս անես իր հետ բերած խոնավ օդը…

18 December 2012
...
Ոսկեգանգուռ մազեր ուներ, նուրբ դիմագծեր, որոնք անհավաք մտքերի պես խառն էին: Չգիտեմ, երգում էր, թե ընդդիմանում, բայց պատարագիչի խոսքի հետ համահունչ ձայներ կամ գուցե միայն իր համար հասկանալի բառեր էր ասում: Ընդհանուր լռության մեջ տարածվող ձայնարկություններից մարդկանց հայացքները կոտրելու համար էլ թերևս, մայրը փաղքշական սաստելով, լռեցնում էր:
Նրան եկեղեցում ճանաչում էին. մոմ վաճառող կինը նույնիսկ մոտեցավ, մոր մատների մեջ զոռով թղթադրամ խցկեց, աղջկա գլուխն էլ շոյեց, ասես հարցներ` ո՞նց ես, բայց առանց պատասխանի ակնկալիքի:
Հիրավի խորհրդավոր է Պատարագը... Դեպի երկինք բարձրացող շարականներն էլ, չգրված օրենքի նման, ամեն կիրակի եկեղեցում հավաքվում են մեկին` առանց մկրտության, մեկին` թերահավատ, մեկին` ապաշխարող, որ ի կատար ածեն Պատարագի խորհուրդը: Ով ասես, ինչ նպատակով ասես, որ եկեղեցու դուռը չի բանա: Այն երկու կանայք այդպես էլ դեպի բեմ իրենց հայացքները չուղղեցին, մի անգամ դեմքներին խաչ չարեցին... Գուցե եկել էին, որ իրենցից «պակաս»-ին տեսնեին` սրտերը հովացնեին, այլապես ինչու՞ էին ոչինչ չարտահայտող հայացքը հառել ոսկեգանգուռ աղջկան:
Իսկ աղոթքի ու խնկի քաղի տակ մարդիկ գույններ են ստանում. մեկի դեմքը խոժոռվում է, մեկինը լուսավորվում, մեկը հայացքը գետնից չի կտրում, մյուսն էլ լուռ մաքրում է արցունքները: Երկու կանայք անգույն մնացին, մինչդեռ փոքրիկ ոսկեգանգուռը լույսի մեջ էր միշտ...
...Աստված իմ, թող նրա ուժեղ մայրը այդ լույսը միշտ տեսնի...

14 December 2012
Շրիլանկացին հնդիկ չի
Ծով, դեղին ավազ ու պալմա. այն ամենը ինչ անհրաժեշտ է լիարժեք լիցքաթավելու ու հանգստանալու համար: Հենց այս հանգիստով էր, որ նախընտրեցինք դիմավորել 2012 թվականը:
Նախքան Շրի Լանկա հասնելներս, արդեն բավականին տեղեկացված էինք. Լուսինեն ու Ոսկանը ոգևորել էին ոչ միայն աննկարագրելի ու հիանալի բնությամբ, այլև զգուշացրել կենցաղային բոլոր անհարմարությունների մասին, որոնք օտար են մեզ: Շրի Լանկա ոտք դնելու օրվանից սկսած էլ 15 օր շարունակ հիշեցնում էին, որ շրիլանկացին հնդիկ չի, ինչպես ասենք` վրացին էլ հայ չի:
Միանշանակ է, որ եթե հետաքրքրված չես ցեյլոնի հայրենիքի յուրահատկություններով, ոտք չես դնի մի երկիր, որտեղ կոյուղին անցնում է մայթով, մի երկիր, որը քաղաքակրթության նորմերից հեռու է այնքան, որքան մարդկային ջերմ հարաբերություններին մոտ է Եվրոպան: Փոխարենը Շրի Լանկան արևոտ ու կանաչ մի դրախտավայր է: Բնության անառիկությունն ու մարդկանց` բնությանն այդքան մոտ լինելն է, որ գրավում է, պահում ու հիացնում: Սա այն վայրերից է, որտեղ մարդիկ ժպտում են ոչ թե նրա համար, որ դա էթիկայի նորմերից է բխում, այլ նրա համար, որովհետև իսկապես ուրախ են քեզ տեսնել իրենց երկրում: Սա այն վայրերից է, որտեղ խաղաղությունը միայն օդում չէ, այլև մարդկանց սրտերում, որոնք ունակ են ապրել կողք-կողքի ու համերաշխ` անկախ մաշկի գույնից, ազգային ու կրոնական պատկանելիությունից:
Ցավում եմ, որ հենց Շրի Լանկայում լինելուս ժամանակ գրառումներ չեմ արել, բայց որքան էլ ժամանակն անցնի` վառ գույներով կշարունակեմ տեսնել ոչ միայն դեղին ավազն ու Հնդկական օվկիանոսը, այլև սև-սև մաշկ ունեցող շրիլանկացիներին, տուկ-տուկ տաքսիներին, ազգային տարազով կանանց` նստած հեծանվի կամ մոտոցիկլի ղեկին, դեղին կոկոսին ու կարմիր բանանին, ամենաքաղցր անանասին, մանգոյին ու թթու «պեյշն ֆռութ»-ին, ու ոչ մի դեպքում քիթս չի մոռանա ձկների շուկայի, մեծ սալիկերով ու փոքր անցքերով փակված կոյուղու ու վառած դարչնի հոտը:

1 December 2012
Արժեք` առանց շրջանակ
Զգացմունքների ու ապրումների մի հարուստ ներկապնակ են մատուցում դերասան-ռեժիսորներ Յուրի Կոստանյանն ու Նարինե Գրիգորյանը «Շրջանակից դուրս» ներկայացմամբ: Այս երկու տաղանդաշատ անձնավորությունները կարողանում են դուրս գալ բեմադրության շրջանակներից և փոխանցել սեր ու ատելություն, նվիրվածություն ու դավաճանություն, իշխանություն ու ստրկություն, փառք ու լքվածություն, մանկություն ու ծերություն:
Իմպրովիզացիայի ժանրում բեմադրված այս ներկայացումն ամեն անգամ նորանում է` թե' սյուժեի և թե' ապրումների առումով: Այն զգացմունքների հեղեղ է, որը գույնզգույն աշխարհներ է տեղափոխում, զգուշությամբ ներթափանցում է ներսդ, կատարսիսի հասցնում, ու դեռ երկար ժամանակ պահում զգացմունքների ազդեցության տակ:
Մարդկային պարզ հարաբերությունների միջոցով դերասանները կարողանում են հասնել մարդկային հարաբերությունների խորքերը ու հենց այդ խորքերից խոսել հանդիսատեսի հետ, կարողանում են ներկայացնել գեղեցիկն ու արատավորը` առանց գնահատականներ տալու, օգնում, որ դու էլ յուրաքանչյուր իրավիճակ դիտես ու դատես` ինչպես ընդունված շրջանակններում, այնպես էլ դրանցից դուրս:
Մի խոսքով` «Շրջանակից դուրս» ներկայացումն արվեստի այն գործերից է, որոնց հետ առնչվելուց լուսավորվում ես, մաքրվում, և հենց դրանով էլ պայմանավորում ներկայացման բարձր արժեքը:
29 November 2012
Կորած-մոլորվածը
Թե Թուրքիայի ո՞ր ծովափից, ի՞նչ ճամփով ու ո՞ր հայկական գյուղում էր կորել ամերիկացի-ադրբեջանցի շպիոնը, այդպես էլ չիմացանք, բայց ֆիլմի ընթացքում մի լավ ծիծաղեցինք:
«Կորած-մոլորվածը Հայաստանում» կամ «Lost & Found in Armenia» ֆիլմը զվարճալի իրավիճակներով հիանալի կերպով նկարագրում է մերօրյա հոգսերը, իրականությունը, մտածելակերպն ու կարծրատիպերը: Սա մի ֆիլմ է, որը հայկական ֆիլմարտադրության մեջ նոր որակներ է ներմուծում, որտեղ էժանագին հումորից մի աստիճան վեր ենք բարձրանում, որտեղ ծիծաղի յուրաքանչյուր փորթկումից հետո լրջանում ենք` հումորի տակ թաքնվածը տեսնելով: Ուրախալի է նաև, որ ֆիլմը ներկայացնում է ոչ միայն նրանց, ովքեր բոլորին հայտնի են հեռուստաշուներից ու հեռուստասերիալներից, այլև նրանց, ովքեր հիրավի արժանի են տաղանդավոր դերասանի կոչմանն ու գնահատանքին:
Տեղեկատվական քարոզչության տեսանկյունից ևս ֆիլմը կարելի է բարձր գնահատել, քանի որ առանց ատելության, առանց ավելորդ խոսքի պատմում է այն, ինչ մենք ապրել ենք, ինչ ապրում ենք ամեն օր: Մյուս կողմից սակայն, ակնհայտ է, որ մենք դեռևս չենք կարողանում խոսել Արցախի հիմնահարցի մասին առանց հուզականության, ու դեռևս չենք կարողանում ձերբազատվել բռնաբարվածի ու խոշտանգվածի հոգեբանությունից:
Որքան էլ դաժան ու սահմռկեցուցիչ է եղել մեր անցյալը, որքան էլ թարմ են կրած վերքերը, մեր ու ապագա սերունդը, կարծում եմ, իրավունք ունի ու պարտավոր է դաստիարակվել հաղթողի հոգեբանությամբ: Այն, որ հայոց նորագույն պատմության մեջ հիրավի հաղթանակ է գրանցվել, այն, որ հայը կարողացել է սեփական ուժերով արդարություն հաստատել, շատ ավելի կարևոր արժեքներ են, քան այն, որ հային գերեվարել, խոշտանգել ու բռնաբարել են:
Հենց այս տեսանկյունից ելնելով` շատ կուզենայի, որ ժամանակակից ֆիլմերում հաղթանակը քարոզվեր, որ սերունդները գիտակցեին` անկախ զինադադարի իրավիճակից, անկախ ադրբեջանական սպառնալիքներից, մեր հայրերն ու եղբայրները Արցախը ազատագրել ու իրենց կյանքը զոհել են մեզ հաղթանակ պարգևելու համար:
Եսիմ... Շատ կուզենայի, որ ֆիլմից հետո ներսս պատած թախիծը ոչ միայն վերաբերեր կրած դաժանությունները վերհիշելուն, այլև առիթ հանդիսանար գնալու, հաղթանակած պատմության էջերը նորից թերթելու, մերօրյա հերոսների մասին տեղեկատվություն փնտրելու, նրանց սխրանքը նորից գովաբանելու...
Հ.Գ. - Դժգոհությունս եմ հայտնում «Մոսկվա» կինոթատրոնին, քանի որ տեխնիկական խնդիրների պատճառով ֆիլմի դիտումն ընդհատվեց, ներկաները շուրջ 5 րոպե անցկացրեցին մթության մեջ, որից հետո ֆիլմի ցուցադրությունը չսկսվեց այնտեղից, որտեղ ընդհատվել էր... Ու ոչ մի ներողություն` կատարվածի համար:

23 November 2012
Մանրապատում
Մնջախաղի թատրոն սովորաբար հատուկ տրամադրվածությամբ եմ գնում. գիտեմ, որ լավ ներկայացում եմ դիտելու: «Մանրապատումներ» խորագիրը կրող ներկայացումը հերթականն էր:
«Շախմատ» մանրապատումը ցույց տվեց, թե ինչպես երկու ինքնավստահ թագուհիների հումորիկ պայքարի արդյունքում «զինվորները» դարձան թագուհիներ: «Ճիչ» մանրապատումով դերասանուհին փորձել էր ներկայացնել, թե ինչպիսի հոգեբանական փուլերով է անցնում կնոջ կյանքը` ճիչը:
Միանշանակ տպավորիչ ու հուզական էր «Կաղապարում» մանրապատումը: Սա յուրաքանչյուր անձի «եսերի» պայքարի մի օրինակ էր, որն առանց խոսքի հասավ մեր «եսերին»` ոմանց արթնացրեց, ոմանց խեղդեց, ոմանց առանց գլուխ թողեց, ոմանց նորից կաղապարեց... Այս մանրապատումը հիրավի բարձր գնահատանքի է արժանի:
Նունե Սուքիասյանի «Սալոմեն», թերևս, մանրապատումներից ամենաթեթևը, ամենամաքուրն ու ամենասլացիկն էր: Մանրապատումը բեմ մտավ սպիտակով ու սպիտակով էլ գնաց բեմից:
Ամենամեծ ակնկալիքներս, սակայն, «Աթոռի ոգին» մանրապատումից էր` միանշանակ պայմանավորված դերասան Յուրի Կոստանյանով: Նրա մանսակցությամբ առաջին ներկայացումը, որ դիտել եմ «Շերանիկ»-ն էր, որտեղ Կոստանյան-դերասանի տաղանդը փայլում է ամբողջ ուժով: Սակայն մյուս ներկայացումներում նրա խաղացած դերերը երբեք ու երբեք չեն խամրեցրել այն տպավորությունն ու ապրումները, որ ունեցել եմ «Շերանիկի» ժամանակ, ավելին` յուրաքանչյուր դեր եկել ու լրացրել է նախորդին: Այն, որ «Աթոռի ոգին» իմպրովիզացիայի ժանրում էր, սպասելիքներիս չափը չէր նվազեցնում, քանի որ այս ժանրում էլ հիանալի` «Շրջանակից դուրս» ներկայացման մասնակիցը լինելու առիթ եմ ունեցել:
Հիմա դժվարանում եմ քննադատության խոսքեր գրել` վախենալով, որ դրանք կլինեն սուբյեկտիվ ու վերապահումներով` դարձյալ պայմանավորված Կոստանյան-դերասանով, սակայն չգրել ևս չեմ կարող: Չեմ կարող ասել, թե Յուրի Կոստանյանն ու դերասանուհի Նաիրա Եդիգարյանն իրենց առաջ ինչ խնդիր էին դրել և արդյո՞ք հաջողվեց այդ խնդիրը հասցնել հանդիսատեսին, սակայն կարող եմ ասել, որ սպասելիքներս հօդս ցնդեցին այն պահից, երբ դերասանուհին` Աթոռի ոգին, սկսեց հանդես գալ իր նախորդ դերերին բնորոշ ձայնարկություններով:
Ովքեր դիտել են «Դևը» ներկայացումը միանգամից կհասկանան ինձ: Այստեղ Նաիրա Եդիգարյանն իր «ափսեում» է` խաղալով անտարբեր ամուսնու չբավարարված կնոջ կերպարը: Միևնույն ժամանակ, ովքեր դիտել են նույն ներկայացումը` Եդիգարյանից առաջ, կարող են փաստել, որ նրա մուտքով ներկայացումը փոխել է շեշտադրումները, իսկ չբավարարված կնոջ կերպարի արտահայտումն ավելի վառ գույներ է ստացել:
Հենց այս էներգիան է, որ հաղորդեց «Աթոռի ոգին»: Մանրապատման ընթացքում թվում էր` ուր որ է կփոխվի խաղը, կդառնա երկու դերասանների երկխոսություն, ներդաշնակություն կպարուրի աթոռին, սակայն այդպես էլ Յուրի Կոստանյանի ու Նաիրա Եդիգարյանի կապը նոր փուլ չթևակոխեց, և տպավորություն ստեղծվեց, որ հերոսը իրեն կորցրած` ներկայացման եզրափակումը տեսավ աթոռը շալակելն ու բեմից հանելը միայն:
Գուցե կոպիտ լինեմ, բայց եթե ներկայացումը դիտեի մի այնպիսի ժամանակաշրջանում, որտեղ հանդիսատեսն իրապես կարող էր իր գնահատականը տալ դահլիճում, որտեղ հանդիսատեսն իրապես պատրաստ էր գնահատական տալու, ապա ես էլ իմ ձեռնոցը կնետեի` հիասթափությունս ու դժգոհությունս արտահայտելու համար: Նույնիսկ մի պահ մտքովս անցավ մասնակիցը դառնալ իմպրովիզացիայի. բարձրանալ բեմ ու գետնին նետված փոքր կտորով փակել դերասանուհու բերանը` այնտեղից ոչ մի ձայն չլսելու, նրա ոգին անխոս դարձնելու համար:
Ինչ վերաբերում է վերապահմանս, ապա վստահ եմ, որ եթե նույն մանրապատումը ներկայացնելու համար Կոստանյանն այլ խաղընկեր ընտրեր, միանգամայն այլ պատկեր էր ստացվելու: Ցավում եմ, սակայն, որ ընտրված լուծումով տաղանդավոր դերասանը խամրեցրեց իրեն:

16 November 2012
Լինում է, չի լինում, ի՞նչ է լինում...
«Ես արդեն մեծերի գործեր եմ անում» թոթով լեզվով բացատրում է Նանեն ու պատմում, որ օգնել է Նանային սուրճ պատրաստել. «Ջուրը լցնում եմ, հետո կոֆեն եմ լցնում, հետո շաքարավազ, ու խառնում եմ, որ չուռի-չթափի»:
Սրանք դեռ ի՞նչ են. Նանեն գորգ է լվանում, ավելին` կարգադրում հորաքրոջը, որ իրեն չուղորդի` ջրի հոսանքն ինչ ուղղությամբ ու ոնց պահի, վերմակ է կարում հորեղբոր համար, տորթ է թխում ու ի լուր աշխարհի հայտարարում, որ մեծանա ոչ թե բժիշկ, այլ սեղան գցող է դառնալու :)
Փոքրիկ հրաշքին հետևելը հրաշքների ականատես լինել է նշանակում: Նանեի հետ միասին նոր աչքերով ես նայում անգիր արած մուլտֆիլմերը` ուշադրույթուն դարձնելով մանրուքներին, որ միայն ինքը կարող է նկատել. «Իսկ պինգվինների մաման ու՞ր է», «Սրանք չար մարդիկ են, գողություն են անում», «Ես էլ եմ ջուր եռացնում, որ գայլի տուտուզը վառեմ»... Սինխրոն թարգմանություն անելիս էլ չես կարող բաց թողնել հնչած և ոչ մի բառ. «Բա հետո ի՞նչ ասեց Լոլո»:
Անսահման երևակայության շնորհիվ նա քեզ կվերապատմի լսած բոլոր հեքիաթները. «Հարսիկ տվի, տատա առա, տատա տվի, պապա առա, պապա տվի, մամա առա, մամա տվի, Նանե առա, Նանեին պահեցի ինձ»: Կտիպի, որ լարես երևակայությունդ, ու չլսված հեքիաթներ պատմես չար գայլի, աղվեսի ու նապաստակի, արջի քոթոթի ու աքլորի, մեծ խնձորի ծառի ու առյուծի, գանգուռ կարմիր մազեր ունեցող գառնուկի մասին: Ու թե հանկարծ որոշես խորամանկություն անել` հեքիաթդ համեմել մեկ այլի բովանդակությամբ, անմիջապես կընդհատի ու կհրամայի. «Լինումա, չի լինում մի խելոք Մանե ու չարաճճի Նանե է լինում: Հետո՞ Լոլո...»:
Երեկոյան լուռությամբ կհարգի մեծերի խոսակցությունները` մտքից մի վայրկյան իսկ չհանելով չար գայլին, երեք խոզուկներին, իր երևակայական ընկերուհիներ Մանեին ու Մարիին, չի մոռանա կերակրել իր աղջկան` տիկնիկ Սոնային: Հետո կգա, կնստի գիրկդ, մանր մատներով ու միայն իրեն հատուկ ուշադրությամբ զգուշորեն կառանձնացնի արևածաղկի` ճաք ունեցող սերմերը` կեղևը հեշտությամբ առանձնացնելու համար: Միևնույն ժամանակ իրեն հասանելիք մաքրած արևածաղկի սերմերի քանակով կորոշի սիրուդ չափը` «Պապա տես, Լոլոն ինչքաան շատա մաքրել»:
Ինքն իր հետ լուռ խաղացող, ավելորդ հոգսեր չպատճառող այս փոքրիկ հրեշտակը, մեկ-մեկ կստիպի իր հետ գժանալ, «սամալյոտ» անել, կառուսելի պես օդում պտտվել, գզել ու գզվռտվել: Կստիպի, որ իր հետ խանութ գնաս, ճաշ եփես, քարից տուն սարքես, վագրին քարերով խփես, փուչիկներ փայթացնես, հիվանդ ձևանաս, բժիշկ կանչես, առանց դժգոհելու դեղեր ընդունես, պարես, եթե հարկ կա, երգես, սիրուն շորեր հագնես, որ իր հետ քեզ պարահանդես տանի:
Հետո ամեն ինչ կանի, որ երկար իր հետ խաղաս, որ չգնաս, բայց առանց կամակորությամբ հրաժեշտ կտա, եթե համոզվի, որ անհետաձգելի գործեր ունես, կամ գնալու ես` քնես, հանգստանաս: Այդժամ միայն թույլ կտա, որ թուշիկը պաչես, ու չի մոռանա պայմանավորվել` «Վաղն էլ ես չէ՞ գալու: Ուշ ես չէ՞ գնալու»...

15 November 2012
Լուռ քաղաքը
Մերկ սարերի արանքից ճանապարհը տանում է ուղիղ եղևնազարդ Ջերմուկ: Ընդառաջող քաղաքը, որը թաքնված է բարձրադիր լեռների արանքում, չի խաթարում ողջ ճանապարհին քեզ ուղեկցող անդորրը: Համընդհանուր լռությունն էլ նպաստում է, որ միանգամից կտրվես առօրյա տեմպից, աշխարհիկ հոգսերից, ու սառն ու սուր օդի հետ ներսդ լցնես լիարժեք խաղաղությամբ:
Քաղաքին ծանոթանալու ընթացքում հայացքդ որքան էլ լարես` բնիկների փողոցներում դժվար հանդիպես (հատկապես ցուրտ օրերին): Երբեմն նույնիսկ մտածում ես, թե սա մի վայր է, որտեղ մարդիկ գալիս են ամեն ինչից կտրվելու, հանգստանալու ու հանքային ջրի բուժիչ հատկություններից օգտվելու համար միայն:
Ջերմուկն իր տեսարժան վայրերով չի զարմացնի, բայց կստիպի որ երկար կանգնես ջրվեժի առաջ ու լուռ հիանաս բնության հրաշքով: Այն քեզ չի զբաղեցնի, փոխարենը հանգիստ կքնես, կզբոսնես մաքուր փողոցներով, կլսես միայն շինարարությանն ուղեկցող ձայներ, տաք ջրի տակ մատներդ կցողես, կհյուրասիրվես քեզ համար ցանկալի ջերմությամբ ջրով, կքայես լճի երկայնքով ու տուն կվերադառնաս: Ուզում ես` պառկիր, ուզում ես` կարդա, ուզում ես` օնլայն հետևիր քաղաքի տեմպով ապրող ընկերներիդ, ուզում ես` լուռ նստիր մի ծառի տակ ու երազիր, չես ուզում` նպատակներդ դասակարգիր, խորհիր անցած-գնացածի մասին կամ ժպտա գալիքի սպասումներով... այստեղ ոչինչ քեզ չի խանագարի:
Միմյանց հաջորդող օրերի նույնօրինակ գրաֆիկը, սակայն, զարմանալիորեն չի ձանձրացնում: Սովորականից ավել ազատ ժամանակ ունենալն ու դրա միանձնյա տնօրինումն էլ նպաստում է, որ մտքերդ մաղես, ներս նայես, մտածես ինքդ քո մասին, գնահատես այն, ինչ ունես, նորից արժևորես այն` հանուն ինչի ապրում ես:
Պարզության հետ միասին Ջերմուկն իր գաղտնիքն ունի. սա այն վայրերից է, ուր վերգտնում ես բնության հետ ներդաշնակ քայլելու բանաձևը...
23 June 2012
Բարի գալուստ Հայաստան
«Նկարել չի կարելի». ասաց Երևանի օդանավակայանի անձնագրերի ստուգման բաժնի աշխատակցուհիներից մեկը, երբ ես նկարում էի այս նկարը:
«Դե ուրեմն ուղղեք գրությունը, որովհետև հայերենում «խնդրվում» է բառ չկա»,- հակադարձեցի ես: Աշխատակցուհին սկզբում զարմացած հարցրեց` «իսկ ո՞վ ուղղի», ու երբ լսեց իմ` «ով փակցրել է, թող նա էլ ուղղի», պատասխանը, չգիտես ինչու՞ վրդովվեց. «Ինչի՞ հեևից եք ընկել...»:
Ցավոք իմ հերթն էր արդեն, իսկ ինձանից հետո մետրեր ձգվող շարքում հարյուրավոր` «հայերնիքին կարոտից» երևի, այլ ոչ թե անվերջ սպասումից «տոչորվող» ուղևորներ արդեն բավականին երկար ժամանակ էին սպասում, որ ես հետաքրքրվեի, թե այդ ինչի՞ հետևից կարելի է ընկնել, եթե քեզ Հայաստան դիմավորող, արտերկրացուն Հայաստանն առաջինը ներկայացնող վահանակի վրա միայն ժառգոնում օգտագործվող բառ է հայտնվել: Ա'յ, կներեք, ախր արտերկրացին հայերեն չի հասկանում, իսկ մենք... դե մենք էլ չպետք է նման մանր-մունր բաների հետևից ընկնենք...
Անշուշտ չի կարելի ընկնել օդանավակայանում սխալ գրված բառի ետևից, երբ մենք նույնիսկ հերթ պահել ու հերթում դիմացինին հարգել չգիտենք, երբ մեզ առաջ գցելու համար պատրաստ ենք երկու մետրանոց բոյներս ծռել հասցնել 50 սմ-ի, որ անցնենք արգելապատնեշի տակից: Չի կարելի ընկնել սխալ հայերեն բառի հետևից, երբ, ասենք, կարելի է, բառիս բուն իմաստով, հարձակվել մեզ համար լրիվ անհասկանալի լեզվով գրված, բայց ամենակարևորը անվճար տրամադրվող ավտրիական կամ գերմանական թերթի հետևից, երբ կարելի է անկուշտի նման «դյութի ֆրի»-ի խանութներում առևտուր անել, պետքական ու անպետք իրը վերցնել-դնել, ու այնպիսի իրարանցում ստեղծել, որ ցանկացած այլազգի ներկայացուցիչ տեսնի ու հասկանա, թե մենք ի~նչ «տաքարյուն» ժողովուրդ ենք...
Չի կարելի, որովհետև դեռ օտար երկրում մեկնելուն սպասելիս, արդեն ծանոթանում ես բոլորի մտավոր ու հոգևոր կարողությունների հետ, լսում բոլորի կյանքի պատմությունները, արտերկրի «արտասովոր` միայն իրենց հետ տեղի ունեցած արկածներն» ու Հայաստանում իրենց սպասող դառը կյանքի նկարագրությունը... ու հիշում ես, որ ախր վերադառնում ես մի երկիր, որտեղ հանրապետական ընտրություններն անցնում են 5-10 հազար դրամանոցների հետևից ընկած ընտրողների քվեարկության շնորհիվ, որտեղ կարելի է քանդել-հողին հավասարեցնել պատմական կամ պատմամշակութային արժեք ներկայացնող ցանկացած շենք, որտեղ պետության կողմից պահպանվող պատմամշակութային արժեք ունեցող շենքերի ցանկից մատի մի շարժումով կարելի է հանել ցանկալին, իսկ լավագույն դեպքում, այն էլ՝ եթե շենքը լավ տեղում է գտնվում, կարելի է այդ շենքն այնպես ձևախեղել, որ ոչ պատմականը մնա, ոչ էլ արժեքը: Հետո նորից հիշում ես, թե ինչպես ձմռան ցրտին գիշերներն այգու համար պայքարող երիտասարդին կարող են դնգստել, հետո նախընտրական փիառի համար ասել` «սիրուն չի, քանդեք», հիշում ես, թե ինչպես դնգստողը մի օր կանկեղծանա ու կասի, որ ինքը իր հոգու խորքում թաքուն բնապահպան է (ախր նրա հոգին այնքան խորն է, որ անտեսանելի են նման արժեքները), իսկ հետո էլ կհասկանա, թե ինչու է սիրում մետրոյով երթևեկել ու հոգու նույն խորքերից եկող ջերությամբ էլ հատ-հատ կհիշի բոլոր նրանց, ում ամիսներ առաջ դնգստում էր... Կհիշես, որ կարևորը նոր շենքեր կառուցելն է` այս ու այն այգու հաշվին, ոչ թե այդ այգին բարեկարգելը: Հա, ու էդ ժամանակ կհիշես, որ ոստիկանական համակարգում բարեփոխումների արդյունքում միայն համազգեստները կարող են փոխվել, ու դրանից ոչ մեկ չի դառնա ավելի օրինապահ, էլ չեմ ասում` դրանով երբեք օրենքը չի սկսի գերակայել ցանկացած շահին ու ցանկացած չափի կաշառքին: Կհիշես, որ քրտնաջան աշխատանքով հազիվ-հազիվ մի բանի ես հասել, հազիվ-հազիվ պահում ես գոյությունդ` արժանապատիվ կերպով, երբ կողքդ կան աջ ու ձախ գումարներ ցփնող մարդիկ, ովքեր ի լուր աշխարհի կարող են հայտարարել, որ գործազուրկ են, կնոջ հաշվին ապրող: Ավելին` մինչ կպլանավորես ավելացնել ընտանիքիդ անդամների թիվը ու այդ նպատակով փոքրիկ խնայություններ կանես, կպարզվի, որ միայն 4-5-երորդ երեխա ունենալուց հետո է, որ պետության տրամադրվելիք նպաստը «շոշափելի» է հնչում, ու դեռ դրան հավակնում են սեփական կնոջ բիզնեսի հաշվին պատմամշակութային շենքը այլանդակողները...
Կհիշես, որ քո երազած երկրի մասին երազում են նաև երկրի տերը, ու ոչ միայն երազում են, այլև կառավարական ծրագրեր են գրում այդ երազանքները թվարկելով: Կհիշես, որ երազող երկրիդ սահմանին մի օր կանգնելու է որդիդ, ու եթե, Աստված մի արասցե, մի օր նա էլ դառնա ադրբեջանական դիվերսիոն հարձակման զոհ, այդ մասին միայն դու կհիշես, որովհետև երազանքների մեջ ապրող պետությունդ կլռի, որ միջազգային ուժերը նրան թբիրից չհանեն, իսկ Ադրբեջանը միջազգային ուժգնությամբ հերթական երազը կպատմի սեփական զոհերի ու Հայաստանի «ագրեսորության» մասին...
Կհիշես ու կմտածես` մի սխալ բառի հետևից ընկնելով ուր հասա, մինչդեռ կգտնվի մեկը, ով անտեսելով տրամաբանական կապը, վրդովված կսաստի` «Ինչի՞ հետևից ես ընկել»... Ու քեզ ոչինչ չի մնա անելու, բացի նյարդերիցդ ու վիրավորանքից դողացող ոտքերով տուն հասնելն ու թաքուն, շատ թաքուն քո սեփական երկրի, քո սեփական ժողովրդի համար լացելը...
7 May 2012
Ոչինչ չի փոխվում
Երկնքում ճախրող ոստիկաններ,
Ոստիկանատիպ մուրացկաններ,
Մուրացկանակերպ անգույն դեմքեր,
Ու կերած-խմած ուրվականներ...
Բացուխուփ անող շատ բերաններ,
Ասես ափ նետած անթիվ ձկներ,
Հերթերում պատերազմող ձեռքեր,
Ո՞վ է այս ամենը հնարել...
Սա ի՞նչ հանելուկ է,
Սա շուտասելուկ է,
Չի լսվում ո՛չ ձայն, ո՛չ պատասխան:
Սա ի՞նչ հանելուկ է,
Սա շուտասելուկ է,
Ո՞վ է տեր աստվածն ով՝ սատանան...
Որովայնամիտ ու բութ դեմքեր,
Եվ անթիվ դատարկ որովայններ,
Բարքերի անկում, անկման բարքեր,
Եվ անկման եզրին կանգնած կարգեր...
Կուսականորեն շիկնած լրբեր
Կուշտ ու կուռ կերած խմած սրբեր,
Դզած-փչած ու կեղծ կույսեր,
Կույսերից հիասթափված հույսեր...
Սա մի կուսանոց է, թե՞ սա բոզանոց է,
Ասե՛ք, ձայնազուրկ իմաստուններ,
Ո՞ւր է անգլուխը, քաղաքագլուխը,
Որն ունի ոռի վրա ծալքեր...
Մտավորական քրեականներ,
Կիսագողական ոստիկաններ,
Ղումարի նստած դասախոսներ,
Ու նստած-հելած շատախոսներ...
Անգթությունից կոտրած սրտեր,
Ու գթաբաժան առաքյալներ,
Խորհրդարանում խորհող այրեր,
Ու նմանատիպ դեպքի վայրեր...
Իսկ կարգին տղերքը,
Ում ձեռքին է զենքը,
Մահվան հետ գիշեր են լուսացնում:
Իսկ ազգի տականքը,
Մեր ազգի թերանքը,
Թալանում է ազգը ու պղծում...
Գեներալատիպ մեծ գրողներ,
Գրողի տարած գեներալներ,
Գեներալամիտ նախարարներ,
Ու նմանատիպ տարբեր բաներ...
Նախագահական ընտրություններ,
Եվ անընտրելի նախագահներ,
Հալումաշ եղած անթիվ ստեր,
Ո՞վ է այս ամենը բեմադրել...
Ո՞վ է նստած վերը,
Դրա տիրու մերը,
Չի լսվում ո՛չ ձայն, ո՛չ պատասխան:
Ո՞րն է իրականը,
Տերն ու տիրականը,
Էս անտերուդուս անտերության...
Սա մի կուսանոց է, թե՞ սա բոզանոց է,
Ասե՛ք, ձայնազուրկ իմաստուններ,
Ո՞ւր է անգլուխը, քաղաքագլուխը,
Որն ունի ոռի վրա ծալքեր...
Ռուբեն Հախվերդյան «Նախագահական ընտրություններ»
Ռուբեն Հախվերդյան «Նախագահական ընտրություններ»
6 May 2012
Որտե՞ղ է մեր ընտրելու իրավունքը
Հանրապետական ընտրությունների այս օրը, երբ ժամեր անց պարզ է դառնալու, թե որ քաղաքական ուժերով է կազմվելու Ազգային ժողովը, երբ պարզ է դառնալու, թե ովքեր են առաջիկա 5 տարիների ընթացքում ստանալու անձեռնմխալիության իրավունք, իրավունք` օրենքներ գրելու կամ եղածները փոփոխությունների ենթարկելու, ինչեր ասես որ չգրվեց: Գրեթե բոլոր լրատվամիջոցները արձանագրեցին ընտրախախտումների, ցնդող թանաքի, միջադեպերի ու կաշառքների մասին տեղեկությունները, հերքեցին կամ հաստատեցին այս կամ այն լուրը: Շատ քաղաքագետներ ու վերլուծաբաններ ուշադրության արժանացրին ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի ու գործիչների հայտարարություններին, նախընտրական խոստումներին ու ծրագրերին կամ դրանց բացակայությանը, սակայն կարծես ոչ մեկին այլևս չհետաքրքրեց, որ խախտվում է ընտրողի տարրական իրավունքը:
Խոսքն այն մասին է, որ ի տարբերություն նախկինում գործող Ընտրական օրենսգրքում, ներկայումս օրենքով քվեաթերթիկներում բացակայում է «Բոլորին դեմ» տողը: Այդպիսով ստացվում է, որ չնայած ընտրողը ունի ընտրության իրավունք, բայց զրկված էր ընտրելու իրավունքից:
2 May 2012
Պոզիտիվ :)
Լավ նկարներ ստանալու համար պետք չէ լավ լուսանկարչական ապարատ: Այսպես սփոփում եմ ինքս ինձ, երբ երկար չարչարանքներից հետո իմ լավ, բայց ոչ պրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատով լավ լուսանկարներ եմ ստանում:
Ու քանի որ այսօր էլ արթնացել եմ լավատեսական նոտայով, դրա համար էլ կկիսվեմ իմ մի քանի լավ լուսանկարներով:
Հա, ի միջիայլոց, առաջին նախադասությունս նրա համար էր, որ շատ խիստ չդատեք ինձ` իմ շատ սիրելի պրոֆեսիոնալ լուսանկարիչ ընկերներ ու լուսանկարչությունից հասկացող իմ անկեղծ ընկերներ :))
Ընտանիք |
Hot Chili Paper |
Շրիլանկյան բանան |
Շրիլանկյան արագիլ |
Կարմիր Էյվա |
Ծիրանենի |
Մայրամուտ |
Մեղու |
Սիգնակի` սիրո քաղաք |
Սրճարան |
Գրավաճառ |
Տապակած խինկալի |
Թբիլիսյան գիշեր |
Թբիլիսյան գիշեր |
Թբիլիսյան գիշեր |
Թբիլիսյան գիշեր |
Թբիլիսյան գիշեր |
Թբիլիսյան գիշեր |
Թբիլիսյան գիշեր |
Լուսավառ ծառ |
Լուսամփոփ |
Նուռ |
30 April 2012
Հավատանք...
Ես խորապես հավատում եմ մեր իշխանություններին ու բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր մասնակցելու են առաջիկա ընտրություններին, քանզի.
- Հավատում եմ, որ մեր երկրում երբեք բոլորը հավասար չեն լինի օրենքի առաջ:
- Հավատում եմ, որ օրինաստեղծ Ազգային ժողովում երբեք մեծամասնություն չեն կազմի օրենք ստեղծող պատգամավորները:
- Հավատում եմ, որ երբեք Ոստիկանական ուժերը չեն ծառայի իրենց սուրբ նպատակին` չեն պաշտպանի օրինականն ու օրինավորներին:
- Հավատում եմ, որ ոչ մի ծնող չի ցանկանում իր տղային` որպես Ազգային բանակի զինվոր տեսնել:
- Հավատում եմ, որ մեր Զինված ուժերն այնքան զինված են, որ հակառակորդի ցանկացած դիվերսիան չէ, որ զոհերի առիթ է դառնում, այլ ներքին կարգուկանոնի բացակայությունը:
- Հավատում եմ, որ միայն ու միայն մեր երկրում է իշխանության դրածոն ընդդիմություն խաղում, իր հերթին ընդդիմությունը համագործակցում է իշխանության հետ, ու առանց իրարից վիրավորվելու, նախնական պայմանավորվածության համաձայն, առիթ բաց չեն թողնում իրար վրա ցեխ շպրտելու համար:
- Հավատում եմ, վերջապես, որ մեզանում ընտրությունները երբեք ազատ ու անկախ չեն անցնում, որ հաղթանակ, երբեք, չի տանում այն ուժը, որն արժանի է:
- Հավատում եմ, որ մենք աշխարհի առաջին քրիստոնյաններն ենք ու հավատում եմ, որ մեր ոչ քրիստոնյա լինելն ընդհանրապես կապ չունի այդ փաստի հետ:
- Հավատում եմ, որ Հայաստանիս համար գերակա տնտեսական զարգացման ուղի է ոչ թե սեփական արտադրությանը զարկ տալը, սեփական գործարարներին, փոքր ու միջին բիզնեսմեններին հարկերից ազատելը, այլ Թուրքիայի հետ առևտուր անելը, թուրքական ապրանք վաճառելու համար բոլոր նպաստավոր պայմանները ստեղծելը:
- Հավատում եմ, որ մեզ պետք չէ օդ ու ջրի պես կարևոր և ոչ մի կանաչ տարածք` լինի այն մայրաքաղաքում, թե Հայաստանի հեռավոր շրջաններում:
- Հավատում եմ, որ մայրաքաղաք Երևանն իսկապես ավելի քան 2000-ամյա պատմություն ունի, սակայն հավատում եմ, որ դրա մասին վկայող և ոչ մի հուշարձան ու շինություն չպետք է պահպանել:
- Հավատում եմ, որ քաղաքը ռոք ու ջազ է լսում, ու հավատում եմ, որ ամեն ոք, ով ցանկանում է տարբերվել, կրեատիվ լինել, իրեն հայտարարում է ռոքեր կամ ջազմեն:
- Հավատում եմ, որ քարոզվող մշակույթը սահմանափակում է շոու-բիզնեսի ներկայացուցիչների մակարդակով, գլամուռ ամսագրերում նրանց անձնական կյանքի շարադրմամբ ու ռաբիզ երգիչների կատարումներով:
- Հավատում եմ, որ հենց վերը նշված մշակութային գործիչներն էլ դառնում են Հայաստանիս վաստակավոր արտիստներ ու պետական բարձր շքանշանների դափնեկիրներ:
- Հավատում եմ, որ բոլոր այն օջախները, որոնք իսկապես բարձրաճաշակ մշակույթ են քարոզում, որպես պետական շահ` օտարվելու են, փակվելու են:
- Հավատում եմ, որ բոլոր` իսկապես մշակութային գործիչները, առնվազն, զրկվելու են արտահայտվելու իրավունքից, բոլոր մշակութային փառատոնները ֆինանսավորում ու աջակցություն չստանալու հետանքով դադարեցնելու են իրենց գործունեությունը:
- Հավատում եմ, որ բարձրարժեք մշակույթ ստեղծող հայորդիների մասին լսելու ու նրանց հաջողություններով ուրախանալու ենք Հայաստանում, այն պարագայում, երբ նրանք լինեն Հայաստանից շատ հեռու:
- Հավատում եմ, որ երբեք արտագաղթը չի նվազի, քանզի շատերն են հավատում, որ ցանկացած տեղ կգտնեն խաղաղություն ու պաշտպանվածություն, բացի Հայաստանի ներկայիս Հանրապետությունից:
- Ու այնուամենայնիվ, հավատում եմ ինձ, ու իմ` Հայաստանին հավատալ-չհավատալը, Հայաստանի հետ ապագա կապելն ու չկապելը, ցավոք, կապված է միմիայն ինքս իմ հանդեպ տածած խորապես հավատքի հետ:
2 April 2012
Որ մեր երկիրը իսկապես համապատասխանի մեր երգերին
Հոդվածը հրապարակվել է 2012 թ-ի մարտի 2-ին HayNews.am լրատվական կայքում
Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը մասնակցելու է Կոստա Ռիկայում կայանալիք «FIA Festival de las Artes» փառատոնին և Քիշնևում կայանալիք «Երիտասարդ ռեժիսորների» միջազգային փառատոնին: Բացի այդ` մարտի 3-ին կայանալու է «Մայրը» ներկայացման պրեմիերան, որի գլխավոր դերակատարը ևս Նարինե Գրիգորյանն է: Այս և այլ թեմաներով HayNews.am-ը զրուցեց դերասանուհու հետ:
Ինչպե՞ս եք ստացել Կոստա Ռիկայում կայանալիք փառատոնին մասնակցության հրավերը:
Փառատոնի կազմակերպիչները ներկայացման տեսագրությունը դիտել էին «YouTube» կայքի միջոցով և մասնակցության հրավեր էին ուղարկել: Ունեինք նաև այլ առաջարկներ` այլ փառատոներից, բայց քանի որ այս փառատոնն իր վրա է վերցնում բոլոր ֆինանասական ծախսերը, այդ պատճառով էլ համաձայնեցինք մասնակցել հենց «FIA Festival de las Artes»-ին:
Ներկայացումը խաղալու ենք մարտի 23-ին: Բացի այդ` այն խաղալու ենք նաև փառատոնի փակմանը` մարտի 25-ին:
Իսկ Քիշնևի՞նը:
Չեխովյան փառատոնից հատուկ հանձնաժողով էր եկել` դիտելու այստեղի ներկայացումները: Նրանք փառատոնում Հայաստանը ներկայացնելու համար ընտրեցին «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը, որը Քիշնևում կխաղանք հունիսի 6-ին` «Երիտասարդ բեմադրիչների» միջազգային փառատոնի շրջանակներում: Փառատոնին մասնակցելու են ԱՊՀ երկրների և Մերձբալթյան երկրների թատերախմբերը:
Մարտի էլ պրեմիերա ունեք:
Հիմա մի քանի աշխատանքի վրա ենք աշխատում. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ, որպես դիպլոմային աշխատանք, բեմադրում ենք Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» ստեղծագործությունը, որը խաղալու ենք մարտի 2-ին:
Մարտի 3-ին էլ ունեմ պրեմիերա Գոյի թատրոնում` «Մայրը» ներկայացումը, որի բեմադրությունը Սերժ Մելիք-Հովսեփյանինն է: Սա նոր էքսպերիմենտ է ինձ համար: Այն ներկայացնում է զուտ մոր հոգեվիճակը, երբ գալիս է մի պահ ու մայրը զգում է, որ երեխաները մեծացել են, էլ իրենը չեն, ամուսինը գնում է աշխատանքի, նա մտածում է` գուցե սիրուհու՞ մոտ է գնում, տղային խանդում է սիրած աղջկա հանդեպ, և սկսում է ինքն իրեն ուտել, չնայած նրան, որ իրեն շրջապատողները պատրաստ են օգնության ձեռք մեկնել: Կարծում եմ, Հայաստանում կա այդ խնդիրը, երբ մայրերը կառչում են երեխաներից, մենակ են իրենց զգում, իրենց կյանքը չեն ստեղծում` ամբողջությամբ նվիրվելով մայրությանը, ու արդյունքում կանգնում են դատարկության առաջ: Այդ հարցադրումն է, որը կա ներկայացման մեջ:
Նարիեն Գրիգորյանին կարելի է հանդիպել տարբեր բեմերում և տարբեր թատերախմբերի հետ: Ինչպիսի՞ դրական ու բացասական կողմեր ունի ազատ դերասանի կարգավիճակը:
Իրականում ես Համազգային թատրոնի դերասանուհի եմ, բայց երևի շատ ազատ եմ, որովհետև, օրինակ, հիմա էլ Մալյանի անվան թատրոնում եմ փորձերի մասնակցում:
Անկեղծ ասած` հիմնականում առնչվել եմ դրական կողմերի հետ: Կարծում եմ, որ դերասանը պետք է բազմաշերտ լինի: Մանավանդ այսօր, դու պետք է շատ ավելի հետաքրքիր լինես, որպեսզի մարդիկ թողնեն հեռուստացույցը, թողնեն ամեն ինչ, ու գան քեզ նայելու: Ես դրա համար մնջախաղով էլ եմ հետաքրքրվում, տիկնիկավարությամբ էլ եմ հետաքրքրում, կարծում եմ, ամեն ինչով պետք է հետաքրքրվես, ամեն ինչով պետք է լցվես: Բացի այդ` նոր թատրոնը նոր կոլեկտիվ է, նոր խաղընկերներ են, նոր ռեժիսոր է և նոր բեմ: Ամեն բեմադրության համար, պետք է տարածքը ևս հասկանաս. կա բերմադրություն, որ ես որքան էլ ցանկանամ բեմադրել այն այստեղ` Համազգայինի բեմում, չեմ կարող: Օրինակ «Թռիչքըե կամերային ներկայացում է, որը եթե բեմադրվեր այստեղ` կկորչեր: Էլ չեմ ասում տեխնիկական հնարավորությունների մասին, որ ամեն մի թատերաբեմ չունի:
Մյուս կողմից` ես կարծում եմ, որ մենք թատերական ընտանիք ենք: Օրինակ, թատրոնի կառավարում ուսանելու համար գտնվում էի Բրոդվեում, և մեզ համար դասախոսություններ էին կարդում ու մեր հարցերին էին պատասխանում Բրոդվեի թատրոնների ղեկավարները: Երբ հարց տվեցինք, թե արդյո՞ք մրցակցություն չկա Բրոդվեի թատրոնների միջև, մեզ պատասխանեցին, որ ինչքան էլ մրցակցություն լինի, «Բրոդվե» անուն գոյություն ունի, և հանուն այդ անվան, բոլորը աշխատում են մեկի, և մեկն աշխատում է բոլորի համար: Այսինքն` եթե Բրոդվեի որևէ թատրոն վատ բեմադրություն է ներկայացնում, մյուս թատերախմբերը ամեն ինչ անում են, որ այն լավը դառնա:
Մեզ մոտ այլ է` մեզ մոտ ասում են, վայ չգնաս այսինչ թատրոն, այնտեղ վատն են խաղում: Ինչու՞, հակառակը, ես միշտ ասում եմ` գնացեք: Կարևորը թատրոն են գնում: Եվ ես կարծում եմ, որ մենք մեծ թատերական ընտանիք ենք, և պետք է հենց այդ գաղափարով էլ աշխատենք: Չէ՞ որ Հայաստանում շատ քիչ են թատրոնով զբաղվող մարդիկ, և մենք ենք, որ իրար համար պետք է հոգ տանենք, իրար թիկունք պետք է կանգնենք, որ թատրոնը թատրոն դառնա:
Դուք նաև խաղում եք իմպրովիզացիոն թատրոնում` Մնջախաղի պետական թատրոնում «Շրջանակից դուրս» ներկայացմամբ: Ինչպե՞ս է ընկալվում իմպրովիզացիան թատրոնում:
Դա երևի ամենահամարձակ փորձն էր, որ ես երբևէ արել եմ: Ավելի ճիշտ` ես չէ, Յուրա Կոստանյանն (HayNews.am` «Շրջանակից դուրս» ներկայացման բեմադրիչն ու դերակատարները Յուրա Կոստանյանն ու Նարինե Գրիգորյանն են) առաջարկեց, որ նման ներկայացում անենք: Նրա համար կարևոր էր, որ դերասանը, ով խաղալու է, նաև ռեժիսոր լինի, քանի որ ռեժիսորը ընդհանուր է մտածում, պատասխանատու է նաև խաղընկերոջ համար: Երբ աշխատում էինք «Շրջանակից դուրս» ներկայացման վրա, սկզբում մտածում էի, որ հանդիսատեսի համար այն ընդհանրապես հետաքրքիր չի լինի, բայց քանի որ շատ եմ սիրում էքսպերիմենտներ և շատ եմ սիրում Յուրա Կոստանյանին, համաձայնեցի: Մնջախաղի արվեստի հետ ծանոթ էի, քանի որ սովորել եմ նաև Մնջախաղի ստուդիայում, ու մեծ հաճույքով ձեռնամուխ եղանք ներկայացման ստեղծմանը: Սկզբում շատ էի վախենում. ախր գիտե՞ս ինչ վատ է, որ մտնում ես բեմ և չգիտես, թե ի՞նչ ես անելու: Այդ պատճառով ես խնդրեցի Կոստանյանին, որ առաջինն ինքը բեմ մտի, հետո վարագույրի այն կողմից ես նայում եմ, ու տեսնում, թե նա ինչ իրավիճակ է խաղարկում, մտնում եմ բեմ, ու սկսվում է ներկայացումը:
Ներկայացման արձագանքներից կարող եմ ասել, որ այն շատ լավ է ընդունվել: Իմպրովիզացիան շատ կենդանի է պահում թատրոնը, մարդիկ չեն հասկանում, թե ինչի մասին է ներկայացումը, բայց զգացապես հասկանում են:
Ի՞նչ խնդիր է լուծում այսօր թատրոնը:
Ես ասել եմ, որ թատրոնը դաստիարակման վայր չէ, ավելի ճիշտ` այն այլ կերպ է դաստիարակում: Չի կարելի բեմում կանգնել և քարոզ կարդալ, դու պետք է այդ զգացմունքը փոխանցես: Եթե սիրո մասին ես ուզում խոսել, այնքան սեր եղիր բեմում, որ հանդիսատեսը դուրս գա սիրով լցված, ոչ թե ասա` սիրե´ք իրար, սիրե´ք: Ի տարբերություն սովետական ժամանակաշրջանի, երբ ներկայացումը պետք է անպայման պատասխան տար, հիմա կարևորը ներկայացումում հարց տալն է, այսինքն` ոչ թե ասես, որ այս կինը սխալ է, որովհետև այսպես է արել, այլ ցույց տաս այդպիսի կնոջ, կողքից դիտարկես նրան ու հանդիսատեսին թողնես` սեփական եզրահանգմանն ու սեփական պատասխանին:
Ի՞նչ պետք է անի թատրոնը` հանդիսատես գրավելու համար:
Իհարկե PR-ը շատ կարևոր է, ինչը մենք մեր օրինակի վրա հասկացանք: Երբ լավ PR-ով եք զբաղվում, տոմսարկղում մեծ հերթեր են գոյանում: Նույնիսկ լավ ներկայացումը այնքան լավ չի գործում, որքան լավ PR-ը: Միևնույն ժամանակ շատ վատ ներկայացումը կարող է մեծ թվով հանդիսատես գրավել, հենց լավ գովազդի հաշվին:
Շատերը գնում են թատրոն` պարզապես զվարճանալու համար: Ինչո՞վ է սա պայմանավորված:
Օրինակ մեր տանն էլ մայրիկս սիրում է ուրախ ներկայացումներ, նա նույնիսկ անընդհատ ասում է` ինչի՞ լուսավոր գույներ չես վերցնում, ինչի՞ գունեղ ներկայացում չես անում… Չգիտեմ, թե ինչո՞վ է պայմանավորված.երևի նրանից է, որ մեր առօրյան ծանր է, և մարդիկ հենց լիցքաթափման տեղ են փնտրում: Մենք մի ուրիշ խնդիր էլ ունենք, շատ հաճախ լուրջ հարցերը շատ լուրջ ենք ներկայացնում` մոռանալով, որ երբ մարդ ուրախ տրամադրության մեջ է, ամեն ինչ շատ ավելի լավ է ընկալում: Դրա համար կարծում եմ, որ ցանկացած ներկայացում բեմադրելիս, պետք է այդ ֆակտորն օգտագործել: Կան ներկայացումներ, որ այնքան լուրջ թեմաներ են շոշափում, այնքան լուրջ է, որ մարդիկ ծանրացած են դուրս գալիս դահլիճից: Մինչդեռ կարծում եմ, որ այդ լրջությունը պետք է մտնի հանդիսատեսի մեջ հանկարծ, նա չպետք է զգա, որ ամբողջ ներկայացումը դրա մասին էր, նա պետք է հաճույք ստանա, բայց վերջում հարցը պետք է մնա իր մեջ:
Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ սիրում եք փորձեր անել: Հիմա ի՞նչ նոր բան եք փորձում:
Իմ մյուս համարձակ էքսպիրեմենտը «Դոն Կիխոտում» Կիխոտի ձիու` Ռոսինանտի դեր խաղալն է լինելու: Ներկայացումում Ռոսինանտը Դոն Կիխոտի պարոդիան է անելու, և հանդիսատեսն այսօր նայելով այդ պարոդիան, տեսնելով` ոնց են ծաղրում Դոն Կիխոտին, երբ դուրս գա դահլիճից, զգալու է Դոն Կիխոտի պահանջը:
Ինչ վերաբերում է էսպերիմենտին. ճիշտն ասած ես այնքան ինձ չեմ տեսել այդ դերի մեջ, որ որոշեցի համաձայնել: Նաև համաձայնեցի Խաչիկ Չալիկյանի հետ աշխատել, քանի որ մենք միասին ֆիլմ ենք նկարահանել, և ևս հիանում եմ նրանով:
Նշում եք, որ բոլորը դերերը Ձեր մեջ կան, ու Դուք կաք այդ դերերի մեջ: Ինչպե՞ս եք կարողանում դրանք տեղավորել առօրյայում:
Ինչու եմ դերասանությունը շատ-շատ սիրում, որովհետև հանելուկներ կան, որ ամեն անգամ բացահայտում ես, ու նորից հասկանում ես, թե որքան առեղծվածային մասնագիտություն է դերասանությունը: Օրինակ, որ ինձ ասում են մի հատ կհաչաս այնպես, ոնց որ հաճում էիր «Շան աղջիկը» ներկայացման մեջ, չեմ կարողանում, բայց երբ հայտնվում է այդ մթնոլորտը, ինքն իրեն ստացվում է: Օրինակ, երբ մտածում եմ, չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես եմ խաղում «Մայրը» ներկայացման մեջ, թեկուզ լեզուն, ձայնը, բայց այդ ամենն ի հայտ է գալիս, երբ ստեղծվում է այդ միջավայրը:
Կան մարդիկ, ովքեր խնջույքներին, սեղանի շուրջ կարողանում են ինչ-որ պարոդիաներ անել, ասմունքել, ես այնքան անտաղանդ եմ այդ առումով: Երևի այն ամենը, ինչ ստացվում է, ստացվում է այդ հանելուկային տարածքում:
Այսքան զբաղվածության հետ` ժամանակը հերիքու՞մ է Ձեզ տրամադրելու համար:
Այդ մեկը չի հերիքում: Բայց մի բան հիանալի հասկանում եմ, որ Աստված մարդուն ստեղծել է ազատ ընտրությամբ, և դու պետք է ընտրես, թե քեզ տրված տվյալ ժամանակում ինչ ես անում, որ հետո, իմանաս, որ դու ես քո տարիները հենց դրան նվիրել: Միշտ պետք է իմաստուն լինես, և տվյալ ժամանակաշրջանում ինքդ ճիշտ որոշես, թե ինչի վրա այն ծախսել: Դա շատ դժվար է իրականում, բայց ես փորձում եմ հասկանալով որոշումներ կայացնել:
Իհարկե անպայման հասունանում է կյանքի մյուս փուլը ևս, կարծում եմ, որ դրա ժամանակն էլ կգա. մի պահ պետք է ազատ տալ, հանգիստ տալ, որ նոր փուլ բացվի կյանքում:
Քանի որ միշտ ասում եք, որ լավատես եք, եկեք լավատեսական նոտայով ավարտենք զրույցը:
Ես աշխատում եմ թատրոնում և ցանկանում եմ, որ թատրոնը շատ լավը լինի, իսկապես այնպիսին լինի, որ Հայաստանը հպարտանա իր թատրոնով: Իհարկե անժխտելի է, որ ինչպիսի վիճակում երկիրն է, այդ վիճակում էլ մշակույթն է, դրա համար ես շատ ուզում եմ, որ մեր պետությունը իսկապես լինի հզոր, որ մենք մեր ներուժը ծախսենք ոչ թե Թուրքիայի դրոշը վառելու, մեր երգերում անընդհատ մեր մեծ պետության մասին բարձրաձայնելու վրա, այլ իսկապես մեր ուժերը լարենք պետություն ստեղծելու համար: Մենք շատ ենք խոսում հայրենասիրությունից, բայց իրականում, այդ հայրենիքը ստեղծել է պետք, ես ուզում եմ, որ մենք ստեղծենք իսկապես լավ հայրենիք, որ մեր երկիրը իսկապես համապատասխանի մեր երգերին, որ իսկապես ոչ մի հայ չմտածի Հայրենիքը լքելու մասին:
Լիլիթ Բունիաթյան
HayNews.am
Հ.Գ. – Նշենք, որ Ագորա թատերախմբի «Մայրը» ներկայացումը կարող եք դիտել մարտի 3-4-ին, 15-16-ին, ժ:19:00-ին, Գոյ թատրոնում (Գրիգոր Լուսավորիչ 6):
Subscribe to:
Posts (Atom)