Այսօր Facebook-ում ուշադրության էին արժանացրել «Kill Dim» կոչվող անիմացիոն ֆիլմի 4-րդ և 9-րդ հատվածները: Այս ֆիլմում փորձ է արվում ցույց տալ, թե ինչպես է Ադրբեջանի կողմից խեղաթյուրվում ցանկացած երևույթ` կապված Հայաստանի հետ և թե ինչպես է Ադրբեջանը դառնում իր իսկ ստեղծածի «զոհը»:
Սակայն, սա ընդամենը մի օրինակ է ամեն օր թարմացվող լրատվական հոսքից, որի բովանդակությունը նույն է մնում: Երբ հետևում ես լրահոսին, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում նորագույն տեխնոլոգիաները, սոցիալական կայքերն ու լրատվամիջոցները գոյություն ունեն միայն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ տեղեկատվական պատերազմում պայքարելու համար: Օրվա գլխավոր լուրեր են դառնում Ադրբեջանում կամ Թուրքիայում երեխաների կամ անպաշտպան մեծահասակաների բռնաբարության կամ դաժանորեն սպանության մասին պատմությունները, թուրք կամ ազերի պաշտոնյանների նոր «հեքիաթները» հայերի, հայկականի ու Հայաստանի մասին ...
Թվում է, թե յուրաքանչյուրին հետաքրքրում ու անհանգստացնում է այն, որ նույն ազերիներն ու թուրքերը պետական աջակցությամբ տարաբնույթ հորինվածքներով գրքեր են հրապարակում և հազարներով տարածում ամբողջ աշխարհով մեկ, որ Հայաստանի մասին տեղեկատվություն փնտրելիս համացանցում գտնում ես ավելի շատ ադրբեջանական աղբյուրներ` իրենց իսկ երևակայած տեղեկատվությամբ, քան հայկական աղբյուրներ: Անհանգստանում են, բայց ի՞նչ են փոխում ... Ի՞նչ է փոխվում ...
Չէ´, ամենևին էլ դեմ չեմ տեղեկատվական պատերազմում հաղթողի դափնեկիրը ստանալուց, պարզապես այս ամենի ֆոնի վրա չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է Ղարաբաղի հարցը լուծվելու խաղաղ ճանապարհով, թե ինչպե՞ս է հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն թողնելու երկրի զարգացման վրա, եթե և´ մենք, և´ ազերիներն ու թուրքերը, ռեսուրսներ ենք ծախսում, մեծ հաշվով, իրար դատապարտելու, քննադատելու ու իրար նկատմամբ արդեն իսկ առկա ատելությունը ավելացնելու վրա...
Հ.Գ. - 1. Haynews.am-ի փոխանցմամբ` Բրիտանական «The Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենախաղաղասեր երկրների ցանկը: Ցանկում Հայաստանը 149 երկրների շարքում զբաղեցրել է 113-րդ հորիզոնականը` առաջ անցնելով տարածաշրջանի բոլոր երկրներից:
Հ.Գ. - 2. Ուզում եմ, որ բոլորիս համար ամեն օր գլխավոր լուրը լինի Հայաստանի դարավոր պատմության, բարձր քաղաքակրթության, արժեքավոր մշակույթի, մեծ գնահատականի արժանի արվեստագետների, հասարակ մարդկանց ազնիվ ու հյուրասեր սրտի մասին պատմող նյութը...
Հ.Գ. - 3. Հաստատ շատ բան չեմ ուզում... :)
18 January 2011
Տարօրինակ Պատարագ
Բրիստոլում փոքր համարվող եկեղեցիները սովորաբար փակ են. դրանք բաց են միայն չորեքշաբթի և ուրբաթ` ժամերգության ժամերին, և կիրակի առավոտյան` Պատարագի ժամին: Սուրբ Ստեփանոսի (S. Stephens) անունը կրող եկեղեցին փոքր եկեղեցիներից մեկն է: Այն գտնվում է Հին Բրիստոլի կենտրոնական փողոցներից մեկում` Corn Street-ում: Ամեն անգամ այս եկեղեցու կողքով անցնելիս մտածում էի` պետք է անպայման ներս մտնել:
Կիրակի նախաճաշից հետո մեր քայլերն ուղղեցինք դեպի Ս. Ստեփանոսի եկեղեցի: Մի փոքր ուշացել էինք Պատարագի սկիզբը նախանշող ժամից, և երբ եկեղեցու դռները բացեցինք, թվաց, թե Պատարագն արդեն ավարտվել է: Բանը նրանում է, որ եկեղեցում եղած աթոռները թափուր էին, իսկ Պատարագին սակավաթիվ մարդիկ էին ներկա, նրանք էլ նստած էին նախաբեմում տեղակայված աթոռների վրա, որտեղ մեզ մոտ միայն քահանաներին ու դպիրներին է թույլատրված լինել:
Պարզվեց, որ առանձնահատուկ օր ենք եկեղեցի այցելել: Քարոզ կարդացող սպասավորը (կամ քահանան. չգիտեմ` ինչպես նրան անվանեմ) ներկաներին հայտնեց, որ վերջին անգամ են տեսնում եկեղեցու բեմի պատն այս տեսքով, քանի որ մյուս կիրակի այն զարդարված կլինի չորս նոր նկարներով: Նկարները տեղակայվելու էին պատի բաց հատվածներում, որտեղ նախկինում եղել են հրեշտակների նկարներ, որոնք ժամանակի և անուշադրության հետևանքով ոչնչացել են:
Նա նշեց նաև, որ նկարները ձեռք են բերվել ոչ թե պետական օժանդակության, այլ տարբեր մարդկանց նվիրատվությունների շնորհիվ: Այնուհետև խնդրեց ներկաներին եկեղեցու բեմի վրա դրված ջրով օծել պատի բաց հատվածները` պատրաստելու դրանք նկարների տեղադրմանը:
Նշեմ, որ չնայած քարոզ կարդաց սպասավորը, ով մոտ 50 տարեկան մի տղամարդ էր, սակայն ծեսը վարում էր մոտ 30 տարեկան մի կին: Վերջինիս հորդորով ներկաներից յուրաքանչյուրն իր անհատական աղոթքը բարձրաձայնեց և բոլորը միասին խնդրեցին Աստծուն` լսելի դարձնել այն: Տերունական աղոթքից հետո էլ երիտասարդ կինը օրհնեց հացն ու գինին` որպես Քրիստոսի մարմին և արյուն, և փոխանցեց ներկաներին` ճաշակելու:
Չէի էլ կարող ենթադրել, որ այսպիսի տարօրինակ Պատարագի մասնակիցը կդառնամ, առավել ևս պատկերացնել, որ նույնիսկ հաղորդություն կստանամ: Բայց ամեն ինչ այնքան բնական ու սահուն ընթացավ, որ մենք ակամա դարձանք սակավաթիվ հավատավորներից մեկը:
Հաղորդություն ստանալուց հետո սպասավորի հորդորով բոլորը դուրս եկան եկեղեցուց` բաց երկնքի տակ ստանալու Աստծո օրհնությունը:
Երբ Պատարագի մասնակիցները հրաժեշտ տվեցին իրար ու հեռացան, սպասավորները մոտեցան մեզ. մենք նորեկներ էինք, իսկ այստեղ, ինչպես պարզվեց, բոլորն են իրար ճանաչում: Հետաքրքրվեցին, թե որտեղի՞ց ենք, որտե՞ղ ենք օթևանում, ի՞նչ նպատակով ենք Բրիստոլում և ինչու՞ ենք որոշել հենց այս եկեղեցում Պատարագի ներկա գտնվել:
Տղամարդ սպասավորը նշեց, որ այն, ինչ մենք տեսանք Սուրբ Ստեփանոսի եկեղեցում, չի կատարվում այլ եկեղեցիներում: Նրա խոսքերով` ժամանակի ընթացքում ու ներկայիս պայմանների թելադրանքով մարդիկ դադարել են եկեղեցի հաճախել և իրենց առօրյա կյանքը Քրիստոսի հետ կապել, այդ իսկ պատճառով այս եկեղեցին փոխել է ավանդական Պատարագի ծեսը և այն դարձրել է «ավելի մտերմիկ»:
«Այստեղ աղոթում և Պատարագից շարականներ են երգում բոլոր ներկաները, բոլորը ճանաչում են իրար և մտերմացել են, և այս պարզության մեջ է, որ Աստծո խոսք են լսում ու ապրում են քրիստոնյայի կյանքով»,- մանրամասնեց սպասավորը ու հավաստիացրեց, որ Բրիստոլի մյուս` ավելի մեծ եկեղեցիներում, մենք կտեսնենք այն, ինչ սովոր ենք տեսնել:
Նա մեզ նորից ներս հրավիրեց ու պատմեց եկեղեցու պատմությունը, ցույց տվեց այն նկարների էսքիզները, որոնք ուրբաթ երեկոյան տեղադրվելու են եկեղեցում: Իսկ երբ տեղեկացավ, որ աշխարհում առաջինը Քրիստոնեությունը` որպես պետական կրոն ընդունած երկրից ենք, և որ մեր` Առաքելական եկեղեցին միակն է աշխարհում, խոստացավ անպայման գտնել ու կարդալ մեր պատմությունը:
Հ.Գ. - Խոստովանեմ, որ այս անսովոր Պատարագի ընթացքում մտքումս անընդհատ Կոմիտասի «Տերունական աղոթք»-ն էի երգում: Ու դուրս գալով Ս. Ստեփանոսի եկեղեցուց` նորից համոզվեցի` մեր եկեղեցին, ու Պատարագի մեր ծեսը, իսկապես անկրկնելի է, հրաշալի, խորհրդավոր ու աստվածային ...

* * *

15 January 2011
Ինչու՞ հայերը կան ու չկան
Թագավորական մայրաքաղաք կատարած առաջին այցելությունիցս հետո, հիացմունք արտահայտելուց բացի, միշտ ասում եմ, որ երբ Լոնդոնում էի, ոչ թե «հպարտ էի, որ հայ եմ», այլ «մանթո էի, որ Հայաստանում եմ ծնվել»: Միևնույն ժամանակ Լոնդոնի մշակույթը, ճարտարապետությունն ու հզորությունը ինձ մոտ մեկ ուրիշ բացահայտման առիթ դարձավ...
Առաջին բանը, որ տեսել եմ Լոնդոնում, մի խանութ էր` «Քյաբաբ» գլխատառերով: Վաճառողը ծնունդով Սիրիայից էր: Երբ իմացավ, որ մենք էլ Հայաստանից ենք, ոգևորվեց. «Մեզ մոտ` Սիրիայում, շատ են հայերը: Դուք գիտե՞ք ձեր պատմությունը: Գիտե՞ք, որ 1915 թ-ից հետո, երբ Թուրքերը կոտորած արեցին ու հայերին տեղահանեցին, շատերը հենց այդ ժամանակ եկան Սիրիա: Ես շատ հայերի եմ ճանաչում... նաև Ցեղասպանությունից փրկված»:

Չէ, չուրախացա, տխրեցի, որ դարձյալ այդ ճանաչումը Ցեղասպանությունն է...
Բանը նրանում է, որ երբ ամիսներ առաջ Հելսինկիում էինք, Տիգրանի դասախոսը` ծնունդով Ֆրանսիացի Ֆիլիպը, ով Գերմանիայում էր ապրում, հայերի մասին մեր հայտնած տեղեկություններից ծիծաղի ու կասկածի չարժանացրեց միայն Ցեղասպանության եղելության մասին փաստը: Այն, որ մենք առաջին քրիստոնյաներն ենք, այն, որ մենք ունենք դարավոր մշակույթ ու նույնիսկ այն, որ Շարլ Ազնավուրը հայ է, Ֆիլիպը համարում էր գարեջրի ազդեցության հետևանք, որն «այնքա՛ն զվարճալի է»: Լավ է, որ համացանցում կան նաև անկախ աղբյուրներ, որոնք հաստատել էին հայերի դարավոր գոյության ճշմարտացիությունը:
Սակայն Ֆիլիպն ու նրա նմանները հազարներով են, ովքեր ոչ միայն չգիտեն, որ 7-րդ դարի սկզբում, երբ շատ ու շատ տերություններ դեռևս չէին գոյացել, մենք կերտել ենք Հռիփսիմեի տաճարը, որը կանգուն է առայսօր, ոչ միայն չեն պատկերացնում, որ 10-րդ դարում Նարեկացու նման հանճար ենք ունեցել, ոչ միայն չգիտեն, որ համաշխարհային դասական երաժշտության մեջ լադեր սահմանողը եղել է Կոմիտասը, այլև գաղափար էլ չունեն ժամանակակիցների մասին, ովքեր իսկապես հեղինակություն են վայելու աշխարհում:

Միևնույն ժամանակ ինչպե՞ս Ֆիլիպից ու նրա նմաններից նեղանալ, եթե հայերից քչերն էլ գիտեն, օրինակ, կոմպոզիտոր Վաչե Շառաֆյանի, երգչուհի Աննա Մաիլյանի, նկարիչ Հակոբ Հակոբյանի, Մինաս Ավետիսյանի, քանդակագործ Արտո Չաքմաքչյանի և այլոց մասին...
Հ.Գ. - Այս ամենը գուցե այսքան չհուզեր ինձ, եթե Անգլիայում գտնվելու օրերին կարդալիս չլինեի «Դե Գարդիան» պարբերականը: Թերթը, որ աշխարհում ամենից շատ ընթերցվողների շարքում է, մեկ շաբաթ լույս տեսավ հավելվածով` ճանաչողական գրքույկներով, որոնք կրում էին «Հին աշխարհ» խորագիրը: Տպավորիչ էր, որ Հունաստանի, Հռոմի, Եգիպտոսի մասին պատմող գրքույկներում պատկերված հին աշխարհի քարտեզների վրա առկա էր նաև Հին Հայաստանը: Միևնույն ժամանակ «Հին աշխարհ» խորագիրը կրող գրքույկների շարքը գրեց նույնիսկ Հնդկաստանի ու Ամերիկայի մասին, բայց ոչ մի խոսք հին աշխարհի մեկ այլ հզոր պետության մասին, որն աշխարհում գոյություն ունի նաև այսօր ...
Լուսանկարը` Լիլիան Գալստյանի
13 January 2011
Բաքվում հայերի ջարդերից անցել է 21 տարի
Այսօր լրանում է Բաքվում հայերի ջարդերի 21-րդ տարին...
Անցած տարի հայկական մամուլը հունվարի 13-19-ը ողողված էր Բաքվի ջարդերի մասին լուրերով, մեկնաբանություններով, քաղաքական ու հասարակական գործիչների կարծիքներով... Անցած տարի հույս ունեի, որ տեղեկատվական այդ հոսքը ոչ թե կապված է 20-ամյա տարելիցի հետ, այլ պարզապես սկսել ենք հասկանալ, որ պարտավոր ենք պահանջել ու բարձրաձայնել, որ պարտավոր ենք ճշմարտությունը ջրի երես հանել ...
Այսօր հայկական լրատվական միջավայրից այսքան հեռու, մտքովս անցավ կարդալ, թե այս տարի մամուլն ինչպես է հիշել: Ոչ մի տեղ, ոչ մի բառ չգտա ... նույնիսկ առաջատար համարվող մամուլում: Թերևս հիշել էին միայն որոշ բլոգերներ ...
Հ.Գ. - Հիշեցում. Բաքվի հայերի ջարդեր իրականացվել են 1905-1907 թթ-ին, 1918 թ-ին և 1988-1992 թթ-ին: Այդ իսկ պատճառով էլ Բաքուն անվանվում է երեք ջարդերի քաղաք:
1990 թ-ին Բաքվի հայկական ջարդերը սկսվել են հունվարի 13-ից և շարունակվել մինչև հունվարի 19-ը: Հունվարի 19-ին Բաքվում հայտարարվում է արտակարգ դրություն: Խորհրդային բանակն Ադրբեջանի մայրաքաղաք է հասնում այն ժամանակ, երբ բռնությունները հայերի նկատմամբ ավարտվել էին և քաղաքում բնակվող հարյուրավոր հայերից գրեթե ոչ չէր մնացել:
Անձնական արխիվ. 13.01.2010 թ. Ալեքսանդր Մանասյան, քաղաքագետ. «1990 թ-ին Բաքվում ադրբեջանցիների կողմից իրականացված հայերի ջարդերը ժամանակին տարբեր պետություններ, միջազգային հասարակական ու քաղաքական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ որակել են` որպես ցեղասպանություն, մինչդեռ նորաստեղծ Հայաստանի երրորդ Հանրապետության իշխանություններն այդ առիթը չեն օգտագործել ...
... Վերջին 20 տարիների ընթացքում մեզ այդպես էլ չի հաջողվում միջազգային հանրությանն ասել, որ Արևելյան Անդրկովկասում 20-րդ դարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության` թուրքական քաղաքականության շարունակություն: Մինչդեռ դրա համար բոլոր անհրաժեշտ նյութերն ու փաստերը կան...»:
14.01.2010 թ. «ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ Հայաստանը և միջազգային հանրությունը ոչ միայն 1990 թ-ին Բաքվում տեղի ունեցածը, այլև Ադրբեջանում տարբեր ժամանակներում հայերի նկատմամբ իրականացված բռնություններն ու ջարդերը պետք է ի մի բերի և որակի` որպես ցեղասպանություն, ինչն անելու համար բավականին փաստեր կան...
...Պատգամավորը համոզված է նաև, որ կատարվածը ցեղասպանություն որակելու խնդիրն արդիական է, և այդ խնդրին պետք է հետամուտ լինեն ոչ միայն հասարակական կազմակերպությունների, այլև պետական քաղաքականության մակարդակով...»:

12 January 2011
Նոր հեռախոս ուզեցի …
Ուրեմն, երբ հոկտեմբերին Անգլիա եկանք, Տիգրանը, խոստացածի համաձայն, ինձ նոր նեթբուք գնեց: «PC World» խանութում, որտեղից գնեցինք համակարգիչը, նաև նորաոճ հեռախոսներ կային: Անկեղծ ասած իմը չինական արտադրության էր (Dorado) ու «պիտանելիության ժամկետն» արդեն սպառվել էր. շուրջ 1 տարի էր օգտագործում էի, և, հնարավոր է, չէի էլ մտածի նորն ունենալու մասին, եթե ինձ զանգահարողները կարողանային ձայնս լսել: Այդ իսկ պատճառով էլ համոզեցի Տիգրանին, որ ինձ համար նոր հեռախոս էլ գնի:
Նոր հեռախոս էի ուզում, ստացա: Ինձ շատ գրավեց Անգլիայում բջջային կապի «Vodafone» օպերատորի հեռախոսներից մեկը: Վաճառողն էլ հավաստիացրեց, որ այն կարող ենք օգտագործել նաև մեր երկրում` ցանկացած բջջային կապի օպերատորի քարտով: Չնայած դրան` նաև «Vodafone»-ի քարտ նվիրեց … Ինչևէ … Հավատացինք ու հեռախոսը հետներս Հայաստան բերեցինք: Բայց պարզվեց, ոչ միայն չենք կարող օգտագործել, քանի որ հեռախոսն արգելափակում է քարտը, այլև արգելափակումը հնարավոր չէ նույնիսկ «կոտրել»:
«Դե լավ, ինչ արած, մեկ է` 2 ամիս հետո նորից ենք վերադառնալու Անգլիա»,- մտածեցինք մենք ու որոշեցինք հեռախոսի արգելափակիչ կոդը հեռացնել օրենքով:
Ի զարմանս մեզ` «Vodafone»-ի սպասարկման կենտրոններում հայտնեցին, որ տվյալ հեռախոսի համապատասխան կոդը` արգելափակումը վերացնելու համար, իրենք չունեն բազայում: Ավելի զարմանալին այն էր, որ նրանք մեզ ուղարկեցին մասնավոր մի վայր, որտեղ հենց զբաղվում են հեռախոսների կոդերը «կոտրելով»: Հա, մի զարմանալի բան էլ նշեմ. «Vodafone»-ում արգելափակիչ կոդը հանելու համար պետք է վճարեինք 20 ֆունտ, իսկ մասնավորում մեզանից 10 ֆունտ պահանջեցին:
Այստեղ էլ վստահեցրեցին, որ գործն ընդամենը 20 րոպե կպահանջի: Բայց հետո անհրաժեշտ եղավ ոչ միայն 1 ժամ, այլև 1 օր, 2 օր … 3 օրը միայն հեռախոսն անհույս մեզ հետ վերադարձրին. «Կներեք, ոչնչով չենք կարող օգնել»:
Ու հիմա ես նորից նոր հեռախոս ունենալու ցանկություն ունեմ: Չէ´, չեմ ուզում նորը գնել, ուզում եմ օգտագործել իմ նոր հեռախոսը, որը 1 ամիս եմ վայելել, այն էլ Անգլիայում:

5 January 2011
Քրիստոս ծնավ և հայտնեցավ
... Մեզ և Ձեզ մեծ Ավետիս ...
Այսօր Հայ առաքելական եկեղեցին և ողջ հայությունը նշում է ամենահրաշալի տոներից մեկը` Հիսուս Փրկչի ծննդյան օրը: Այս առիթով բոլոր եկեղեցիներում երեկոյան մատուցվելու է Ճրագալույցի Ս. Պատարագ:
Իմ ամենասիրելի տոներից մեկը` Սուրբ ծնունդը, միշտ էլ առանձնակի հոգատարությամբ է նշվել մեր տանը: Չէ՞ որ այս տոնի աստվածային խորհուրդն իր դրսևորումն ու արտացոլումն է գտնում ցանկացած քրիստոնյայի սրտում:
Ընտանիքիս անդամները յուրահատուկ սիրով են նախապատրաստվում տոնին: Նրանք, ովքեր երեկոյան տանն են մնացել, համբերատար սպասում են` մինչև կվերադառնան պատարագին մասնակցողներն ու Քրիստոսի ծննդյան ավետիսը` ճրագի հետ, տուն կբերեն: Այնուհետև ցնծությամբ սեղան ենք նստում ու կարմիր գինով միմյանց շնորհավորելով` վայելում անուշահամ ձուկ, բանջար ու փլավ:
Տատիկս ավանդի համաձայն` այսօր տանը ևս խունկ ենք ծխեցնում: Իսկ եկեղեցուց բերված ճրագով վառված մոմերը վառ ենք թողնում` մինչև կմարեն ...
Աստվածային շունչը թևածում է նաև մեր բնակարանում ...
Հենց նույն զգացողությամբ էլ առավոտյան նորից եկեղեցի ենք շտապում: Այս անգամ արդեն Քրիստոսի ծննդյան ավետիսը բոլորի հետ կիսելու: Ս. Պատարագի հրաշք հնչյունների ներքո շնորհավորում ենք միմյանց ու մասնակցում Ջրօրհնեքի արարողությանը:
... Շնորհավոր ամանոր և Սուրբ ծնունդ ...
Հ.Գ. - Երանի՛ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնելու Էջմիածնի եկեղեցիներից որևէ մեկն ու վառված ճրագով տուն են վերադառնալու: Երանի՛ նրանց, ովքեր վաղն օրհնած ջուր են ստանալու, որն ամբողջ տարվա ընթացքում սպեղանի պետք է լինի ...
... Այս հրաշք երկրում` իսկական հրաշքից այսքան հեռու, եկեղեցի եմ գնալու ու, վստահ եմ, որ իմ փոքրիկ ճրագով միանալում եմ աշխարհի բոլոր քրիստոնյաներին ...
7 December 2010
Գեղարվեստի ակադեմիայի «տուռնիկետը»` ռեկտորատ-ուսանողներ վեճի առիթ
Օրեր առաջ «Գեղարվեստի ակադեմիան բացը կլրացնի ...» նյութը պատրաստելու համար այցելել էի Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա: Ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սվետլաննա Գևորգյանի հետ զրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց նաև բուհի անվտանգությունն ապահովող ստուգիչ-անցակետին, որը, ըստ պրոռեկտորի, տեղադրվել է այս տարի:
«Անցակետը ներդրվել է ակադեմիայի ֆինանսական միջոցներով, իսկ քարտերի համար վճարել են ուսանողները»,- հայտնեց Ս. Գևորգյանն ու հավելեց, որ անցակետերի ներդրման անհրաժեշտություն առաջացել էր հատկապես բուհի մյուս մասնաճյուղում, որտեղ գերակշիռ մաս են կազմում իգական սեռի ուսանողները, և անցակետի նպատակն է կանխել «օտար» տղաների մուտքը ու պահակային ծառայողներին զերծ պահել «տհաճ պատմություններից»:
Միևնույն ժամանակ Ս. Գևորգյանը նշեց, որ չնայած անցակետերի ներդրումը պահանջված էր, բայց որոշ ուսանողների շրջանում այն դժգոհություն է առաջացրել` կապված քարտերի համար վճարում կատարելու հետ, ինչը, սակայն, բուհը փորձում է լուծել` «կոմպրոմիսային տարբերակով»:
Թերևս անցակետի մասին խոսակցությունն այսքանով էլ կսահմանափակվեր, եթե պրոռեկտորի ընդունարանից դուրս գալուն պես հետևյալ միջադեպի ականատեսը չդառնայի: Բուհի աշխատակիցներից մեկը հետաքրքրվում էր, թե միջանցքում կանգնած երեք տղան ինչու՞ լսարանում չեն դասի ժամին, որին ի պատասխան վերջիններս պատասխանեցին, որ իրենք բուհի ուսանողներ չեն և ցանկանում են առաջին կուրսի մի ուսանողի տեսնել:
Տղաները դուրս հրավիրվեցին, մինչդեռ ես անմիջապես մտաբերեցի, որ նրանց նման` բուհ մուտք գործելու համար արտասովոր դժվարությունների չեմ հանդիպել: Անցակետը չէր աշխատում, և ես համալսարան մտա բաց դռնով ու նույնիսկ չնկատեցի` շենքն անվտանգության աշխատակից կամ պահակ ունե՞ր, թե՞ ոչ, ու ստիպված եղա ինքնուրույն գտնել պրոռեկտորի ընդունարանը:
Իմ այն հարցին, թե արդյո՞ք իր նպատակին ծառայում է ստուգիչ-անցակետը, ուսանողների գերակշռող մասը ի պատասխան հավաստիացրեց, որ «բոլոր նրանք, ովքեր նախկինում մուտք էին գործում համալսարան, այսօր էլ կարողանում են ներս մտնել»: Մեկը նույնիսկ խոստովանեց, որ անցակետի համար նախատեսված իր քարտը շատերին է ծառայում ու կատակեց. «Երևի նախատեսվածից ավելի մեծ թվով ուսանողներ են մուտք ու ելք արել, դրա համար էլ մի ամիս էլ չի անցել, տեսեք, «տուռնիկետը» (Հեղ.` այդպես են ուսանողներն անվանում ստուգիչ-անցակետին) չի աշխատում»:
Հետքրքրականն այն է, որ ուսանողները խուսափում էին խոսել անցակետի մասին, կարծես ինչ-որ արգելված թեմայից էի հարցեր տալիս: Եվ մի խումբ ուսանողների կցկտուր «խոստովանություններով» էլ (Հեղ.` ուսանողների խնդրանքով անուն-ազգանունները չեմ հրապարակում) հետաքրքրաշարժ մի պատմություն բացահայտեցինք:
Ըստ այդմ` «տուռնիկետը» տեղադրելուց հետո ուսանողներն իրենց կուրսի ավագներից տեղեկացել են, որ անցակետի համապատասխան քարտ ունենալու և համալսարան մուտք գործելու համար իրենք պետք է 1000-ական դրամ գումար վճարեն: Որոշ ժամանակ անց, սակայն, այլ կուրսի ուսանողները հայտնել են, որ իրենցից ոչ մի գումար էլ չպետք է գանձվեր, և իրենք անվճար են ստացել քարտերը: Բացի այդ` բոլոր բուհերում էլ ստուգիչ-անցակետերը տեղադրվում և քարտերն էլ տրամադրվում են համալսարանի կողմից, առավել ևս` նախապես այդ մասին ուսանողները տեղեկացված չեն եղել:
Դրանից հետո մի խումբ ուսանողներ որոշել են հարցը բարձրացնել և հետ ստանալ իրենց վճարած գումարը: Ուսանողները հավաստիացրեցին, որ «խնդիրը 1000 դրամի մեջ չի, ինչպես շատերն են կարծում, այլ` արդարության. եթե տուռնիկետը պետք է տեղադրվեր համալսարանի որոշմամբ, ապա քարտերը ևս պետք է ակադեմիան տար»: Նրանք հայտնեցին նաև, որ որոշ ուսանողների գումարը հետ է վերադարձվել, սակայն պրոռեկտորը պատճառաբանել է, թե իբր «գումարը հետ են վճարում բուհի բյուջեից և այն ուսանողներին, ովքեր անվճարունակ են»: Ավելին` «բողոքող ուսանողներին պրոռեկտորի կողմից հանձնարարվել է ցուցակներ կազմել, և բոլոր նրանց, ում անուններն ու ստորագրությունը կներկայացվեն, վճարված գումարը հետ կվերադարձվի»:
«Հենց այդ պատճառով էլ մենք ետ կանգնեցինք մեր նախաձեռնությունից` այն հետաձգելով մինչև ռեկտորի` արձակուրդից վերադառնալը, քանի որ մեր նպատակը 1000 դրամը հետ ստանալը չէ, այլ այն, որ եթե քարտերը պետք է տրամադրվեին անվճար, ապա պետք է այդ գումարը վերադարձվի բոլոր ուսանողներին, այլապես ստացվում է, թե մի քանիսին գումար վերադարձնելով` հարցը փակվում է, իսկ խնդիրը լուծում չի ստանում»,- մանրամասնեցին ուսանողները:
Այս պատմությունը գրեթե նույնությամբ պատմեց ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սվետլաննա Գևորգյանը: Նա նաև հստակեցրեց, որ ստուգիչ-անցակետի տեղադրման մասին դիմում-խնդրանքով բուհի ղեկավարությանը դիմել են մի շարք ֆակուլտետների ուսանողներ (Հեղ.` Երևան, Ջրաշատ 1 հասցեում գտնվող մասնաշենքից), ովքեր պատրաստակամություն են հայտնել վճարել անցակետի համար նախատեսված քարտերի դիմաց: Չնայած դրան` նա նշեց, որ քարտերի անվճար, կամ վճարովի լինելը որոշվում է բուհի ռեկտորատի կողմից:
«Բուհի այս` գլխավոր, մասնաշենքում (Հեղ.` Երևան, Իսահակյան 36 հասցեում), ևս տեղադրվեց անցակետը, սակայն սա մեր թերացումն էր, որ այստեղ նախօրոք ուսանողները չտեղեկացվեցին, որ պետք է վճարեն քարտերի համար, հավանաբար ճիշտ չէր, որ նախօրորոք ուսանողներին չէր բացատրվել, որ այն ուսանողների ցանկությամբ պետք է լիներ»,- մանրամասնեց Ս. Գևորգյանն ու հավելեց, որ 30 ուսանողների, ովքեր «ինչ-ինչ պատճառներով» հրաժարվել են վճարել քարտերի համար` բուհն անվճար է քարտեր տրամադրել:
Մյուս կողմից` պրոռեկտորը վստահ է, որ այդ ուսանողները քարտերի համար չեն վճարել ոչ թե անվճարունակ լինելու պատճառով, այլ` «սկզբունքի հարց էր»:
«Մինչդեռ երբ մասսայական գալիս են և ասում են, թե իրենց ասել են` գնացեք ու գումարները հետ վերցրեք, հասկացա, որ այս ամենը ինչ-որ մեկն է կազմակերպում»,- ընդգծեց Ս. Գևորգյանը և հավելեց, որ այդ «ինչ-որ մեկը» մի ուսանող է, ով «ռոտացիոն սկզբունքով անվճար համակարգից անցել է վճարովի համակարգ և անձնական դժգոհությունից ելնելով` նմանատիպ բաներ է կազմակերպում»:
Պրոռեկտորը գտնում է նաև, որ այս խնդիրը չէր առաջանա, եթե բուհն ունենար ուսանողական խորհուրդ, որը բուհի ղեկավարման համակարգի և ուսանողների միջև միջնորդի դեր է կատարում և ուսանողները նախորոք կտեղեկացվեին ռեկտորատի որոշման մասին:
Այնուամենայնիվ` զրույցի վերջում Ս. Գևորգյանը նշեց, որ հարցը, ինչպես ուսանողներն են ցանկանում, նորից կքննարկվի այն ժամանակ, երբ ռեկտորը արձակուրդից վերադառնա:
«Մենք բոլոր դեպքերում չենք ցանկանում ուսանողների հետ կոնֆլիկտ ունենալ, մեզ մոտ սա աննախադեպ երևույթ է, որ ուսանողներն ինչ-որ բանից դժգոհում են»,- ամփոփեց Ս. Գևորգյանը:

Լիլիթ Բունիաթյան
Subscribe to:
Posts (Atom)