Այն օրվանից, ինչ Թբիլիսիի կենտրոնական` Ռուսթավելի պողոտայի վրա նկատեցի Մնջախաղի թատրոնի շենքը, անհամբերությամբ սպասում էի, թե երբ եմ դիտելու վրացական թատրոնի ներկայացումները: Թատրոնի մուտքի մոտ փակցված պաստառը տեղեկացնում էր, որ մոտակա ներկայացումը կայանալու էր դեկտեմբերի 9-ին: Մի քանի օր շարունակ դեպի թատրոնի շենք ուղևորվելիս` ծրագրում էի. կգնամ, տոմս կգնեմ, հետո կներկայանամ` կասեմ, որ լրագրող եմ, ու շատ կցանկանայի հանդիպել թատրոնի գեղարվեստական ռեժիսորի` Դավիթ Շալիկաշվիլու հետ… Սակայն ամեն անգամ էլ դրամարկղը փակ էի գտնում:
Պատահաբար, թե բարեբախտաբար թատրոնի դրամարկղը բաց էր նախօրեին: Նա, ումից գնեցի տոմսը, ակնհայտ է, որ այդ գործի տերը չէր: Մի կողմից շփոթությունը, մյուս կողմից էլ մանրը չունենալու հանգամանքը, և այդ պատճառով ինձ սպասեցնելը արդարացնելու համար, տոմս «վաճառողը» խոստովանեց. «Բանը նրանում է, որ հիմա մեր գանձապահն այստեղ չէ, իսկ ես իրականում տոմս չեմ վաճառում, այլ` այս թատրոնի գլխավոր ռեժիսորն եմ»: Այդ բարի դեմքով մարդու առաջ չկարողացա զսպել ուրախությունս, ու ես էլ իմ հերթին խոստովանեցի, որ ցանկանում էի հանդիպել իրեն, որ լրագրող եմ, ու շատ կցանկանայի զրուցել թատրոնից, թատրոնի խնդիրներից և այլն: Միանգամից առաջարկեցին նստել:
Նախ ասեմ, որ դրամարկղի մուտքը թատրոնի գլխավոր մուտքի հարևանությամբ է: Սա շուրջ 3 քառակուսի մետր տարածք զբաղեցնող մի վայր է, որը տաքացնում է էլեկտրական փոքրիկ ջեռուցիչը: Հենց այս վայրից էլ, պարզ էր, որ շենքը վաղուց չի վերանորոգվել` չնայած արտաքին շքեղ տեսքին:
Ձեր թատրոնը պետակա՞ն է, միանգամից հետաքրքրվեցի ես: «Այո, պետական է: Մենք արդեն 48 տարեկան ենք»,- ոչ սահուն ռուսերենով սկսեց պատմել Դավիդ Շալիկաշվիլին:
Նա հայտնեց, որ Թբիլիսիում մնջախաղի թատրոն հիմնադրել է իր հայրը` Ամիրան Շալիկաշվիլին, և հիմա թատրոնը կրում է հենց նրա անունը: Նրա խոսքերով` հենց իր հոր` Ամիրան Շալիկաշվիլու, իր մոր, իր եղբոր ու իր աշխատանքի շնորհիվ է, որ մինչև հիմա թատրոնը պահպանում է գոյությունը և բազմաթիվ ներկայացումներ է բեմադրում:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ պետական միջոցները բավարարում են իրենց: Նա նշեց, որ թատրոնը յուրաքանչյուր տարի նոր բեմադրություններով է հանդես գալիս` կախված ֆինանսավորումից էլ ծնվում են մեկ, երկու կամ մի քանի ներկայացումներ: Խնդիրներից խոսել չցանկացող ռեժիսորը, սակայն ասաց, որ իրենց միակ մտահոգությունը թատոնի շենքի անմխիթար վիճակն է: Միևնույն ժամանակ հավելեց, որ քաղաքային իշխանությունները խոստացել են թատրոնին նոր շենք տրամադրել:
«Այն այս շենքից հեռու չի լինելու, մոտ մեկ կիլոմետր ներքև` դարձյալ Ռուսթավելի պողոտայի վրա»,- մանրամասնեց Շալիկաշվիլին ու հայտնեց, որ իրեն «ուրիշ աղբյուրներից» պարզ է դարձել, որ քաղաքային իշխանությունները ցանկանում են Թբիլիսիի կենտրոնում Եվրոպական հրապարակ կառուցել, ու հենց այդ հրապարակում էլ տեղակայվելու է թատրոնի ապագա շենքը` սպասում են միայն, որ Թբիլիսիի քաղաքապետարանը հաստատի նախագիծը և ֆինանսավորում հատկացնի:
«Եթե չեմ սխալվում, այս շենքում նախկինում Թբիլիսիում մեծ հեղինակություն վայելող հայ է բնակվել և շենքն էլ նրան է պատկանել»,- հետարքրվեցի ես ու ի պատասխան Շալիկաշվիլին հավելեց, որ շենքը մինչ օրս էլ կրում է Մելիք Ղազարյանի անունը ու կոչվում է հենց այդպես` Ղազարյանի շենք: Թե ո՞վ է եղել Ղազարյանն ու ինչո՞վ է զբաղվել, ռեժիսորին հայտնի չէր:
«Բայց այս շենքն ունի ստորգետնյա 3 հարկ, որոնք վերականգնման կարիք ունեն, այլապես շենքը կփլուզվի: Ես գիտեմ, որ քաղաքապետարանը նախատեսում է վերանորոգել շենքը, դրա համար էլ մեզ տեղափոխում են»,- մանրամասնեց ռեժիսորը:
Տողերի արանքում, սակայն, կարելի էր հասկանալ, որ թատրոնի տեղափոխման հարցը դրված է ավելի վաղ, քան ապագա շենքի կառուցումն է: Բացի այդ` շենքի առաջին հարկում բրենդային խանութներին ու ապագա խանութների գովազդային վահանակները միանգամայն այլ բան են հուշում: Սակայն այս մասին ռեժիսորը, ասես, չցանկացավ խոսել, հավաստիացնելով, որ նոր շենքն ավելի հարմարավետ ու գեղեցիկ է լինելու:
Շալիկաշվիլին անընդհատ խուսափում էր «խնդիրներ» բառից ու խնդիրներից խոսելուց: Դրամարկղում ներկա էր մի տղամարդ ևս, ում հավանաբար հունից հանեց ռեժիսորի` խնդիրները կոծկելու պահվածքը, որ միջամտեց. «Ճիշտ է, այս թատրոնը բարձր մակարդակի ներկայացումներ է բեմադրում, կգաք ու ինքներդ կհամոզվեք, բայց կտեսնեք նաև, որ շենքային վատ պայմանների պատճառով էլ թատրոնը հանդիսատես է կորցնում»:
Անկեղծացած զրուցակիցը, սակայն, չցանկացավ ներկայանալ, ու միայն նշեց, որ թատրոնի ու ռեժիսորի լավ ընկերն է:
«Բոլորն էլ ցանկանում են գնալ թատրոն, նստել հարմարավետ աթոռների… դուք որտե՞ղ եք տեսել, որ թատրոնը նմանատիպ ջեռուցիչով տաքացվի»,- նշեց «թատրոնի բարեկամը»` ցույց տալով դիմացը դրված խղճուկ էլետրական ջեռուցիչը, սակայն ռեժիսորը հայացքով լռեցրեց նրան, ասես սաստելով, որ հանկարծ չբողոքի: Իր հերթին ակամա մեր զրույցի մասնակիցը դարձած տղամարդն էլ արդարացավ` «Հասկանում եք, Վրաստանի իշխանությունները բոլոր միջոցները ծախսում են միայն ներքին գործերի, անվտանգության, ոստիկանական համակարգի վրա, մինչդեռ մշակույթին ուշադրություն էլ չեն դարձնում»:
«Բոլոր պետություններն էլ կայացման փուլում ուշադրություն չեն դարձնում մշակույթին, այդ ժամանակ մշակույթը երկրորդ պլան է մղվում: Մեր դեպքում էլ է այդպես: Երբ որ մեր պետությունը կկայանա, կհզորանա, մեզ մոտ էլ առաջին պլանում մշակույթը կլինի, և իշխանություններն էլ առավել ուշադրություն ու ֆինանսներ մշակույթի ոլորտին կտրամադրեն»,- իրավիճակը շտկելով ու ընկերոջն ավելին ասելու հնարավորությունից զրկելով` շեշտեց ռեժիսոր Շալիկաշվիլին:
Ո՞վ է Ձեր թատրոնի հանդիսատեսը հարցիս ի պատասխան` ռեժիսորը ընդգծեց. «Նա, ով հասկանում է մշակույթն ինչ է, ու նա, ով գնահատում է մշակույթը»: Այդ հանդիսատեսը, ըստ ռեժիսորի, հիմնականում երիտասարդությունն է, զբոսաշրջիկները, իսկ մշտական ու հավատարիմ հանդիսատեսը` Վրաստանում Ճապոնիայի դեսպանն ու դեսպանատան աշխատակիցներն են:
Որպեսզի այլևս խնդիրներից չհետաքրքրվեմ, և թերևս «արգելված» հարցեր չտամ` Դավիդ Շալիկաշվիլին հայտնեց, որ տարեկան մեկ-երկու անգամ թատրոնը հյուրախաղեր է ունենում արտերկրում, և բազմաթիվ մրցանակների է արժանանում: Ապա նա խնդրեց անջատել ձայնագրիչը, ու պատմեց Երևանում իր հետ տեղի ունեցած արկածներից, պատմեց այն մասին, թե ինչպես է հյուրանոցում վեճի բռնվել ինչ-որ գեներալի հետ, ապա հայտնվել ոստիկանությունում: Պատմեց, որ վերջին անգամ Հայաստանում թատորախմբի հետ եղել է 2008 թ-ին` մասնակցելու Մնջախաղի միջազգային փառատոնին, որ մտերիմ հարաբարություններ ունի Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ… Հետաքրքրվեց, թե ինչ առիթով եմ այցելել Թբիլիսի, ու այսպիսով սահուն փակեց մեր զրույցը:
Ժամեր անց արդեն թատրոնի շենքում էի` սպասում էի ներկայացման մեկնարկին: Նախասրահը ոչնչով չէր հիշեցնում մեզ համար սովորական դարձած թատրոնի շենքի նախասրահ, առավել ևս շքամուտք: Այստեղ առաստաղից պաստառներ էին կախված. տարբեր ժամանակներում թատրոնի բեմադրած ներկայացումների ազդագրերն էին հավանաբար: Խոնավահոտություն ու սառնություն էր միայն շուրջը: Հավաքված մարդիկ, կարծես, բոլորն էլ մեկը մյուսին ճանաչում էր, և առաջին անգամը չէ, որ այստեղ էին:
Քիչ անց մեզ ուղեկցեցին դահլիճ: Այն վայրը, որտեղ ցուցադրվելու էր ներկայացումը ևս ոչնչով դահլիճ չէր հիշեցնում: Այստեղ պարզապես սովետական ժամանակներից ժառանգություն մնացած աթոռներ էին շարված, իսկ սև հաստ վարագույրը առանձնացնում էր բեմ կոչվող հատվածը: Ակնհայտ էր, որ դահլիճի ջեռուցումը միացվել էր ներկայացման մեկնարկից մի քանի ժամ առաջ:
85 տեղանոց դահլիճը գրեթե լիքն էր. դիտելու էինք «Քրիստոս» ներկայացումը: Ներկայացման սկզբում թատրոնի հիմնադիրը` Ամիրան Շալիկաշվիլին, ինձ համար անհասկանալի վրացերենով ինչ-որ բան պատմեց: Հատ ու կենտ միջազգային բառերից կարելի էր ենթադրել, որ թատերախումբը մասնակցել է եվրոպական ինչ-որ փառատոնի, որտեղ մրցանակի է արժանացել հենց «Քրիստոս» ներկայացման համար:
Ապա դահլիճի լույսերը մարեցին, խունկի բույր տարածվեց: Երբ բեմը լցվեց դերասանների արհեստավարժ խաղով, շուրջբոլորն անէացավ, ամեն ինչ մոռացվեց, հանդիսատեսը տեղափոխեց թատրոնի աշխարհ և այնտեղ մնաց մինչև ներկայացման ավարտը:
12 December 2011
7 December 2011
Նկարիչները մի կերպ են պահպանում իրենց գոյությունը. հարցազրույց
Լուսանկարը` Գևորգ Պերկուպերկյանի |
Ինչո՞ւ որոշեցիք նման նախաձեռնություններով հանդես գալ
Ղազար Միրզոյան - Երկու հոգի, կհամարվեն խենթ, թե խելառ, ովքեր իրենց անձնականը դրել են մի կողմ, ցանկացան ազգի մշակույթին օգուտ բերել: Գուցե կհամարեն, թե դա շահադիտական նպատակներ է հետապնդում, (HayNews.am` ինքն իրեն ուղղում է) հա´, շահադիտական նպատակներ հետապնդում է` մենք Աստծո առաջ մաքուր ենք, Աստծո առաջ գլուխներս պարզ ենք անում, որ մեր ազգին ինչով կարողանում ենք, օգնում ենք, դա ամենամեծ շահն է: Եթե մարդ մի բան կարող է անել, բայց չի անում, մեղք է գործում, իսկ մենք սա կարողանում ենք, դրա համար էլ անում են` հավուր պատշաճի:
Գիտեմ, որ ձեր սեփական միջոցներով էիք սկզբում կազմակերպում որևէ ցուցադրություն: Հետո հովանավորներ գտնվեցի՞ն:
Ղազար Միրզոյան - Ամեն ինչ սկսվեց Սուրբ Սարգսի տոնին կազմակերպված ցուցահանդեսից: Դրանից հետո մենք ունեցանք մեր հովանավորը` «Բիլայն» ընկերությունն, ով աջակցում ու հովանավորում է մեր ցանկցած նախաձեռնություն: «Բիլայնի» շնորհիվ մենք կազմակերպել ենք շուրջ 7 ցուցահանդեսներ և հրատարակել ենք պատկերագրքեր, այժմ նախապատրաստվում ենք «Անկախության սերունդն ենք» ցուցահանդեսին, որի պատկերագիրքը արդեն հրատարակել ենք:
Անահիտ Մխիթարյան - Հովանավորի ֆինանասական աջակցությամբ մենք ոչ միայն ցուցահանդեսներ ենք կազմակերպում, պատկերագրքեր հրատարակում, այլև մի շարք ակցիաներ ենք կազմակերպում: Մասնավորապես` Անի մայրաքաղաքի 1050-ամյակի կապակցությամբ շուրջ 30 նկարիչներ եղել են Անիում, տեղում բնապատկերներ են նկարել, որոնք էլ հետո «Անի 1050» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացվել են: Բացի այդ` Հայաստանի Ազգային պատկերասրահի հետ համատեղ հայտարարեցինք ակցիա` նվիրված Անկախության 20-ամյակին: Ընտրվեցին նկարիչներն ու նրանց աշխատանքներն, անցկացվեց ցուցահանդես, ու ներկայացված բոլոր աշխատանքները նվիրվեց Ազգային պատկերասրահի ֆոնդին:
Մեզ աջակցում է նաև Հայ առաքելական եկեղեցու Արարտյան հայրապետական թեմը` Նավասարք արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ:
Ձեր հրատարակած պատկերագրքերում նշվում է, որ Ձեր նախաձեռնություններին աջակցում է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սա խոսում է Տիգրան Սարգսյան անհատի՞, թե՞ պետական աջակցության մասին:
Ղազար Միրզոյան - Երկուսը միասին: Առաջինը` Տիգրան Սարգսյան անձը մի մարդ է, ով սիրում է հայ արվեստը, ով տեսավ, որ մենք գեղեցիկ գործ ենք անում: Բացի մեր յուրաքանչյուր ցուցահանդեսին մասնակցություն ունենալուց և մեր մասին դրվատանքի խոսքեր ասելուց, վարչապետը Գարեգին Նժդեհին նվիրված միջոցառմանը որոշեց նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել`գրքի տպագրության համար: Նժդեհի հոբելյանին նվիրված միջոցառումը ֆինանսավորվեց Կառավարության որոշմամբ և մեզ հանձնարարվեց այն կազմակերպել: Սա նշանակում է, որ Կառավարություը մեր գոյությունը ճանաչեց, ընդունեց, որ մենք կանք այդպիսին և, որ մենք վատ բան չենք անում, տված գումներն էլ չենք մսխում:
Այդ գումարով մենք տպագրել ենք այնպիսի գիրք, որը եզակի է` հենց միայն նրանով, որ ներառում է Նժդեհին նվիրված թեմատիկ նկարներ, և մոտ 80-100 էջով առաջին անգամ տպագրվել են Նժդեհի անտիպ նամակները:
Անահիտ Մխիթարյան – Պետք է նշենք, սակայն, որ պետական մակարդակով հովանավորվել է միայն Գարեգին Նժդեհին նվիրված պատկերագրքի հրատարակությունը:
Առաջիկայում ի՞նչ միջոցառումներով եք ներկայանալու:
Անահիտ Մխիթարյան - Մինչև Ամանոր ունենք 2 ցուցահանդես և 1 պատկերագիրք: Բացի այդ մենք ունենք «Սուրենյանցի անվան շքանշան» մրցանակ, որ ամեն տարի տրվում է լավագույներին: Կազմակերպում ենք «Մեկ աշխատանքի ցուցահանդես», 4 անվանակարգերում ընտրվում են լավագույները, որոնց էլ հանձնում ենք շքանշանները: Տարեվերջին կբացենք Մաշտոցի 1600-ամյակին նվիրված ցուցահանդեսը և կլինի համանուն պատկերագրքի շնորհանդեսը:
Ղազար Միրզոյան – Մեսրոպ Մաշտոցի 1600-ամյակին նվիրված պատկերագրքում տեղ են գտնելու 2 կարևոր քարտեզներ. մեկում պատկերվելու է Մաշտոցի անցած ուղիները` քաղաքներով, գյուղերով, մյուսում` կներառվեն բոլոր այն հուշարձաններն ու շինությունները, որոնք նվիրված են Մաշտոցին` ամբողջ պատմական Հայաստանի տարածքով:
Կազմակերպությունը մի քանի նախագծերի վրա աշխատում է արդեն, որոնք իրականացվելու են հաջոդ տարի: Այդպիսիներից է «Հայոց պատմությունը մանուկների նկարներում» ծրագիրը, որի շրջանակներում հանձնարարվելու է Հայաստանի բոլոր նկարչական դպրոցների սաներին նկարել Եդեմից սկսած մինչև մեր օրերի պատմությունը: Լավագույն նկարները կհրատարակվեն երկու հատորով` մեկում կներառվեն մինչև Քրիստոսի ծնունդն ընկած ժամանակաշրջանի անցքերը, մյուսում` Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցածները: Բացի այդ` երեխաների նկարներով կիրականացվի մի ցուցահանդես էլ, որը կկրի «Սրբերն ու բնապահպանությունը» խորագիրը: «Վարք սրբոց»-ից դուրս են բերվելու բոլոր այն սրբերի կենսագրությունները, որոնք բնության հետ կապ են ունեցել: Դարձյալ` նրանց կյանքի պատմությունները պատմվելու են նկարչական դպրոցների սաներին, երեխաները նկարելու են և լավագույն նկարները` համապատասխան սրբի վարքի հետ միասին, տպագրվելու են առանձին պատկերագրքով: Այսպիսով` մենք միանգամից երկու խնդիր ենք լուծում: Նախ` մենք սրբերի միջոցով էկոլոգիա ենք սիրել տալիս, ապա էկոլոգիայի միջոցով` երեխաներին մեր կրոնին ենք մոտեցնում:
Մյուս խոշորածավալ միջոցառումներից են Սայաթ-Նովային նվիրված և «Տիրամայրը հայ կերպարվեստում» ցուցահանդեսները: Հատկապես Տիրամորը նվիրված ցուցահանդեսի համար ցանկանում ենք հավաքագրել բոլոր այն նկարիչների աշխատանքները, որոնցում անդրադարձ կա Տիրամոր կերպարին, և հուսով ենք, որ մեզ կդիմեն նաև այն նկարիչները, որոնց մասին տեղյակ չենք:
Ձեր կազմակերպած միջոցառումների շնորհիվ շփվում եք մեծ թվով նկարիչների հետ: Ինչպե՞ս է կարողանում նկարիչը Հայաստանում ապրել, ստեղծագործել ու իր գոյությունը պահպանել:
Ղազար Միրզոյան - Ցավոք սրտի, հարցը հենց տալիս է պատասխանը. նկարիչները հիմնականում իրենց գոյությունը պահպանում են: Շատ քիչ նկարիչներ կան, որ իրենց աշխատանքները կարողանում են վաճառել և այդպիսով` ապրել: Մնացածներն իրենց գոյությունը պահպանում են, որովհետև ավագ սերունդը սովոր է եղել սովետական մեթոդներին: Այն ժամանակ երկիրը նկարչին պատվերներ էր տալիս, ու այնպիսի գումարներով, որ նկարիչը ամսեկան 500-600 ռուբլի եկամուտ ուներ, ու կարողանում էր հանգիստ ապրել: Բացի դրանից, կային խանութներ, որտեղ Նկարիչների միության անդամները կարողանում էին մատչելի գներով նյութեր ձեռքբերել, ստանում էին արվեստանոցներ, բնակարաններ, ու շատ բաներից էին օգտվում: Հիմա այդ ամենը վերացել է, և նկարիչը ստիպված է ինքն իր համար և´ պատվերներ գտնել, և´ իր նկարները վաճառել: Դժվարեցնում է նաև այն, որ մենք չունենք հատուկ պատկերասրահներ, որոնք կզբաղվեին նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառքներով: Կան մի քանի նմանօրինակ գալերիաներ, բայց մի կողմից դեռ նկարիչները դրան սովոր չեն, մյուս կողմից էլ այդ գալերիաների հնարավորություներն էլ են սահմանափակ, և նրանք կարողանում եմ աշխատել ոչ ավել, քան 10 նկարչի հետ, որոնց նախապես իրենք էլ ընտրում են: Այն մնացածն ինքն է իր գլխի ճարը տեսնում:
Որտե՞ղ է Հայաստանում ապրող ու ստեղծագործող նկարչի շուկան:
Ղազար Միրզոյան - Իսկական արվեստի շուկան հիմնականում դրսում է. մի 10 տոկոսն է երևի Հայաստանում: Այդ թիվն էլ է հարաբերական, որովհետև կան մարդիկ, որ այստեղ գնում են նկարներ ու դրանք վերավաճառում են արտերկրում: Դրսում մարդիկ կարողանում են գումարներ աշխատել ու դրանք տրամադրել արվեսին, իսկ քանի որ մեր հայ արվեստը միշտ էլ եղել է շատ բարձր մակարդակում, դրսում էլ այսօր շարունակում է իր ուրույն տեղն ունենալ, և բոլոր նրանք, ովքեր կարողանում են որակը պահպանել, կարողանում են իրենց գործերը դրսում վաճառել:
Գիտեմ, որ երկար ժամանակ արտերկրում եք բնակվել, և հնարավորություն եք ունեցել ապրելու ու ստեղծագործելու դրսում: Ի՞նչը Ձեզ հետ բերեց ու ինչն է ձեզ այստեղ պահում:
Ղազար Միրզոյան - Հայրենիքը, միայն այդ: Կարոտը. երևի դա էլ հիվանդություն է, ու ես համենայնդեպս այդ հիվանդության դեմ իմունիտետ չունեցա: Առաջին հերթին կարոտը շատ սիրածս հայերնիքի հանդեպ ինձ հետ բերեց:
Ձեր կազմակերպած միջոցառումները Հայաստանի նվիրյալներին ու հերոսներին են նվիրված: Այսօր Հայաստանն ունի՞ իր հերոսը կամ ինչպիսի՞ հերոսի կարիք ունի:
Ղազար Միրզոյան - Մեր ժողովուրդն, ինչպես և մյուս ժողովուրդները, հերոս ունենալու ցանկություն միշտ էլ ունեն, բոլորն էլ ձգտում են բացի օրենսդրությունից, կարգ ու կանոնից, ունենալ նաև հերոս, ում հետևից կգնան: Կարող է կոպիտ հնչել, բայց այդ ցանկությունը գալիս է նաև բնությունից: Դեռ հին դարերում մարդիկ ունեին իրենց հերոսը` խմբի ղեկավարն, ով ինչ որոշում էր, մյուսները կատարում էին` նրա օրինակով: Սա ավելի հեշտ տարբերակ է մարդու համար, ինչը բնազդաբար է գալիս. Այդպիսով հերոս մարդիկ, եթե ինչ-որ տեղ սխալվում են, իրենց ազատում են այդ մեղքից` ասելով, որ հերոս ունենք, նա մեզ իր հետևից տարավ, ուրեմն` նա սխալվեց: Սա հերոս ունենալու պահանջի մի տարբերակն է: Երկրորդը` մեր ազգին իսկապես հերոս է պետք, որովհետև հերոսներն են, որ մարդկանց կարողանում են իրենց հետևից տանել դեպի հաղթանակները:
Ո՞վ է Ձեր հերոսը:
Ղազար Միրզոյան - Իմ հերոսը` որպես ազգային հերոս, կա ու կլինի Նժդեհը, որովհետև նա միայն զինվորական չէր, այլ ինչքան որ զինվորական էր, մի 10 այդքան էլ փիլիսոփա էր, մի 10 այդքան էլ բանաստեղծ էր, մի 10 այդքան էլ ամեն ինչ էր: Ինքն ամեն ինչում կար ու ամեն ինչում գոյություն ուներ, ու նա, ով կգնա Նժդեհի հետևից, նա մեր ազգին իսկապես կտանի դեպի պայծառ ու լուսավոր ապագա, դեպի թե´ բարեկացության, թե´ հաղթանակներ և թե´ զորացում, բոլոր նրանք, ովքեր կգնան Նժդեհի հետևից, նրանք կկարողանան երկիրն ու ազգը տանել իրենց հետևից:
Լիլիթ Բունիաթյան
2 December 2011
Սխալ մարդիկ են նստած որոշ աթոռների վրա. Վահան Արծրունի
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի է ունենալու երգիչ, երգահան Վահան Արծրունու «Մաշտոցից Կոմիտաս» խորագիրը կրող համերգը: Այս մասին, ինչպես նաև Հայաստանի մշակութային կյանքից` զարգացումներից, թերություններից ու բացթողումներից HayNews.am-ը զրուցեց երաժշտի հետ:
Համերգին ներկայացվելու է Ձեր նոր սկավառակը` «Մաշտոց. Սրբազան մասունքներ», որի շնորհանդեսը տեղի ունեցավ վերջերս, և «Կոմիտաս. 10 հայտնություն» ձայնասկավառակից կատարումներ: Ինչպե՞ս եք համատեղելու:
«Մաշտոց. Սրբազան մասունքներ» ձայնասկավառակն ունիկալ է նրանով, որ համերգային չէ, այլ ստուդիական աշխատանք է, և այն տեսքով, որ հնչում է, այդ որակը ստանալ բեմի վրա, հնարավոր չէ: Այդ պատճառով, որպեսզի հանրությանը մատչելի լինի, մենք պատրաստեցինք տեսաշար, որի հիմքում Հակոբ Հովհաննիսյանի լուսանկարներն են` հայկական բնապատկերներ, ու փորձեցինք ընտրել այնպիսի տեսաշար, որը համահունչ կլիներ հնչող երաժշտությանը` շարականին: Քանի որ մի քանի անգամ արդեն առիթ ունեցել ենք ցուցադրելու, արդեն համոզված ենք, որ հաջողված է, և որպես ֆիլմ ենք ներկայացնում:
Համերգի առաջին բաժինն էլ կլինի հենց ֆիլմի ցուցադրությունը: Երկրորդ բաժնում իմ «Կոմիտաս. 10 հայտնություն» շարքն է: Համերգն այդպես էլ անվանեցինք` «Մաշտոցից Կոմիտաս»: Իհարկե երկուսն էլ` որոշակի վերապրված տեսքով. մի դեպքում Մաշտոցի շարականներն են` վերապրված իմ մշակմամբ և Հասմիկի կատարմամբ, մյուսում Կոմիտասի բանաստեղծությունը` իմ երաժշտությամբ:
Ինչպե՞ս է հաջողվել արդիկան մոտեցումներով մատուցել դասականը, և ինչո՞վ է պայմանավորված նման ընտրությունը:
Եթե բնութագրենք ստեղծված ժանրը, կարող ենք ասել, որ սա Վահան Արծրունու ստեղծագործության տեսակն է: Պայմանավորված է նախասիրություններով, թե նախախնամությամբ, չգիտեմ: Յուրաքանչյուր երաժշտին ու ստեղծագործողին կյանքն է տանում, դա անհնար է բացատրել, այնպես, ինչպես անհնարին է բացատրել, թե ինչպես է ստեղծագործական պրոցեսն ընթանում: Եթե կա մեկը, ով կկարողանա դա բառերով բացատրել, ուրեմն ստում է հաստատ:
Երբ ես փորձում եմ կողմից դիտարկել այն, ինչ անում եմ, կարող եմ ասել, որ սա իմ հպման փորձն է այն արժեքների հետ, որոնք ես ընդունում եմ որպես արժեք` ոչ միայն սեփական, այլև ազգային, մշակութային արժեք: Այդ առումով ինձ համար ավելի գնահատելի է այս փորձառությունը` և´ մաշտոցյան ակունքային երևույթին հպվելը, և´ կոմիտասյան վերելքային, գագաթնային երևույթին հպվելը, որովհետև ես համարում եմ, որ եթե Մեսրոպ Մաշտոցը հիմքերից հիմքն է մեր մշակույթի` ոչ միայն գրականության, այլ առհասարակ, ապա Կոմիտասը` գագաթն է: Այս առումով, երջանիկ եմ, որ ստացվեց մեկ համերգային ծրագրի մեջ ներկայացնել և´ մեկը, և´ մյուսը:
Այս տարի հոբելյանական է` Մաշտոցի ծննդյան 1600–ամյակն է, բայց կարծես Մաշտոցին անդրադարձ չկա` պետական մակարդակով:
Այս առումով հստակ բևեռացում կա մարդկանց ու արվեստագետների, որոնք որ գիտակցում են Մաշտոցի նշանակությունը, և պետական կառույցների միջև, որոնք որ ի պաշտոնե կոչված էին ապահովելու տոնական մթնոլորտ ու ազգային գիտակցություն դրսևորելու այս տոնի նկատմամբ: Սա ինձ համար զարմանալի է, բայց բացատրելի:
Ինչո՞վ եք բացատրում:
Որովհետև սխալ մարդիկ են նստած որոշ աթոռների վրա, ընդամենը: Մարդիկ են, որոնք որ այդ գիտակցությունը չունեն: Եթե այդ աթոռներին նստեին մարդիկ, որ այդ գիտակցությունն ունեն, այդ սիրտն ու խիղճն ունեն, ամեն ինչ տեղը կգար: Ես համոզված եմ, ու ոչ միայն Մեսրոպ Մաշտոցի պարագայում, այլ` առհասարակ մեր կյանքում, ոչ միայն մշակութային դաշտում, այլ` կենցաղում էլ: Այնպես որ ցավալի է, հասկանալի է:
Բայց ոչ միայն ես ու իմ ընկերները գիտենք, այլ կան հսկայական թվով մարդիկ, ովքեր գիտակցում են Մաշտոցի նշանակությունը և իրենց սեփական միջոցներով ու իրենց հնարավորությունների սահմաններում հոբելյանը տոնում են:
Անդրադառնալով ազատ, սեփական միջոցներով ստեղծագործող երաժիշտներին, կարծես այնպիսի տպավորություն է, որ անկախ երաժիշտները վերջին շրջանում համերգներով հանդես չեն գալիս, փոխարենը համերգներ են տալիս պետական երգչախմբերը, նվագախմբերը, պետության հովանավորություն ստացածները: Ինչո՞վ է սա պայմանավորված:
Սա հատուկ է արված, որպեսզի ազատ արվեստագետը զրկվի իր հանդիսատեսից: Ճիշտ եք նկատել, որ բոլոր համերգային դահլիճներում ելույթ են ունենում այն կոլեկտիվներն ու սոլիստները, ովքեր պետական աշխատավարձ են ստանում, որոնք որ պարտավորված են ամիսը 1 կամ մի քանի անգամ հանրության առաջ ներկայանալ որևէ ծրագրով` կլինի դահլիճում մարդ, կամ չի լինի, որակով դա կլինի ներկայացված կամ անօրիակ, իրենց համար նշանակություն չունի: Մարդիկ նստած, պետական աշխատավարձով իրենց գործն են անում` ոմանք խղճով, ոմանք այնքան էլ չէ: Սա բնական է ու նորմալ, միշտ էլ եղել է դա, որ պետական կոեկտիվը պետք է հաշվետու լինի հանդիսատեսի առաջ: Սակայն ինչ վերաբերում է ազատ արվեստագետներին, որոնք որ այդ պետական պրիպիսկան չունեն, կցված չեն որևէ հասարակական կազմակերպությանը, ինչ անում են, անում են իրենց ազատ և անկախ երկրում, անում են` որպես ազատ և անկախ արվեստագետներ: Ցավոք սրտի հիմա անհասկանալի կերպով օրենքներն այնպես են փոխվել, որ բոլոր համերգային դահլիճների և թատերական բեմերի դռները մեր առաջ փակ են:
Մերժումը ինչո՞վ է բացատրվում, պարզապես տարածք չեն տրամադրու՞մ:
Ոչնչով չի բացատրվում: Իրենք ֆիզիկական անձանց չեն տալիս վարձակալության տարածք, այդպիսով` կա´մ արվեստագետին ուղղորդում են դեպի հովանավորներ, կա´մ դեպի պետական կառույց, կա´մ ուղղորդում են դեպի անհայտ ձեռներեցություն: Մի խոսքով ուղղորդում են շուկայական հարաբերությունների դաշտ, որտեղ որ ոչ մի ազատ և անկախ արվեստագետ կես րոպե էլ չի դիմանա: Արվեստագետին պետք չի և իր գործն էլ չի սպառողական համակարգի մեջ մխրճվելը, իր գործն իր ստեղծագործությամբ կիսվելն է իր հանդիսատեսի հետ:
Կարծես սա համընկավ ՀՀ մշակույթի նախարարի այն որոշման հետ, որով արգելվեց պետական համերգասրահներում ֆոնոգրամայով հանդես գալը:
Իրականում 2 որոշում էր ընդունվել: Նախ, որ ֆոնոգրամայով չի կարելի երգել, որն աբսուրդ է, որովհետև կան, օրինակ, ստեղծագործություններ, որոնք գրված են ֆոնոգրամայի համար: Այդպիսի ստեղծագործություններից է Ավետ Տերտերյանի սիմֆոնիաներից մեկը, որը գրված է կամերային նվագախմբի ու երգչախմբի և 8 մագնիտաֆոնի համար: Ի՞նչ է դա նշանակում է, որ պետական համերգասրահից Տերտերյան չպե՞տք է հնչի: Աբսուրդ. այն որոշումները որոնք որ ընդունվում են զվարճանքի կամ ժամանցային ենթամշակույթների համար, պետք է անդրադառնան անմիջապես այդ դաշտին, բայց քանի որ այդ որոշումն ընդունում է մշակույթի նախարարության մակարդակով, այն սկսում է, բնականաբար, ազդել ընդհանուր դաշտի վրա:
Հետաքրքիր է, որ երկրորդ որոշում էլ եղավ, որը արգելափակում էր ֆիզիկական անձանց հնարավորությունը` վարձակալել դահլիճներ:Եվ քանի որ ուշադրությունը հատուկ բևեռվեց առաջինի վրա, երկրորդն անցավ շատ աննկատ: Ավելի ճիշտ, հանրության համար աննկատ անցավ, իսկ մեզ` կատարողներիս համար, շատ ցավոտ կերպով անդրադարձավ մեր կենսակերպի վրա: Չէ՞ որ ազատ և անկախ արվեստագետներին կերակրում է հանդիսատեսը, նա է տոմսը գնում, և այդ տոմսով մենք շարունակում ենք այս երկրում ապրել, մեր կենցաղային խնդիրները հոգալ: Դա է որոշակի հնարավորություն տալիս մեզ ստեղծագործական ազատություն ունենալ, որովհետև մենք չենք ծեծում հովանավորների դռները, չենք ծեծում պետական դռները, մշակույթի նախարարության միջանցքներում մեզ երբեք չեք տեսնի: Մենք նախընտրում ենք մեր ստուդիաներում, մեր տներում, մեր ընկերների հետ ստեղծագործել` զբաղվել բուն գործով: Բայց եթե մենք զբաղվում ենք այդ գործով, ու հնարավորություն չունենք կիսվելու ձեզ հետ` որպես հանդիսատես, դա նշանակում է, որ արվեստագետը պետք է ելք գտնի, ու ոմանք էլ սկսում են ճամպրուկներ հավաքել:
Այդ մասին էլ կխոսե՞ք, ինչու՞ են արվեստագետները հեռանում:
Դա ելքերից մեկն է: Ես համարում եմ, որ սա քաղաքականություն է, սա ուղորդում է կոչվում, որովհետև եթե ես քեզ հնարավորություն չեմ տալիս ներկայանալի լինել, ես իգնորի եմ ենթարկում քո գոյությունը, ոչ միայն որպես արվեստագետ, այլև որպես քաղաքացի, քանի որ արվեստի մասին օրենք չկա, որը կնկարագրեր իմ քաղաքական ստատուսը: Ուրեմն բոլոր առումներով ստեղծվում են միջոցներ, որպեսզի ինձ մեկուսացնեն իմ հանդիսատեսից: Ընդամենը 3 խանութ կա Երևանում, որոնք պայմանագրով են ձայնասկավառակ վաճառում, այսինքն` իրենք պատրաստ են պայմանագիր կնքել վաճառքի համար: Մնացած բոլոր տեղերում դա չի արվում, իսկ մնացած տեղերի հետ ես չեմ կարող գործ ունենալ, որովհետև ես չեմ ցանկանում պետությանը խաբել, չէ՞ որ պայմանագիր կապելով ես հարկեր եմ վճարում պետությանը: Արդյունքում սա ինչ է նշանակու՞մ, որ նույնիսկ ձայնասկավառակի տեսքով իմ ստեղծագործությունները հասանելի չեն լսարանին: Եթե դու փակում ես իմ հնարավորությունը բեմից և այդ հնարավորությունը չկա վաճառքի առումով, եթե ռադիոյով ու հեռուստատեսությամբ իմ ստեղծագործությունները չեն հեռարձակվում, լա´վ, քանի՞ տարի ես կարող եմ դիմանալ: Այն էլ ես, որ որոշակի պաշար ունեմ` 8 վավերագրական ֆիլմի, 8 անիմացիոն ֆիմի համար գրված երաժշտություն, 12 թողարկված ձայնասկավառակ: Լա´վ, ես, ասենք, հնարավորություն ունեմ դեռ այստեղ մնալու ու ստեղծագործելու, բայց կոնսերվատորիա ավարտ ստեղծագործողը կամ երաժիշտն ի՞նչ պետք է անի այս նույն իրավիճակում, չէ՞ որ սա ոչ միայն ինձ է վերաբերում, այլ ընդանուր դաշտին:
Ինչու՞ եք մնում Հայաստանում:
Չգիտեմ: Որովհետև իմ երկիրն է ավելի շատ, քան թե իրենցը: Հասկանու՞մ եք: Որովհետև հավատում եմ, որ այս երկիրն իրապես ազատ ու անկախ է, որովհետև այդ ազատության ու անկախության առաջին օրերին ես եմ իմ ընկերներին կորցրել, ես էլ եմ այդ ազատության համար 2 տարի ծառայել, սա իմ պատմությունն է, ո՞նց կարող եմ այս ամեն ինչից հրաժարվել: Դա հեշտ չի, հավատացեք, յուրաքանչյուր արվեստագետ, որ այստեղից գնում է, հեշտ չի պոկվում այն մշակութային դաշտից ու միջավայրից, որն իրեն ձևավորել է, հետշ չի, դա հոգեբանական ու շատ ծանր քայլ է, որին դրդում է այս իրականությունը, այս անհասկանալի իրականությունը, որին տրամաբանական բացատրություն չեք կարող գտնել, անտրամաբանական բացատրություն` հսկայական քանակի:
Վերջերս նաև հոդվածներով եք հանդես գալիս:
Երբ որ ես հասկացա, որ հնարավորությունը բեմից առնչվելու իմ հանդիսատեսի հետ նվազում է` ստիպված դիմեցի այդ միջոցին, որովհետև ինձ համար շատ կարևոր է հանդիսատեսի հետ շփում ունենալը, ինձ համար շատ կարևոր է զգալ հանդիսատեսին, դրա համար ստիպված սկսեցի զբաղվել այն գործով, որը իմ չէ:
Ձեր հոդվածներից մեկով խորհուրդ եք տալիս Իլհամ Ալիևին` ինչպես լիկվիդացնել սեփական մշակույթը, և կարծես, մեր փորձն եք փոխանակում:
Իրականում սա ֆարսի տեսքով է նկարագրված և 20 կետով ներկայացված է մեր մշակութային իրականությունը, ու խորհուրդ է տրվում թշնամի պետության նախագահին, որովհետև նման վերաբերմունք մշակույթի հանդեմ կարող է միայն թշնամին ունենալ: Սա հատուկ սրել եմ, գրոտեսկի եմ վերածել, նախընտրեցի այս տեսքով ներկայացնել: Ես նույնիսկ վերջում գրում եմ, որ եթե խնդիրներ ունենաք կազմակերպչական առումով, կողքի Հանրապետության 3 նախագահներից որևէ մեկը կարող է, որոշակի վարձի դիմաց, այդ ծառայությունները ձեզ մատուցել:
Որպես լուծում առաջարկում եք նախ Մշակույթի մասին օրենք ստեղծել: Ուրիշ ի՞նչ քայլեր եք առաջարկում` ստեղծված իրավիճակը շտկելու համար:
Իրականում մշակութային դաշտը տեսքի բերելու համար կես տարի է պետք: Պետք է հավաքվի թիմ, որը կմտածի ոչ թե իր մասին, այլ կմտածի ազգային շահի մասին, ազգային մշակույթի մասին: Մի խոսքով` պետք է գտնվեն մարդիկ, ում սիրտը ցավում է այս ամեն ինչի համար: Այ երբ որ նման մարդիկ գտնվեն, նման մարդիկ հրավիրվեն և նրանց կենսական խնդիրները կլուծի համակարգը, կտեսնեք, որ կես տարվա ընթացքում մենք կստանանք իրական մշակութային զարթոնք: Որովհետև այն բոլոր մարդիկ, ովքեր որ դրսում, չեն ցանկանում կապը կորցնել Հայաստանի հետ, և դա է վկայում «Վերադարձի փառատոնը»: Պետք է բերել այդ ռեսուրսը և այն ռեսուրսը, որը կա Հայաստանում և պարզապես թաքնված է հանրային ուշադրությունից: Սա լուրջ աշխատանքի և մոտեցման պարագայում կաշխատի` որպես բոմբ: Ես դրան հավատում եմ, ես տեսնում եմ այդ ռեսուրսը, ես ծանոթ եմ այդ մարդկանց հետ:
Իսկ հիմա պարզապես նստած են մարդիկ, որոնք հայկական մշակույթին ծառայելու նպատակներ չունեն, որոնց ներկայությունն այդ հաստատություններում ֆիգուրատիվ ներկայություն է: Նստացնում են այդ տեղերում, ասում են` այս գումարն ունես, պետք է ծախսես այս տեղերում, նրանք էլ ծախսում են:
Մի տեսակ մեզանում արժեքային համակարգն էլ խեղվա՞ծ չէ:
Հատուկ է արվել, որպիսի խեղվի: Ես 20 տարի լռում էի, որովհետև կասկածի մեջ էի, թե գուցե՞ շփոթում եմ: Բայց 20 տարվա փորձառությունս ցույց է տալիս, որ սա մշակված քաղաքականություն է` բթացնել, արմատներից զրկել, մշակութային որևէ իմպերատիվներից զրկել հանրությանը, որպեսզի հեշտ ղեկավարվի: Ընդամենը սա: Որովհետև կիրթ հանրությանը դժվար է ղեկավարել, որովհետև կիրթ հանրությունը մտածելու, հանրային կարծիք ու պահանջ ձևավորելու ունակություն ունի, անկիրթ հասարակությունն այն է, ինչ որ ենք` սերմնացուով, ռաբիզ համերգով, անհեթեթ տիտուլային միջոցառումներով: Այսպես թոզ փչելով ազգի աչքին, հազարամյակներով կարելի է գոյատևել, ու իրենք այս ճանապարհն են որդեգրել, ուրիշ բան, որ մեր դիմադրելու հնարավորությունն էլ գնալով նվազում է:
Ընդհանրապես այս իրավիճակը պատիվ չբերող իրավիճակ է:
Հ.Գ. – Տեղեկացնենք, որ «Մաշտոցից Կոմիտաս» համերգը սկսվելու է ժ.20:00-ին, Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում: Համերգին հանդես կգան երաժիշտներ` սոպրանո ոկալ Հասմիկ Բաղդասարյանը, ֆլեյտահար Նելլի Մանուկյանը, ջութակահարներ Ջեմմա Աբրահամյանն ու Լիլիթ Խաչատրյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար և կվարտետի ղեկավար Արամ Թալալյանը, բաս-կիթարահար Արթուր Մոլիտվինը:

23 November 2011
Մենք այսօրվա մեր պետականության սահմանների մեջ ենք հյուրի պես ապրում, էլ ուր մնաց Վրաստանում. Սամվել Կարապետյան
Հայկական հուշարձանների հանդեպ մեր ունեցած վերաբերմունքի, հուշարձանների պահպանության խոչընդոտների և դրանց լուծման ուղղված քայլերի մասին HayNews.am-ը զրուցեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ, պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ:
Պարոն Կարապետյան, տեղեկություններ ունե՞ք այն մասին, թե Վանում տեղի ունեցած երկրաշարժերն ինչ վնաս են հասցրել Արևմտյան Հայաստանի սահմաններում գտնվող հայկական հուշարձաններին:
Ցավոք, տեղյակ եմ այնքանով, որքանով որ տեղեկատվական կայքերը հաղորդում են: Տեղադրվել էին նկարներ, և տեսանք, որ Վարագա վանքի սյունասրահը փլված է, հաղորդագրություն տրվեց Ախթամարի Սուրբ Խաչի գմբեթի վնասված լինելու մասին, հետո հերքերցին, հիմա նորից ասում են, թե գմբեթը ճաքել է: Որոշակի ստույգ բաներ ասել չենք կարող, մինչև ինքներս չտեսնենք:
Հայաստանում ևս վերջերս բնական աղետները, մասնավորապես սողանքները, լուրջ վնասներ հասցրեցին: Արդյո՞ք դրանք վնասել են նաև հուշարձանները:
Վտանգի մեջ է Գոշավանքը, որի ամբողջ վանական համալիրի տեղանքը սողանքի խնդիր ունի: Նույն խնդիրն ունի նաև Ջուխտակ վանքը: Մեր անխոհեմ քայլերը բերում են ոչ միայն ճանապարհի փլուզումի, որ զոհեր ենք ունենում, այլև մեր անխոհեմ քայլերը բերում են պատմական հուշարձանների գտնված վայրերի, երբեմն ամբողջ տարածքի սողանքի, որ արդեն որևէ շենք նորոգելով էլ չենք կարող փրկել: Օրինակ` Մակարավանքը, երբ որ խորհրդային տարիներին ուզում էին վերականգնել, մեծ շինհրապարակ բացեցին, և բավական հաստաբուն անտառի մի հատված կտրեցին, իսկ այդ ծառերն էին, որ թե հողի գոլորշիացումն էին ապահովում, և թե իրենց արմատներով` հողի կայունությունը: Այդ տարածքում հենց ծառերը հատելուց հետո սողանքների երևույթը տարեց տարի նկատելի դարձավ: Ճիշտ է, վերականգնեցին շենքը, բայց հիմա վերականգնված վիճակով հոսում է, այսինքն` հենց վերականգնված պետք է կորցնենք:
Շատ է խոսվում Վրաստանում հայկական եկեղեցիների անմխիթար վիճակի մասին: Արդյո՞ք Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու օրինական կարգավիճակը կարող է այդ ուղղությամբ դրական ազդեցություն ունենալ:
Լավ է, որ կարգավիճակը տրվեց, քանի որ փաստորեն մինչ այդ ապօրինի էր Հայ Առաքելական եկեղեցին գործունեություն ծավալում, բայց կարծում եմ, որ այդ կարգավիճակը չի կարող փոխել մեր կեցվածքն առ մեր պատմական հուշարձանները: Ուղղակի այդ անտարբերությունը, որ չգիտեմ` ինչու այդքան խորացել ու արմատացել է, ակնհայտ է: Մենք այսօրվա մեր պետականության սահմանների մեջ ենք հյուրի պես ապրում, էլ ուր մնաց Վրաստանում, հատկապես Թբիլիսիում, որ հենց հյուր ենք, կրկնակի հյուր ենք դառնում: Ես երբևէ չեմ տեսել, որ Հայ եկեղեցին գոնե եկեղեցիների ու վանքերի նկատմամբ հոգս քաշած լինի, նույնիսկ հայրենիքում չեմ տեսնում, էլ ուր մնաց` Վրաստանում:
Հուշարձանների պաշտպանության կամ հուշարձանների «այլանդակումն» արգելելու համար շատ հաճախ հանդես են գալիս քաղաքացիական նախաձեռնությունները, սա ինչի՞ մասին է խոսում:
Սեփական մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի պակաս կա: Ամեն ոլորտում ենք դա տեսնում: Ժամանակակից գերեզմաններն այսօր այցելում ենք և տեսնում ենք 1920-1930 թթ.-ի, մինչև 1940 թ-ականների` այցելու չունեցող գերեզմանների տեղերը վերավաճառվում են, և նոր թաղումներ անելիս մենք մեր ձեռքով ոչնչացնում ենք հին տապանաքարը: Օրինակ, Զեյթունի գերեզմանոցում մենք տեսնում ենք որ 1930-ականների տապանաքարերը ինչ-որ տեղ գլորված են, իսկ գերեզմանի տեղը վերավաճառված է: Այսինքն` եթե նոր հանգուցյալի տերը, որը ևս հուշաքար է դնում, կարող է այդ կերպ վարվել այդտեղ արդեն թաղված մարդու հիշատակի հետ, չեմ իմանում, թե նա ի՞նչ հիմքով է հույս տածում, որ իր հանգուցյալի հիշատակն ավելի երկար պետք է հարգվի: Մենք անհարգանք ենք մեր իսկ նախնիների հիշատակի առջև, և բոլոր մեր մշակութային կորուստները այս հարգանքի բացակայությունից է:
Վերանորոգելով այլակերպելու վերջին օրինակը, թերևս Գանձասարի պատմական պարիսպն էր: Այս մասին ի՞նչ կասեք:
Գանձասարում նույն երևույթն է, հարգանքի և գիտակցության ու բարեկրթության պակասը կա, մեկ բառով` տգիտություն է: Եթե մարդ իր ճաշակի համեմատ կարող է մոտենալ որևէ հուշարձանի և իր ճաշակի սահմաններով ինչ-որ ինքնագործունեություն ծավալել, սա էլ դրանից է գալիս: Գանձասարի եկեղեցին ու գավիթը կառուցած Իշխան Հասան-Ջալալն ու իր տիկինը ինչ ասես արել են` եկեղեցին շքեղացնելու, գլուխգործոց դարձնելու համար, և միամտություն է կարծել, որ նման կառույց ստեղծող մարդը դրամ է խնայել` վանքի պարիսպը սրբատաշ չանելու հաշվին, ու կոպտատաշ քարով է սարքել: Պարզ է, որ սրբատաշ չի արվել, որովհետև որևէ այլ սրբատաշ կառույց պիտի խանգարեր, պիտի մրցակցեր արդեն գոյություն ունեցող եկեղեցու հետ: Սա վերածնունդի ժամանակաշրջանի բյուրեղացած ճաշակն է, որ դրսևորվել է նման մոտեցումներով: Եվ այսօրվա մեր գործարարը, կամ հոգևորականը , մենք տեսնում ենք, որ բացարձակ կրողը չեն մեր դարավոր մշակույթի, օրենքների ժառանգորդը չեն և խելքից փչած բաներ են անում: Ի՞նչ է նշանակում` սրբատաշ անենք ավելի գեղեցիկ է: Ամբողջ Արցախի տարածքում մատներով կհաշվենք սրբատաշ կառույցները, մնացածը կոպտատաշ քարով է կառուցված, հիմա ի՞նչ անենք, բոլորը երեսապատե՞նք, որպեսի խոտ չբուսնի: Խոտ չի էլ բուսնել, դրանք դարավոր կառույցներ են, բայց չի կառուցված, խոտ չի էլ բուսնի, եթե կառուցելուց որակով կառուցենք, և վերականգնենք` ոչ թե վերակառուցենք: Եվ իսկապես, ցավոք սրտի, մեր հուշարձանները վերակառուցում ենք, անունը դնում ենք վերականգնում, բայց արդյունքում վերակառուցում ենք` երբեմն անճանաչելի այլափոխված:
Ի՞նչ կասեք Երևանում նկատվող տենդենցի մասին. Մեկը մյուսի ետևից քանդվում են պատմամշակութային հուշարձանները` փոխարենը բարձրահարկեր կամ հյուրանոցներ են կառուցվում:
Բնականաբար, որպես շարքային քաղաքացի, ես էլ կուզերի, որ մենք հին Երևանից մի բան ունենայինք, բայց տարեց տարի տարբեր պատճառներով, պակասեցին: Հարցի խորքով պատասխան չեմ կարող տալ, քանի որ ինչով, որ ես զբաղվել եմ, միշտ եղել է ներկայիս Հայաստանի սահմաններից դուրս` պատմական Հայաստանի տարածքում: Միայն կարող եմ ափսոսանք հայտնել, ու ցավում եմ, որ Երևանում հին շենքերը վերանում են: Ճիշտն ասած, կան շենքեր, որ ես չեմ կարծում, որ պետք է պահվեն, այո´, կան շենքեր, որոնք խեղճության, ամենախեղճ շրջանի կառույցներ են: Բայց շենքեր էլ կան, անշուշտ, որ պետք է պահպանվեն, ու դրանց մի մասն արդեն քանդել են: Քանդել են տարբեր մարդիկ, տարբեր խոստումներով, որոշները թվագրվեցին` իբր այլ վայրում կառուցվելու համար, բայց ոչ մեկը չտեսավ` որտեղ տեղափոխեցին… Կուզեի, որ մենք ավելի արժեևորեինք և ըստ արժավույն վերաբերվեինք մեր ժառանգությանը:
Ի՞նչ պետք է արվի այս խեղաթյուրումները բացառելու համար:
Կարևոր է, որ մենք մեր հնարավորությունները և ջանքերը ներդնենք ամենագլխավոր գործի վրա` կրթական համակարգում պետք է խորացնել հայրենաճանաչությունը: Մենք նույնիսկ ինքնաճանաչ չենք, էլ ուր մնաց հայրենաճանաչ, և այս տեսակ անտարբերությունը, ամեն տեսակ փորձանքները,միշտ ասել եմ, հայրենաճանաչության և ինքնաճանաչության զրոյական վիճակից է: Մի բան որ չես ճանաչում` չես սիրում, չես սիրում` չես կարող կապվել, մենք մեր հայրենիքը չենք ճանաչում, դրա համար ենք այդքան հեշտ լքում, գնում ենք օտար ափեր ու վերջանում, մինչդեռ ազգությունդ միայն Հայրենիքիդ սահմանների մեջ կարող ես պահել: Մինչդեռ մենք այսօր հասել ենք մի վիճակի, որ հայ մարդը թքած ունի իր ազգության վրա, որովհետև հաստատ ինքը գիտի, որ հեռանալով իր ազգությունը չի կարող պահել: Լավ, ինքը մի կերպ քարշ կգա` իբրև հայ, մի կերպ կխոսի, բայց իր երեխան գնալով ռուսական մանկապարտեզ, ռուսական դպրոց կկլանի այդ միջավայրը, և երեխուդ էլ չես կարող մեղադրել, հանցագործությունը դու ես կատարել, որ երեխադ ծնվել ու մեծանում է օտարության մեջ: Մենք այդ քայլն անում ենք առանց գիտակցելու, իսկ անում ենք, որովհետև հայրենաճանաչ չենք:Հուշարձաններ վերանորոգելն էլ, եթե անորակ ենք վերականգնում, նորից հայրենաճանաչության թերի կամ բաց վիճակից է գալիս: Մենք մեր արմատը պետք է զգանք, և արմատին հավատարիմ պետք է ապրենք: Սա է գլխավորը, իսկ արմատը կարող ես զգալ, եթե դու հայրենաճանաչ ես:

19 November 2011
Թուրք հեղինակի գիրքը Երևանում կտպագրվի պետպատվերի շրջանակներում
Բանաստեղծ, թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանը, ով հայտնի է հատկապես իրանական գրականության` հայերենի թարգմանություներ կատարելով, այժմ աշխատում է թուրք նորարար բանաստեղծ Օքթայ Ռաֆաթի «Մի ծուխ ծխախոտից» գրքի թարգմանության վրա: Գիրքը 2012 թ-ին տպագրվելու է պետպատվերի շրջանակներում: Այս առիթով HayNews.am-ը զրուցեց թարգմանչի հետ: Ստորև ներկայացնում ենք զրուցը.
Ինչպե՞ս ձեռնամուխ եղաք թուրք գրականության, այն էլ միջնորդավորված լեզվից թարգմանության գործին:
Ես աշխատում եմ առհասարակ չմոտենալ այնպիսի գործերի, որոնց բնագրի լեզվին չեմ տիրապետում, սակայն երբեմն այնքան եմ գայթակղվում, որ չեմ կարողանում ինձ զսպել: Օրինակ ես այդպես միջնորդավորված թարգմանություններ կատարել եմ, քանի որ մտածում եմ, լավ ինչքան սպասեմ, որ մի ճապոներենի կամ պորտուգալերենի մասնագետ կգտնվի, որն այս գործը բնագրից կթարգմանի: Ավելի լավ չէ հիմա ես թարգմանեմ, կծանոթանան, թե ինչ հեղինակ կա, ինչպիսի աշխատություններ ունի, և ժամանակ կգա այդ լեզվի մասնագետը կթարգմանի բնօրինակից:
Ինչ վերաբերում է Օքթայ Ռաֆաթին, որն իր երեք ընկերների հետ հանդիսանում է թուրք նորագույն գրականության հիմնադիրներից, ես պատահական ծանոթացա: Այսօր, երբ կարդում ես նրա ստեղծագործությունները, զարմանում ես` այդքան պարզ, այդքան մարդկային, այդքան պատկերավոր պոետական մտածողության վրա, հատկապես նրա ժամանակաշրջանում, երբ իր մոտեցումներն անընդունելի են եղել նույնիսկ արվեստագետների համար: Այս հեղինակն իսկական հեղաշրջում է կատարել ժամանակակից թուրքական պոեզիայում:
Ինչպե՞ս «Մի ծուխ ծխախոտից»-ը ներառվեց պետպատվերով տպագրվելիք գրքերի ցանկում:
Երբ գիրքը ներկայացրի, հույս չունեի, թե հնարավոր է, որ այն ընդունվի և տպագրվի պետպատվերի շրջանակներում: Բայց ի պատիվ մեզ և մեր պետության` թուրք հեղինակի այս գիրքը տպագրվելու է և 2012 թ-ին կներկայացվի ընթերցողներին:
Հայ-թուրքական հարաբերությունները վերջին շրջանում, հատկապես, շոշափելի են մշակութային համագործակցությունների ասպարեզում: Հայաստանում ցուցադրվում են թուրք ռեժիսորների ֆիլմերը, թուրք ռեժիսորներն այցելում են Երևան և հանդիպում են ունենում հայ ռեժիսորների հետ, համատեղ ֆիլմեր են նկարահանվում, Հայաստանը մասնակցում է Թուրքիայում կազմակերպվող գրքերի միջազգային փառատոներին, հիմա էլ` հայերենով հրատարակելու ենք ևս մի թուրք գրողի աշխատանք: Ինչո՞վ են կարևոր նման նախաձեռնությունները:
Կարծում եմ, նման նախաձեռնությունները, հայ-թուրքական համագործակցությունները շատ կարևոր են, դրանք շատ լավ առիթ են, որ ցույց տանք, որ մենք հատկապես բարձր արվեստի արժեքի հետ գործ ունենք և այնտեղ, որտեղ արվեստ ու արժեք կա, մենք որևէ թշնամություն չենք տեսնում: Սա շատ դրական միտում է: Դեռևս 2 տարի առաջ, երբ մեր նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները, ես իմ հարցազրույցներից մեկի ընթացքում հայտնեցի, որ այդ քայլը մեր նախագահի կողմից սխրագործություն է: Ես կարծում եմ, որ պետք չի, որ մենք անընդհատ մեզ հետ պահենք: Անշուշտ, Ցեղասպանությունը, որն իրականացվել է մեր հանդեպ, ահավոր է, և եթե նույնիսկ թուրքերը մեզանից ներողություն խնդրեն, եթե նույնիսկ մեր հողերը վերադարձնեն, եթե նույնիսկ մեր եկեղեցիներն ու մյուս հուշարձանները վերականգնեն, միևնույն է` մենք չենք մոռանա, քանի որ դա մարդկային ուղեղի մեջ չտեղավորվող հանցագործություն է, որը նույնիսկ չի կարելի համեմատել հրեաների Հոլոքոստի հետ: Սակայն կինոն, գրականությունը, արվեստն առհասարակ նպաստում է, որ մենք իրար ճանաչենք, որ իրար հետ լեզու գտնենք, այդ ամենը նպաստում է մարդկային փոխհարաբերությունների ստեղծմանը, կամուրջներ ստեղծելուն, և չգնալ այդ կամուջներով, չհանդիպել մշակութային գործիչների հետ, չառնչվել արվեստի հետ, կարծում եմ` առնվազն հանցագործություն է:

18 November 2011
Ձմեռը գալիս է, «նիսյայի» տետրերը հաստանում են
«Ամեն ամիս էլ նույն խանութից պարտքով ապրանք եմ վերցնում. հաց, մակարոն, ձավարեղեն, մեկ-մեկ էլ միս… ամեն օրվա ուտելու բան: Հետո աշխատավարձիս օրը տանում, փակում եմ պարտքերս»,- HayNews.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Գայանեն, ով Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իրենց փողոցի մոտ գտնվող փոքրիկ հանրախանութից յուրաքանչյուր ամիս 30-40 հազար դրամի պարտքով ապրանք է վերցնում:
Տիկին Գայանեն մոտակայքում գտնվող գեղեցկության սրահներից մեկում հավաքարար է, և «հույսը դնում է իր ստացած աշխատավարձի վրա», որ ամսական շուրջ 35 հազար դրամ է կազմում: Ամուսնու աշխատավարձը բավարարում է միայն դստեր ուսման վարձը և ճանապարհածախսը հոգալու համար:
Սակայն պարոն Ռոբերտի խանութում տիկին Գայանեն միակ պարտք վերցնողը չէ: Այս փոքրիկ հանրախանութը յուրաքանչյուր ամիս, սեփականատիրոջ խոսքերով, շուրջ 350 հազար դրամի ապրանք է վաճառում` ապառիկով:
Նկարագրված պատկերը, սակայն, հատուկ չէ միայն Երևանին ու նրա համայնքներին: Այն ավելի մուգ երանգներ ունի մարզերում, որտեղ գրեթե գոյություն չունի մի խանութ, որը ապառիկով վաճառած ապրանք ու «նիսյայի տետր» չունենա: Ամեն դեպքում, HayNews.am-ի այցելած բոլոր խանութներն էլ գնորդների պարտքերը գրանցող մատյաններ ունեին: Խանութների սեփականատերերի խոսքերով, հիմնականում իրենցից «պարտքով են վերցնում օրվա համար ամենաանհրաժեշտ պարագաները` հաց, բանջարեղեն, հատիկեղեն, կաթնամթերք, ծխախոտ, լվացքի պարագաներ և այլն»: Ու հիմնականում, խանութները պարտքով ապրանք են տալիս իրենց շրջակայքում բնակվողներին, ում աշխատավարձը «հազիվ հերիքում է նախորդ ամսվա կուտակած պարտքերը մարելուն»:
Ապառիկ վաճառք, անշուշտ, իրականացնում են գրեթե բոլոր խանութները` բացառությամբ մեծ սուպերմարկետների: Սակայն մեր Հանրապետության փոքր հանրախանութներում ապառիկ վաճառք իրականացնելու համար ո’չ գրանցված աշխատողներ են պետք, ո’չ էլ բանկից համապատասխան փաստաթուղթ: Գնորդի հետ կատարած ցանկացած գործարք իր տեղն է գտնում «նիսյայի տետրում»:
«Մենք, օրինակ, 2 տետր ունենք: Մեկում դեռ անցած տարվանից նիսյա ապրանք վերցնողներ կան»,- HayNews.am-ի հետ զրույցում հայտնեց Էջմիածնի Կարճիկյան փողոցում գտնվող փոքր խանութներից մեկի սեփականատեր Սիլվան ու հավելեց, որ բոլոր պարտատերերին անձամբ ճանաչում է, ու 30-40 հազար դրամից ավել պարտք ոչ մեկին չի տալիս:
Թե յուրաքանչյուր պարտք վերցնող մինչև ի՞նչ չափի գումարի կարող է ապառիքով առևտուր անել, շատ հարաբերական է` կախված թե’ խանութի գտնվելու վայրից, թե’ գնորդի կարողություններից ու խանութպանի հետ ունեցած մտերմությունից, թե’ խանութի ամսական շրջանառությունից: Այս գումարը, սակայն, տատանվում է 20-100 հազարի շրջակայքում:
Այլ հարց է, թե միջինում 10-20 հազար օրական եկամուտ ունեցող խանութն ինչպե՞ս է ամսական 300-500 հազար դրամի ապրանք վաճառում` «նիսյայի տետրում գրանցելով»:
«Դե մենք էլ մեր հերթին ենք պարտք»,- գրեթե նույն պատասխանը տվեցին մեր այցելած բոլոր խանութների սեփականատերերը: Նրանց խոսքերով` իրենք էլ պարտք են սննդամթերքի առաքիչներին, մեծածախ առևտուր իրականացնող խանութներին և այլն:
Խանութների սեփականատերերը համակարծիք էին նաև մի հարցում` այս տարվա ընթացքում տեղի ունեցած գնաճը ոչ միայն ավելացրել է պարտք վերցնողների, այլև պարտքի քանակը: Նրանց խոսքերով` ձմռան ամիսներին իրենց տետրերը ևս հաստանում են, քանի որ «շինարարությունը կանգնում է, օրվա աշխատանքով տուն պահողներն էլ այլևս բան ու գործ չունեն»:
Փոքր խանութներով իրենց ընտանիքը պահողները հույսները դնում են Ամանորի վրա, երբ բոլորը` ուզած, թե չուզած, պետք է իրենց ամանորյա սեղանները լցնեն: Մենք էլ մեր հերթին հույս ունենք, որ գալիք Նոր տարին ևս չի նշանավորվի նոր գնաճով ու ավելի չի հաստացնի` արդեն իսկ հաստ «նիսյայի տետրերը»:
HayNews.am
Հ.Գ.
Ասում են, որ մի օր Ապարանում խանութ թալանելու ժամանակ գողերը «նիսյայի տետրից» ջնջել էին նաև իրենց պարտքը:

16 November 2011
Հատուկ կարիքներով երեխաներին օգնողներ կան, տարածք չկա
Երկու տարեկան Ռոբերտի ջերմությունը, բժշկի սխալի պատճառով, բարձրացել է, որի հետևանքով նա ընկել է թմբիրի (կոմայի) մեջ: Մեկ շաբաթ կյանքի ու մահվան դեմ պայքար տալով, ծնողներն ու բժիշկները արդեն հույսները կտրած, անջատել են Ռոբերտի կյանքն ապահովող բոլոր սարքավորումները: Հենց այդ ժամանակ էլ երեխան արթնացել է: Արթնացել է, սակայն այլևս չի խոսել, երկար ժամանակ չի քայլել և վարքի մեջ սկսել են նկատվել տարօրինակ երևույթներ: Բժիշկների եզրակացության համաձայն` Ռոբերտը տառապում է հոգեկան շեղվածությամբ` ձեռքբերովի աուտիզմով:
Ռոբերտն արդեն 5 տարեկան է: Երեխայի հետ շուրջ 5 ամիս աշխատած հատուկ մանկավարժ, լոգոպետ Շուշանիկ Հովհաննիսյանը HayNews.am-ի հետ զրույցում ուրախությամբ փաստեց, որ երեխան արդեն սկսել է խոսել ու կարդալ է սովորում, առանց նախապես սովորեցնելու` ճանաչում է երկնիշ ու եռանիշ թվերը:
Չորսամյա Տաթևիկն ի ծնե ունի հոգեկան շեղվածություն, դարձյալ` աուտիզմ: Մանկավարժների և ֆիզոթերապևտների հետ աշխատանքի արդյունքում` երեխան այսօր լուրջ առաջընթացներ է գրանցել իր վարքում: Նրա հետ զբաղվող մասնագետները զարմանքով նշում են, որ Տաթևիկը 5 րոպեում է հավաքում ցանկացած փազլ, երբ հասուն մարդը դրա վրա ծախսում է 2-3 ժամ:
Ռոբերտն ու Տաթևիկը (անունները փոխված են) այն 30 երեխաներից են, ովքեր հաճախում էին Էջմիածնում գործող «Հատուկ կարիքնեով երեխաների վերականգնողական կենտրոնե: Կենտրոնը, որը բացվել էր ֆիզիոթերապևտ Մարթա Հովսեփյանի նախաձեռնությամբ, 6 ամիս աշխատելուց հետո դադարեցրել է իր գործունեությունը` լիցենզիայի և տարածքի խնդիրների պատճառով: Այսօր կենտրոնի վերաբացման ուղղությամբ` նախկին կենտրոնում աշխատող մասնագետները քայլեր են ձեռնարկում:
«Կազմել եմ ծրագիր և այն ներկայացրել եմ Մայր Աթոռ: Ծրագրում ներառված են բոլոր 30 երեխաների պատմությունը, նրանց խնդիրների նկարագրությունը: Ներկայացրել ենք նաև, թե ինչպիսի՞ գործունեություն է ծավալելու կենտրոնը, որ երեխան ինչպիսի՞ օգնության կարիք ունի, ովքե՞ր են աշխատելու այդ երեխաների հետ, որ մասնագետն ի՞նչ է անելու, ինչպե՞ս է կենտրոնն օգնելու այդ երեխաներին, և ինչպիս՞ի արդյունքներ է գրանցելուե,- պատմեց Շուշանիկ Հովհաննիսյանն ու ուրախությամբ նշեց, որ ծրագիրն արժանացել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հավանությանը, ով խոստացել է կենտրոնի վերաբացման համար տարածք տրամադրել:
Հատուկ մանկավարժը հայտնեց նաև, որ հոգեկան և ֆիզիկական շեղվածություն ունեցող 2-16 տարեկան երեխաների թիվը Էջմիածնում շատ ավելին է, քան 30-ը, բայց քանի որ կենտրոնը հնարավորություն է ունեցել աշխատել սահմանափակ թվով երեխաների հետ, այդ պատճառով ընտրվել են ամենից շատ օժանդակության կարիք ունեցողները:
«Կան երեխաներ ուղեղային կաթվածով, ովքեր չեն կարողանում քայլել, խոսել, կան մտավոր հետամնաց երեխաներ և հոգեկան խանգարումներով` աուտիզմով երեխաներ, որոնց հետ պետք է աշխատել ամեն օր: Բացի այդ` պակաս օգնության կարիք չունեն ծնողները, հատկապես մայրերը, ովքեր չեն հասկանում, թե ինչն է իրենց երեխայի խնդիրը, չեն ընդունում, որ իրենց երեխան չի կարող մյուսների պես դառնալ, երբեմն հուսահատվում են և մտածում են, որ ինչ էլ անեն, չեն կարողանա օգնել իրենց երեխաներինե,- նշեց հատուկ մանկավարժն ու հայտնեց, որ կենտրոնի վերաբացման դեպքում նախկին կենտրոնում աշխատող 4 մասնագետները` ֆիզիոթերապևտը, հոգեբանը, հատուկ հոգեբանն ու, այդ թվում` նաև ինքը` հատուկ մանկավարժ, լոգոպետը պատրաստակամություն են հայտնել կամավոր հիմունքներով աշխատել երեխաների և նրանց ծնողների հետ:
Տեղեկացնենք, որ Էջմիածնում նմանատիպ կենտրոններ չկան, մասնագետներն էլ քիչ են, ովքեր այժմ երեխաների հետ աշխատում են տնային պայմաններում: Ու ստացվում է այնպես, որ Էջմիածնում և հարակից շրջաններում ծնված նմանօրինակ խնդիրներով, հատկապես աուտիզմով երեխաների ծնողները ստիպված են դիմել մայրաքաղաքում գործող կենտրոնների օգնությանը:
«Սակայն այստեղ էլ կան խնդիրներ: Հոգեկան կամ ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաները չեն կարող օգտվել հասարակական տրանսպորտից, մյուս կողմից` ոչ բոլորի ծնողներն են ի վիճակի ամեն օր իրենց երեխաներին հասցնել մայրաքաղաք, բացի այդ` մայրաքաղաքում գործող կենտրոններն էլ մասնավոր են, և ոչ բոլորն են ի վիճակի վճարել այդ ծառայությունների դիմացե,- բացատրեց Շուշանիկ Հովհաննիսյանն ու տեղեկացրեց, որ, օրինակ, աուտիզմ ունեցող երեխաների հետ 1 ժամ աշխատելը Երևանի համապատասխան կենտրոններում արժե 2000-6000 դրամ:
Հատուկ մանկավարժը ցավով նշեց, որ շատ հաճախ, օգտվելով իրավիճակից, հուսահատ ծնողներին «օգնությանե ձեռք են մեկնում էքստրասենսները, ովքեր, նրա խոսքերով, արդեն իրենց գործունեությունն են ծավալում առողջապահական կենտրոններում:
«Էքստրասենսները արդյունք չեն խոստանում: Նրանք այս առումով ոչ մեկին չեն խաբում: Սակայն հուսահատված ծնողները միջոցներ չեն խնայում, որպեսզի այդ տարբերակն էլ փորձեն` որևէ կերպ իրենց երեխային օգնած լինելու համարե,- նշեց Շուշանիկ Հովհաննիսյանը, ով տեղեկացրեց, որ էքստրասենսի միայն մեկ այցելությունը արժե 10 հազար դրամ, որից հետո, եթե նա համաձայնի աշխատել երեխայի հետ, ապա 40 րոպեանոց սեանսի համար պահանջում է 50-80 հազար դրամ գումար:
«Արդյունք խոստանում են թուղթ ու գիր անողներն ու աղոթողները, որոնք ևս մինչ օրս արդյունք չեն գրանցելե,- նկատեց լոգոպետն ու հավելեց, որ քիչ չեն նաև այն ծնողները, ովքեր դիմում են վերոնշյալ մեթոդներին:
Բացի այդ` մասնագետը նշեց նաև, որ այս երեխաները, իրենց հիվանդությունից զատ, մեկուսացած են հասարակության կողմից. նրանք չեն կարողանում հաճախել ո'չ մանկապարտեզ և ո'չ դպրոց:
«Մանկապարտեզ ընդունել նրանց չեն մերժում, սակայն որոշ ժամանակ հետո դայակները խնդրում են ծնողներին հանել երեխային մանկապարտեզից, քանի որ դայակները, չունենալով համապատասխան պատրաստվածություն ու փորձառություն, չեն կարողանում հոգեկան կամ ֆիզիկական շեղումներ ունեցող երեխաների հետ աշխատելե,- հայտնեց Հովհաննիսյանը, ում տեղեկացմամբ` Էջմիածնում դե յուրե գոյություն ունի ներառական դպրոց, որը, սակայն, դե ֆակտո որպես ներառական չի գործում:
Մեր զրույցի վերջում Շուշանիկ Հովհաննիսյանը լավատեսորեն հույս հայտնեց, որ «Հատուկ կարիքով երեխաների վերականգնողական կենտրոնե-ի վերաբացումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամության իրավունքների համար պայքարի միջազգային օրը:

30 October 2011
Մինչև ասում ենք` հո´պ... նոր քաղաքապետ
Միշտ մտածում էի, գրեմ, թե չգրեմ, ու որ տեսնում եմ, միայն ես չեմ գրել, ասում եմ` ինչի՞ չգրեմ որ: Խոսքս Երևանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մասին է:
Սկզբում, երբ նոր էր Կարապետյանը նշանակվել քաղաքապետ, մտածում էի` գրեմ, որ հազիվ նշանակվեց մեկը, ով քաղաքական գործիչ չլինելով հանդերձ, հաջողված բիզնեսմեն է, և քաղաքականությունը, հուսով եմ, չի խառնի սեփական կյանքն ու բիզնեսը ծաղկեցնելու համար:
Հետո` մտածում էի գրեմ, որ այս քաղաքապետը կատարում է իմ վաղեմի երազանքները: Կանգառները կանգառների նման են դառնում, խոստանում է աղբահանությանն առավել ուշադրություն հատկացնել, երթուղային տաքսիները փոխարինել ավտոբուսներով` թեթևացնելու համար քաղաքի գերծանրաբեռնված երթևեկությունը, իսպառ վերացնելու է փողոցային առևտուրը, բարելավելու մայրաքաղաքի արտաքին տեսքը և այլն, և այլն:
Բայց մեկ էլ` հո´պ, ու տեսնում ենք, որ ասես ամեն ինչ գլխիվայր է արվում: Աղբահանությունն առավել լավ կազակերպելու համար, չգտես ինչու, մեքենանների վրա տեղադրվում են GPS սարքեր, փոխարենն, օրինակ, աղբահանողների դույլերը, աղբ հավաքող թիակներն ու մեքենաները նորացվելու, ավելացվելու, արդիականացվելու...
Հետո մեկ էլ` հո´պ, տեսնում ենք, որ փողոցում առևտուր անող մարդիկ մեկ օրում հայտնվում են փողոցում, ու ոչ ոք չգիտի, թե այսուհետ նրանք որտեղ են առևտուր անելու, առավել ևս` չգիտի, թե այսուհետ նրանց ընտանիքններն ինչպես են գոյատևելու: «Հարցը կլուծվի»` խոստանում են մեր քաղաքային իշխանությունները, ու մինչև մենք սպասում ենք հարցի լուծմանը, մեկ էլ` հո´պ, ու փողոցում են հայտնվում արդեն փոքր կրպակների առևտրականները: Ու չորը թացի հետ խառնելով` բոլորին ուղարկում են Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ կազմակերպելու կամ լավագույն դեպքում` հավաքվելու ու այս երկրից անվերադարձ հեռանալու....
Սա էլ հնարավորինս անուշադրության մատնելուց ու հասարակության համար սովորական դարձնելուց հետո մեկ էլ` հո´պ, ու տեսնում ենք, որ կենտրոնական փողոցների շենքերի ճակատները լվանալու ու մաքրելու արդյունքում (ինչն իսկապես գովելի որոշում էր), քաղաքը սկսում է փոխել իր գույնը ... չէ` կներեք, քաղաքը սկսում է գունավորվել: Ու եթե հաշվի չառնենք այն, թե ինչու են կենտրոնական փողոցների շենքերին «նոր» տեսք տալու համար ընտրվում տարօրինակ ու իրար հակասող երանգներ, չենք կարողանում հաշվի չառնել, որ ներկված շենքերը սկսում են ուրիշ ակորդներ նվագել միևնույն սինֆոնիայում, որը ստեղծվել է ... ու արդեն էլ ոչ մեկ չի հիշում` ում կողմից:
Հետո, մինչ աչքներս սկսում է սովորել գունավոր շենքերին, հո´պ-հո´պ` իրար հետևից հողին են հավասարվում պատմամշակութային արժեք ունեցող այն շենքերը, որոնք «բախտի դաժան հեգնանքով» հայտնվել են այնտեղ, որտեղ «մեր ընԳերները» ցանկանում են հյուրանոց, սրճարան կամ եկամտի այլ աղբյուր կառուցել:
Ու մինչ մի խումբ մարդիկ հիմա էլ Հանրապետության հրապարակում կառուցվելիք անհասկանալի թմբուկից հայացքներն ուղում են այս կողմ` թմբկահարելու, մեկ էլ ` հո´պ, չի դադարում քաղաքի կենտրոնում ոչնչանալ Ուսանողական այգին, այլ հիմա էլ պարզվում է, որ «ախր Վաչոն էլ ա մեր ընԳերը»...
Ինձ թվում է ինչ-որ բան մոռացա... Հա, ախր հիմա այնքան է դժվարացել իմ նմանների համար մայրաքաղաք հասնելու գործընթացը, որ մինչև հասնում ես, էլ ներվ չի մնում ուշադրությունդ փոփոխությունների վրա կենտրոնացնելու: Ու հենց այդտեղ էլ հիշում ես, որ չնայած որոշ ավտոբուսների շնորհվեց անվճար Wi-Fi ունենալու պատիվը, բայց չարքաշ միկրոավտոբուսները չփոխարինվեցին, ավելին` շարունակում են խցանումներ առաջացնել: Հիշում ես, որ քաղաքի երթևեկությունը թեթևացնելու համար ոչ թե մետրոյի նոր կանգառներ բացվեցին, ու մետրոպոլիտենն արդիականացավ, այլ թեթևակի կոսմետիկ վերանորոգությունների արդյունքում մետրոյի ուղեվարձը կրկնակի թանկացավ:
Հիշում ես, որ հիմա մարզերից մայրաքաղաքի կենտրոն հասնելու համար տանից առնվազն 1 ժամ շուտ պետք է դուրս գաս, առնվազն 3 տրանսպորտ պետք է փոխես, առնվազն մի քանի 1000 դրամ ավել պետք է ունենաս... սա էլ այն դեպքում` եթե բախտավոր ես: Բախտավոր ես` այսինքն` առնվազն աշխատանքդ կամ դասերդ չեն սկսվում առավոտյան ժամը 9-ին կամ ավելի վաղ: Որովհետև, որքան էլ հետևես քաղաքապետարանի խորհրդին և շուտ արթնանաս քնից, որքան էլ շուտ դուրս գաս տանից, երաշխավորված չէ, որ ժամանակին տեղ կհասնես: Քանի որ, չնայած փոփոխություններին, մարզային տրանսպորտը շարունակում է նույն ժամին սկսել իր աշխատանքը: Չնայած փոփոխություններին` ավտոկայաններից հնարավոր չէ հասնել ցանկալի վայրը, որովհետև երթուղային տաքսիների ուղեգծերում փոփոխություններ չեն գրանցվել: Որ չնայած մարզերից եկող մարդկանց կենտրոնացնելուն մի վայրում, չեն ավելացել ավտոկայաններ գնացող և ավտոկայաններից շարժվող երթուղային տաքիների ու ավտոբուսների քանակը: Ու չնայած նրան, որ հիմա մարզից եկողը ստիպված ավելին է ծախսում, նրա աշխատավարձում ևս փոփոխությունններ չեն կատարվել...
Ու մինչև համբերատար սպասում ես, որ փոփոխությունների հետևանքով առաջացած նորանոր խնդիրները ևս լուծումներ են ստանալու, ու դու գրելու ես, մեկ էլ` հո'պ, ու փոփոխություններ կատարող գլխավոր սուբյեկտը հայտարարում է, որ ինքն աշխատանքային ավելի լավ առաջարկ է ստացել, որ չի ցանկանում անշառ գլուխը շարունակել շառ ու փորձանքի տակ պահել, ու չնայած իր կատարած փոփոխություններին` չի մնում արդյունքները քաղելու, այլ գնում է խոպան, ուրիշի դրածն ու ստեղծածը վայելելու...
Ու հետո ասում եք` հո'պ, մի մտածի գնալու մասին... ամեն ինչ լավ կլինի...

Լուսանկարները` Լիլիան Գալստյանի
19 October 2011
Միայն թուրքն է քանդում
Հայկական ճարտարապետության մասին խոսելիս շատերը, հատկապես քաղաքական ու հասարակական գործիչները, ցավով հայտնում են, որ մեր ճարտարապետությունը, մնալով օտար հողում, ոչնչացվել է: Այդժամ անպայման հիշում ենք Անիի հազար ու մի եկեղեցիները, Նախիջևանի գերեզմանատունն ու խաչքարերը, Թուրքիայի տարածքում գտնվող գրեթե բոլոր եկեղեցիները, Վրաստանում վրացականացվող հայկական եկեղեցիներն ու տները, ու այսպես շարունակ:
Չենք մոռանում նաև պայքարելու, միջազգային հանրության ուշադրությունը մեր ոչնչացող մշակույթի վրա սևեռելու կոչեր անել: Շարունակ պնդում ենք, որ այն, ինչ օտարն անում է հայկական ճարտարապետության եզակի նմուշների հետ, հանցագործությունն է, մշակութային ցեղասպանություն, և պետք է պատժվի միջազգային ատյանների կողմից: Ու գրեթե միշտ ընդգծում ենք, որ թուրքը մտադրվել էր ոչ միայն վերացնել հայի տեսակը, այլև մտադաիր է իսպառ ոչնչացնել տարածաշրջանում հայի գոյության մասին փաստող ամեն ինչ:
Դրա հետ մեկտեղ, սակյան մոռանում ենք խոսել սեփական հողի վրա մշակութային ցեղասպանություն իրականացնողների մասին: Հանգիստ խղճով աչք ենք փակում օր օրի մեր իսկ մայրաքաղաքում պատմական հուշարձանների ոչնչացման փաստի առաջ: Ու այս առիթով որևէ քաղաքական գործիչ երբևէ հայտարարությամբ հանդես չի գալիս:
Կարծես բողոքելու ու իրավիճակի մասին բղավելու առաքելությունը տրված է միայն անհատներին ու որոշ հասարակական գործիչների, ովքեր իրապես մտածողներ են, ովքեր իրապես ցավում են մեր մշակույթի ու ճարտարապետության ոչնչացման համար: Պայքարողները մարդիկ են, ովքեր իրապես հավատում են, որ մշակութային ցեղասպանություն ապրած հայը, չի կարող իր ստեղծած հողի վրա ցեղասպանություն իրականացնել, որ ոչնչացնող հայը չի կարող համոզված լինել, թե սերունդներն այս ևս մոռացության կմատնեն, իսկ պահանջատիրությամբ հանդես եկողները, իզուր կվատնեն իրենց ջանքերը...
Ամեն օր սոցիալական ցանցերում հայտնվում է ևս մեկ պատմամշակութային հուշարձանի քանդման մասին նորություն: Ամեն օր հարյուրավոր պահանջներ են հնչում` դադարեցնել ցեղասպանությունը... Սակայն, օրինակ, Երևանի քաղաքապետի ֆեյսբուքյան էջի պատին որևէ շենքի քանդման մասին որոշումը վերանայել խնդրողի գրածի տակ միայն ավելանում են համախոհների մեկնաբանություններն ու նույնանուն պահանջի կոչերը, իսկ քաղաքապետարանը լռում է` ինչպես ձայն բարբառո հանապատի...
Ու սկսում ես սարսափել ...
Ախր մի՞թե ավելի վայրագույթուն չէ սեփական ազատ հողի վրա պատմական հուշարձաններն անհետ ոչնչացնելը, քան օտարի հողում անտեր թողնվածի հանդեպ վայրագությունների մասին անընդհատ բարձրաձայնելը...
Ախր հետո ումի՞ց ենք պահանջելու դատ ու դատաստան, երբ մենք ինքեներս ենք նույն քաղաքականության ու նույն մարտավարության կրողը...
Ախր ու՞մ ենք խնդրելու աչալուրջ հետևել, որպեսզի օտարի հողում ևս մեկ հայկական հուշարձան չջնջվի, երբ ինքներս աչք ենք փակում մեր մայրաքաղաքի կենտրոնում օրը ցերեկով պատմական հուշարձանի հիմնահատակ ջնջման փաստի առաջ...
Ու՞մ ենք թշնամի կոչելու` նրան, ով սեփական պատմությունը ստեղծելու համար է ոչնչացնում, թե նրան, ով ոչնչացնում է` ստեղծած պատմությունը քանդելով...
Ու արդյո՞ք կարողանալու ենք պնդել, որ մեր մշակույթը քադել, որ մեր տեսակի պատմական հիշողությունը վերացնել ցանկացողը միայն թուրքն է...

Լուսանկարը` Հայկ Բիանջյանի |

17 October 2011
24/24-ը` վրաց ազգային հումոր
Հենց հատում ես հայ-վրացական սահմանը, սկսում ես սևեռել ուշադրությունդ նույնիսկ ամենաանկարևոր բաների վրա: Սակայն, որքան էլ անուշադիր լինես, միևնույն է` անհնար է դեպի Թբիլիսի տանող ճանապարհին հանդիպող բենզալցակայանների և խանութների վրա չնկատել 24/24 գրությունը:
Այո´, այո´, խոսքն այն մասին է, որ տվյալ հաստատությունը շուրջօրյա է: Սակայն մեր վրացի հարևանները, այդպես էլ չհասկացանք, թե ինչու՞ են շուրջօրյան ընդգծում 24/24 -ով և ոչ թե 24/7 գրությամբ:
Նշեմ, սակայն, որ 24/24 գրությունն ամենուր է նաև Թբիլիսիում, որտեղ շուրջօրյայի ճիշտ գրելաձևին հազվադեպ կարելի է հանդիպել: Այստեղ 24/24 -ով աշխատում են ոչ միայն փոքրիկ կրպակներն ու մեծ հանրախանութները, բառերն ու սրճարանները, այլև բանկոմատներն ու տարադրամի փոխանակման կենտրոնները:
Հավանաբար սա վրաց ազգային հումոր է` նման բոլորիս հայտնի հին անեկտոտին, երբ վրացին հարցնում է հային, թե որքան է Հայաստանում վարդակ հասնող հոսանքի լարումը: Եվ ի պատասխան հայի` 220 վոլտի, հակադարձում է` «Իսկ մեզ մոտ 221 է»: :)))
Հ.Գ. - Ի դեպ, մեր վրացի ընկերների համար այնքան սովորական է 24/24 գրությունը, որ նրանք չեն էլ նկատում սխալն ու ճիշտը, և մի լավ ծիծաղում են, երբ մենք այդ մասին հարցնում ենք:

11 October 2011
Թբիլիսովա
Երեք օր ու գիշեր Վրաստանի մայրաքաղաքը տոնակատարությունների մեջ էր: Թբիլիսիի կենտրոնական փողոցները լիքն էին զուգված-զարդարված մարդկանցով, ովքեր երկրի տարբեր շրջաններից ժամանել էին` շնորհավորելու գեղեցիկ մայրաքաղաքին` տոնի կապակցությամբ:
Նրանց թվում հնարավոր էր առանձնացնել նաև տեղի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ու զբոսաշրջիկներին, որոնք ևս քիչ թիվ չէին կազմում:
Այս տարի խախտվել է ավանդությունը և Թբիլիսովան (վրացիներն այսպես են կոչում Թբիլիսիի տոնը) հոկտեմբերի վերջին նշելու փոխարեն տոնվեց հոկտեմբերի սկզբին, ինչը, տեղաբնակների կարծիքով, պայմանավորված է Ֆրանսիայի նախագահի` Վրաստան կատարած այցելությամբ: Հենց այս առիթն օգտագործելով էլ հոկտեմբերի 7-ին մայրաքաղաքի կենտրոնական հրապարակից երկու նախագահները` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, տվեցին եռօրյա տոնակատարությունների մեկնարկը:
Բացի այդ` չնայած հոկտեմբերի 7-ը ուրբաթ էր, իշխանությունների կողմից հայտարարվել էր ոչ աշխատանքային: Ու շատերն էին հնարավորություն ստացել թողնել բան ու գործ, գալ մայրաքաղաքի գլխավոր հրապարակ, անձամբ տեսնել և ողջունել Ֆրանսիայի նախագահին:
Տոնակատարություններն իրենց գագաթնակետին հասան հոկտեմբերի 8-ին` շաբաթ օրը: Քաղաքի տարբեր անկյուններում, գլխավորապես Հին Թբիլիսիում, կառուցված մեծ ու փոքր բեմերում օրվա տարբեր ժամերին համերգներ էին կազմակերպվում: Համերգներով հանդես էին գալիս ինչպես վրացի, այնպես էլ այլազգի երգիչ-երգչուհիները (այդ թվում և հայերը):
Հին Թբիլիսիի փողոցները վերածվել էին բացօթյա ցուցասրահների: Ամեն քայլափոխին գործող ցուցահանդես-վաճառքների շնորհիվ հնարավոր էր գնել տարատեսակ ուտեստներ ու մրգեր, ձեռագործությունից ու գորգագործությունից, նկարչությունից ու լուսանկարչությունից լավագույն նմուշներ: Իսկ ցուցադրության ներկայացված հին ավտոմեքենաները կարելի էր վարձակալել ու մի քանի պտույտ կատարել Թբիլիսիի հինավուրց թաղերով:
Տոնի կապակցությամբ լիքն էին նաև սննդի կենտրոնները: Շատերը նույնիսկ իրենց կերուխումը կազմակերպել էին դրսում և հյուրասիրում էին անցորդներին: Ու ամեն կողմից տարածվող ուտելիքի բույրը, երաժշտության ձայնը, գունազարդված երեսներով երիտասարդներն ու բազմերանգ փուչիկներով զինված մանուկները բարձր տրամադրություն էին հաղորդում ցանկացածին, ով այս երեք օրերի ընթացքում գեթ մի քանի րոպեով ոտք էր դրել փողոց:
Տոնակատարություններին իրենց մասնակցությունն էին բերել նաև տեղի իշխանությունները: Նրանք այս երեք օրերի ընթացքում զբոսանում էին քաղաքի տարբեր մասերում, մասնակցում ամենատարբեր միջոցառումներին, բարեմաղթանքներ հղում ու կիսվում տպավորություններով:
Համընդհանուր եռուզեռը իշխում էր կիրակի օրը ևս: Եվ ինչպես ցանկացած տոն, Թբիլիսովայի եզրափակումը նույնպես տրվեց շքեղ հրավառությամբ, որը տեսանելի ու լսելի էր մայրաքաղաքի տարբեր անկյուններից:

4 October 2011
Հին Թբիլիսին ուրիշ հոտ ունի
Նեղ ու սալիկապատ փողոցները հենց Թբիլիսիի կենտրոնական հրապարակից յուրաքանչյուրին ուղեկցում են դեպի Հին Թբիլիսի: Այստեղ է, որ վրացական մայրաքաղաքը հպարտորեն կարող է խոսել իր տարիքից ու հյուրերին ներկայանալ քաղաքակրթության զարգացման բոլոր փուլերով:
Հին Թբիլիսին, ասես, բաժանված է երկու մասի: Առաջինը վերանորոգվածն է, որտեղ կարելի է հանգիստ քայլել, գնել հուշանվերներ, գեղեցիկ լուսանկարներ անել ու եվրոպական քաղաքակրթությանը զգալ: Երկրորդը` իրական Հին Թբիլիսին է, որն ավելի շատ ասելիք ունի, որտեղ ավելին կարող ես տեսնել ու զգալ, որտեղ ավելի հեռու անցյալ կարելի է գնալ` անցնելով սերունդների փոփոխության միջով, տեսնելով ճարտարապետության զարգացման ուղիները, զարդանախշերի բազմազանության մեջ նշմարելով բարձրաճաշակ հասարակության շունչը:
Հին Թբիլիսիի փողոցներով քայլելրիս` ամեն ինչ նկատել ու լուսանկարաչական սարքով ֆիքսել ցանկացող հայացքդ կմատնի, որ դու հետաքրքրասեր զբոսաշրջիկ ես: Սակայն ոչ թե քննող աչքերի կհանդիպես, այլ ժպտացող ու հոգատար դեմքերի, որոնք, եթե իմանան, թե ինչ լեզվով ես խոսում կամ թե որտեղից ես, անպայման քեզ ցույց կտան առավել կարևորը:
Հայ լինելդ ամեն խնդիր կհարթի, չէ՞ որ հենց այս փողոցներում նախկինում ապրել են հայեր, չէ՞ որ հենց այս փողոցները կերտվել են նրանց կողմից, չէ՞ որ հենց այս քաղաքակրթությունը հայկական է: Ու անպայման կգտնվի մեկը, ով հայ է, ում մանկությունն ու պատանեկությունն անցել են թիֆլիսյան իրականությունում: Նա անպայման կպատմի, որ այս դիմացի փողոցի շքեղ բազմահարկ շենքը պատկանել է մի հարուստ հայի, ով ունեցել է այս կամ այն մասնագիտությունը, ապրել է այսքան կամ այնքան: Նա կպատմի նաև, թե ինչպես է, որ այդ շենքը ևս այժմ պատկանում է երկրի տերերին: Այդժամ նրա աչքերում կնկատես անսահման տխրություն, անսահման կարոտ ու ցավ` շաղախված անսահման հպարտության հետ: Սակայն ավելի շուտ նա կլռի, հիշողության գիրկն ընկնելով, քան կտրտնջա. չէ՞ որ սա իր հայրենիքն է...
Այնուամենայնիվ` Հին Թբիլիսին միանգամայն այլ հոտ ունի: Այստեղ քաղաքը բուրում է, ոչ թե ֆրանսիական օծանելիքի արբեցնող նրբահոտությամբ, թխվածքների խանութներից տարածվող վանիլահոտությամբ, կամ բազմատեսակ բրենդային հագուստի խանութների թարմահոտությամբ, ինչպես կենտրոնական փողոցներում է, այլ խոնավ քարի, ժամանակի ընթացքում դեֆորմացված ու փտած փայտի, ժանգոտած պատուհանների, մաքուր ու անդորր օդի հոտով:
Այս գողտրիկ փողոցներով կարող ես քայլել ժամերով, լսել մանկական խաղի անուշ ձայնը, աննկատ հետևել ծերունիների ձեռքում գլորվող զառին ու չրխկացող նարդու քարերին, քամու մեղմ սոսափյունով հասնել մոտակա փոքրիկ այգին ու ունկնդիրը դառնալ օտար լեզվով, բայց, ամենայն հավանականությամբ, ծանոթ թեմաներով շաղակրատող կանանց խոսքին, ու տեսածով այնքան ապշել, որ չիմանաս` ինչ լուսանկարել, ինչ անմահացնել, ինչ հավերժ դաջել հիշողության մեջ...

30 September 2011
Շրջանակից դուրս
Կարծես առաջին անգամ էի թատրոնում: Վախի ու անսահման հետաքրքրության զգացողությունը պատել էր ինձ երեկ Երևանի Մնջախաղի պետական թատրոնում` ինձ համար անծանոթ այս ներկայացման սկսելուն սպասելիս: Իմպրովիզացիայի ժանրում բեմադրված «Շրջանակից դուրս» ներկայացումն, անշուշտ, անակնկալ էր լինելու նույնիսկ նրա համար, ով առաջին անգամը չէր, որ դիտելու էր այն: Սակայն, ես առավել անհանգիստ էի, որովհետև նախկինում տեսել էի թե´ բեմադրիչ ռեժիսորի` Յուրի Կոստանյանի խաղացած այլ դերերից, և թե´ նրա բեմադրած նախկին ներկայացումներից («Դևը»):
Չնայած պարզ թվացող դեկորացիային, բեմում ամեն ինչ անհասկանալի էր առաջին րոպեներին: Հետո հետզհետե սկսեցի դուրս գալ այդ շրջանակից` բեմի սահմաններից, ու ասես ամեն ինչ իր տեղն ընկավ: Հենց այդ պահին էլ հայտնվեց երկնային մի արարած` հրեշտակ (դերասանուհի Նարինե Գրիգորյան), ով երկրի սահմաններում ստեղծված մարդու հետ սկսեց անբառ ու բոլորին հասկանալի լեզվով ցույց տալ երկնայինի ու երկրայինի հարաբերությունը:
Մարդկային ու մարդ-Աստված հարաբերությունների, ավանդույթների, պաշտոնական ու ցուցադրական իրավիճակների արանքում պարզ ու հասարակ կերպով դերասանները պարբերաբար հիշեցնում էին, որ երկնայինն ու երկրայինը ներդաշնակություն են ստեղծում միայն ու միայն սիրո շնորհիվ, որ սիրո առկայությունն է ամեն ինչ դարձնում խաղաղ, ազնիվ ու բոլորի կողմից ընդունելի...
Չգիտեմ, թե ներկայացման ավարտից հետո ով քանի շրջանակ կոտրեց իր ներսում կամ եղածներից քանիսն ամրապնդեց, ով ինչպիսի զգացողություններ ապրեց կամ վերապրեց, բայց իմ հոգու համար այն իսկական կատարսիս էր: Ներսս միանգամից մաքրվեց, ստացավ իրեն հուզող հարցերի պատասխանները, ծիծաղեց բոլոր կարծրատիպերի, սերը սահմանափակող շրջանակնների վրա, սիրով ու խաղաղությամբ լցվեց, գունավորվեց, բարիացավ...
Ներկայացման ավարտից հետո ինձ համար բոլոր անակնկալներն անհետացան: Մնաց այն նույն համոզումը, որ այս թատրոնում ցանկացած ներկայացումից հետո գունավորվում է նաև աշխարհը, շրջապատող մարդիկ դառնում են գեղեցիկ, ընկճվածության ու հուսահատության զգացողությունը վերանում է, և ներսդ լցվում է մի այնպիսի էներգիայով, որն ունակ է անսահման սիրելու, արարելու, անվերջ ժպտալու և լիարժեք երջանկություն վայելելու:
Ավելին` այս թատորնի ներկայացումները ոչ միայն ստիպում են հոգուդ խորքերից հարցեր դուրս բերել ջրի երես, այլև շատ կարճ ժամանակահատվածում` մինչև ներկայացման ավարտը, ստիպում են հոգուցդ հանել նույն հարցերի պատասխանները, իրերին տալ իրենց անունները, համակարգել դրանք ու ամենայն հոգատարությամբ դասավորել իրենց համար նախատեսված դարակներում: Այս թատրոնում բեմադրված ներկայացումներն արվեստի յուրօրինակ նմուշներ են, որոնք ամեն անգամ, նորից ու նորից մաքրում ու լուսավորում են...
Իսկ երբ հեռանում ես Մնջախաղի թատրոնի սահմաններից, կարծես քայլերդ ոչ թե երկրի` այլ երկնքի վրա ես դնում: Ու նորից երկինք վերադառնալու ցանկությունն էլ ժամանակ առ ժամանակ քեզ բերում է այս նույն սահմանը, որտեղ անխոս ու առանց սահմանների խոսում են հոգուդ հետ...
Հ.Գ. - Հատուկ շնորհակալություն Երևանի Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին, թատրոնի դերասան Յուրի Կոստանյանին և դերասանուհի Նարինե Գրիգորյանին` անմոռանալի ու անկրկնելի երեկոյի համար:

Լուսանկարները` Երևանի Մնջախաղի պետքական թատրոնի ֆեյսբուքյան էջից են ;)
27 September 2011
Ջերմուկ. ո՞րն է հայրենիքիս իրական ջուրը
Հայրս հանքային ջրի սիրահար է, և որքան ինձ հիշում եմ, մեր սեղանից անպակաս է Ջերմուկի Մայր գործարանի արտադրության հանքային ջուրը: Իսկ «Բջնին էլ վատ Ջերմուկ չի» ժամանակին հայտնի անեկդոտն ինձ համար էր, քանի որ ես, հանքային ջուր ասելով, միայն «Ջերմուկ» էի հասկանում, ու ինձ համար անհասկանալի և անընդունելի էին մյուս բոլոր հանքային ջրերը:
Չնայած ունեցածս խիստ վերաբերմունքին, երբեք չեմ հասկացել, թե ինչով են հանքային ջրերը տարբերվում իրարից (մանավանդ միևնույն վայրում արտադրվող), մինչև չտեսա սեփական աչքովս: Հիմա արդեն կարծիքս հիմնավորված է: Ուրեմն ....
Այս տարի որոշեցինք մեր հանգիստն անցկացնել հայրենիքում, և ընտրեցինք Ջերմուկը: Հանգստի ժամանակ էլ հնարավորություն ստացանք այցելել «Ջերմուկ» հանքային ջրի Մայր գործարան և ներսից ծանոթանալ արտադրության ու հանքային ջրի ստացման ողջ գործընթացին: Քանի որ էքսկուրսավարը գործարանի աշխատակիցն ու հայրիկիս մանկության ընկերն էր, ապա վստահաբար կարող եմ ասել, որ ստացել ենք հավաստի ու առանց չափազանցությունների տեղեկատվություն:
Այսպես` նախ մեզ ցույց տվեցին այն հանքավայրը, որտեղից գործարանը դուրս է բերում հանքային ջուրը: Բացատրեցին, թե բարձր ջերմաստիճանում գետնի տակից դուրս եկող ջուրը ինչպես և ինչ ճանապարհով է հասնում գործարան` սառը ջրի խողովակների միջով անցնելով` կորցնելով սկզբնական ջերմությունը: Ապա այն վայրերը, որտեղ ջուրը ֆիլտրվում է, սառեցվում և գազավորվում:
Անչափ գրավիչ էր շշալցման գործընթացը, երբ աչքիդ առաջ փոքրիկ մետաղապլաստե տարրան դառնում էր շիշ, լցվում ջրով, պիտակավորվում, փակվում, պիտանելիության ժամկետ ստանում ու փաթեթավորվում: Այստեղ մարդկային գործոնը միայն վերահսկումն իրականացնելու համար է, մնացած ամեն ինչը կատարում են ժամանակակից սարքավորումները:
Հիմա անցնեմ ամենագլխավորին: Ինչու՞մն է Մայր գործարանի առավելությունը:
Ի տարբերություն որոշ հանքային ջուր արտադրողների, այն վերցվում է մի հանքավայրից, որտեղից դուրս եկած ջուրն իրապես համապատասխանում է միջազգային չափանիշներին, առողջարար է և զերծ վնասակար տարրերից: Բացի այդ, Մայր գործարանը ջուրը գազավորում է դարձյալ հանքավայրից ստացած բնական գազով, այն պարագայում, երբ այլ ընկերություններ շատ հաճախ CO2-ը ստանում են արհեստական ճանապարհով (հիմնականում ծխից): Մայր գործարանը հատուկ սարքով հանքավայրից վակումի միջոցով դուրս է բերում բնական գազը և համապատասխան խտությամբ նորից վերադարձնում ջրին:
Սակայն գովեստի արժանի այս ընկերության աշխատանքն ու արտադրանքը չի գովազդվում, ավելին` շատ ու շատ հանրախանութներում նույնիսկ չի վաճառվում: Պատճառը անշուշտ Հայաստանում իշխող տնտեսական մրցակցության «արդարացի» պայմաններն են, որոնց թելադրանքով հանքային ջրի ստացման իրական գործընթացն էլ աղավաղվում է ու ներկայացվում շատերին:
Այս բացահայտումից հետո ինձ համար պարզ դարձավ, թե ինչու՞ բուժող հանքային ջուրը ոչ մի օգուտ չի տալիս, և հասկանալի շատերի` «առաջվա ջուրն ուրիշ էր» դժգությունը: Հուսով եմ գրառումս կօգնի Ձեզ ևս ստանալ այդ հարցերի պատասխանն ու վստահ լինել, որ կա ընկերություն, որը 1951 թ-ից սկսած արտադրում է նույն որակյալ հանքային ջուրը:
Հ.Գ. - Որպեսզի հեշտությամբ տարբերեք իրական Ջերմուկը, տարրայի վրա փնտրեք տարբերանշանը` եղնիկի գլխով, կամ պարզապես ճշտեք` արդյո՞ք Ձեր գնածը հենց Մայր գործարանի արտադրությունն է:

21 September 2011
20-ամյա, բայց հասուն Հայաստան
Լուսանկարը` Լիլիան Գալստյանի |
Պատմական արհավիրքների ու պատերազմի բովով անցած Հայաստանի Հանրապետությունը, բնականաբար, շատ ավելի հասուն է 20-ամյա երիտասարդից: Սակայն այսօր, երբ տոնում ենք մեր անկախ Հայաստանի 20-ամյակը, կցանկանայի, որ նա էլ որոշած լիներ, թե ու՞ր է գնում, ի՞նչ է անելու, ի՞նչ գաղափարախոսության կրող է և ինչպիսի՞ ապագա է կերտելու:
Կուզենայի, որ ռազմական շարասյան նման ամուր ու անկոտրուն, միջազգային չափանիշներին համապատասխան մշակութային արժեքներ ունենայինք այսօր ցուցադրելու: Կուզենայի պետական այրերի կողքին տեսնել բոլորիս կողմից սիրված ու հարգված, հասարակական ու մշակութային գործիչների: Կուզենայի օրինակելի հերոսներ ունենայիք, որոնց առկայությամբ կզգայինք իսկական պաշտպանվածություն, հերոսներ, որոնց ներկայությունն է փաստում մեր վաղվա ապագան:
Կուզենայի, որ Հայաստանի դարավոր պատմությունը հիմք ծառայեր ամուր ապագա ստեղծելու համար: Կուզենայի, որ յուրաքանչյուր հայ իսկապես կրողը լիներ մեր բազմադարյան մշակույթի: Կուզենայի, որ հայրենիքիս պատմական անցյալը տեսանելի լիներ ամեն քայլափոխի ու յուրաքանչյուրին: Կուզենայի, որ հինը երբեք չքանդվեր նորը կառուցելու համար:
Կուզենայի, որ առաքինությունն ու ազնվությունը վեհ լինեին ցանկացած արժեքներից: Կուզենայի, որ հասարակ քաղաքացին իրապես զգար, որ ինքն է Հայաստանը, որ Հայաստանն անկախ է իր շահերը պաշտպանելու համար: Կուզենայի, որ դպրոցականն ու ուսանողը վստահ լինեին, որ ուսումն է գերակա, որ իրենց անկախ Հանրապետությանը պետք են միմիայն կրթված ու բարձրակարգ մասնագետներ:
Կուզենայի, որ ամեն առավոտ շնորհավորեի Հայստանիս անկախ լինելու համար, հաղթանակած Հանրապետություն լինելու համար, ու ամեն առավոտ նոր նպատակներ ու երազանքներ կապերի անկախ երկրիս ապագայի հետ: Կուզենայի, որ իմ ու հայրենիքիս ապագաները միևնույն տեղում կերտվեին...
Հ.Գ. - Տոնդ շնորհովոր իմ անկախ Հայաստան...
Subscribe to:
Posts (Atom)